21:05 30.08.2022
Oգոստոսի 26-29-ը Իսրայելի Բաթ Յամ քաղաքում կայացել է ծովափնյա սամբոյի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են նաև ԱՀ սամբոյի հավաքական թիմի անդամներ Դավիթ Հովսեփյանը, Վահագն Չալյանը և Դավիթ Գրիգորյանը (մարզիչ ՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյան): Եռօրյա մրցապայքարում արցախցի սամբիստներ Դավիթ Հովսեփյանն (58կգ) ու Դավիթ Գրիգորյանը (+88կգ) արժանացել են երրորդ […]
18:21 30.08.2022
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիգուն նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. «Ինտեր»-ն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է: «Միշտ կարևոր է, որ Հայաստանի խաղացողները ձգտեն ավելիին […]
15:57 30.08.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում: «Ծաղկաձոր-2022» […]
10:35 30.08.2022
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Առաջատարների շարքում գտնվող Մարիա Գևորգյանը պարտություն է կրել, Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը մրցել են միմյանց հետ, պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Հաղթանակ են տոնել Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը, […]
10:17 30.08.2022
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատարը 5-րդ տուրից հետո անփոփոխ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում ավարտվել են 5-րդ տուրի բոլոր խաղերը: Այս տուրում հաղթանակ են տոնել «Փյունիկը», «Լեռնային Արցախը», «Արարատ-Արմենիան», «Արարատը» և «Ալաշկերտը»: Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարը 5-րդ տուրից հետո «Ալաշկերտն» է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 10 միավորով «Վանն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է […]
10:15 30.08.2022
Ամերիկյան Նյու Յորք քաղաքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանյան թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել առաջին շրջանում: Խաչանովի մրցակիցը ԱՄՆ-ից Դենիս Կուդլան էր: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել չորս սեթերում` 3:6, 6:1, 6:2, 6:3 հաշվով: US Open-ի անդրանիկ մրցախաղում հաղթանակ է տոնել […]
09:58 30.08.2022
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթանակով է մեկնարկել US open-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի մեկնարկում Սերենա Ուիլյամսը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով: Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ […]
17:44 29.08.2022
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Առաջնության 7-րդ տուրում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը մրցել է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ և ոչ-ոքի խաղացել՝ ընդհատելով 5-խաղյա հաղթանակների շարքը: 8-րդ տուրում էլ Գևորգյանն առավելության է հասել Լեհաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Ալեքսանդրա Մալցևսկայայի նկատմամբ և 8 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ միանձնյա զբաղեցնում է մրցաշարային […]
15:31 29.08.2022
«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը տուժել է իր տանը կողոպուտի ժամանակ։ Այս մասին հայտնում է La Sexta-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երկուշաբթի՝ օգոստոսի 29-ի գիշերը, չորս ավազակ ներխուժել է ֆուտբոլիստի տուն։ Հանցագործները խաղացողին և նրա ընտանիքին սպառնացել են հրազենով և ամրաններով: Օբամեյանգին ծեծի են ենթարկել և ստիպել հանձնել սեյֆում պահվող զարդերը։ Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն […]
14:40 29.08.2022
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) […]
10:42 29.08.2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai Open 22-րդ միջազգային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել, իսկ Սամվել Տեր-Սսահակյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: Dubai Open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն […]
10:24 29.08.2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է բերել ակումբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Սլովանն» արտագնա խաղում մրցել է «Ռուզոմբեռոկի» հետ և առավելության է հասել նվազագույն հաշվով: «Սլովանի»-ի միակ և հաղթական գնդակը խաղի վերջին րոպեներին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո «Սլովանը» մրցաշարային աղյուսակում […]
10:13 29.08.2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տոնել: Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է պարտությամբ: Այժմ Մարիա Գևորգյանը ունի 6,5 միավոր և մրցաշարային […]
16:00 28.08.2022
Հարյուրավոր իրանցի կանայք 40 տարվա ընթացքում առաջին անգամ Թեհրանում ներկա են եղել պրոֆեսիոնալ տեղական ֆուտբոլի հանդիպման՝ կանանց սպորտային մարզադաշտեր հաճախելու արգելքից հետո: Հինգ հարյուր կանանց թույլ է տրվել մուտք գործել Թեհրանի «Ազադի» մարզադաշտ՝ դիտելու Թեհրանի «Էսթեղլալ» և Քերման քաղաքի «Սանատ Մես Քերման» ֆուտբոլային ակումբների միջև առաջնության հանդիպումը, հինգշաբթի օրը հայտնել է երկրի կիսապաշտոնական պետական «Ֆարս» […]
23:59 27.08.2022
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում օգոստոսի 27-ին կայացած վերջին խաղում «Երևանը» մրցեց անգլիական «Լոնդոն Հելվեցիայի» հետ: Հայաստանի չեմպիոնը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 8:4 հաշվով: «Երևան» – «Լոնդոն Հելվեցիա»՝ 8:4 (2:1) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա Գոլերը՝ Մելիքյան, 01’31”, 35’39” Ռիբեյրո, 06’10”, Դերմենջյան, 10’05”, Մաշումյան, 22’21”, Մորեյրա, 27’42”, 39’56”, Սարգսյան, 31’02”, Լուկաս Ֆեռաս, 34’15” (6մ), […]
20:00 27.08.2022
«Մեծ սաղավարտի» մրցումների 22-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը US Open-2022 կորտում մարզվելիս ծնկով ուժեղ հարվածել է գովազդային վահանակին։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Marca-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ 36-ամյա իսպանացին ցավեցրել է ծունկը, բայց կարողացել է շարունակել մարզումը։ ԱՄՆ 2022 թվականի Բաց առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։ Մրցաշարի […]
19:25 27.08.2022
«Իրկուտսկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներից մեկին հեռացրել է մարզումներից այն բանի համար, որ վերջինս մատնահարդարում է արել։ Խաղերից մեկի ժամանակ նա եղունգները վարդագույն է ներկել։ Ակումբի ղեկավարությանը սա դուր չի եկել, նրանք ֆուտբոլիստին խնդրել են հեռացնել եղունգների լաքը, սակայն վերջինս հրաժարվել է։ Հաղորդում է ArmSport.am-ը։ «Պարզապես որոշեցի ներկել եղունգներս։ Ինչո՞ւ ոչ։ Սա գել-լաք է, և […]
18:40 27.08.2022
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս մրցել է «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։ 17-րդ րոպեին տանտերերի դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել մոսկովյան թիմի կիսապաշպան Դանիլ Ֆոմինը, իսկ 29-րդ րոպեին հարձակվող Կոնստանտին Տյուկավինը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Հաղորդում է ArmSport.am-ը։ 61-րդ րոպեին «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Նիկոլայ Կալինսկին կրճատել […]
18:20 27.08.2022
«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը խոսել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։ Մասնագետի խոսքով, ֆուտբոլիստը կենտրոնացած է միայն «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ խաղի վրա և պատրաստ է օգնել թիմին․ «Այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Զախարյանը կենտրոնացած է «Պարի ՆՆ»-ի դեմ խաղի վրա։ Ես վստահ եմ, որ նա պատրաստ է օգնել թիմին։ […]
17:51 27.08.2022
Ֆրասիայի Շատորու քաղաքում կայացած գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել ՝ 6 հրաձիգներով։ Առաջնության միակ ոսկին Հայաստանի հավաքականում վաստակել է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձիգ Գոռ Խաչատրյանը: Երիտասարդների մրցապայքարում Գոռը 386 միավորով դարձել է Աշխարհի չեմպիոն։ Իսկ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել […]
17:22 27.08.2022
Օգոստոսի 17-25-ը Աբու-Դաբիում տեղի ունեցավ 28-րդ Աբու-Դաբի միջազգային շախմատի Մասթերս և Օփեն մրցաշարերը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը և Տիգրան Ազարյանը։ Օփեն մրցաշարում լավագույնս հանդես եկավ ակադեմիայի մարզիչ Տիգրան Ազարյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր և կիսելով 3-6-րդ տեղերը։ ArmSport. am-ի հաղորդմամբ, շախմատային փառատոնին […]
15:14 27.08.2022
Սեպտեմբերի 8-ին մեր թիմը պայքարը կսկսի ՈւԵՖԱ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Մեր թիմի խաղացանկը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Սեպտեմբերի 8 «Բազել» – «Փյունիկ» Սեպտեմբերի 15 «Փյունիկ» – «Սլովան Բրատիսլավա» Հոկտեմբերի 6 «Փյունիկ» – «Ժալգիրիս» Հոկտեմբերի 13 «Ժալգիրիս» – «Փյունիկ» Հոկտեմբերի 27 «Սլովան Բրատիսլավա» – «Փյունիկ» Նոյեմբերի 3 «Փյունիկ» – «Բազել»
14:46 27.08.2022
Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մեր ընտրանին նախապատրաստվում է Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ: Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի և […]
12:36 27.08.2022
Միլանի «Ինտեր»-ը պարտություն է կրել Իտալիայի առաջնության 3-րդ տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի երրորդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Լացիո»-ի հետ և զիջել 3:1 հաշվով: Հռոմեական ակումբի կազմում աչքի են ընկել Ֆելիպե Անդերսոնը, Լուիս Ալբերտոն, Պեդրո Ռոդրիգեսը, իսկ միլանյան ակումբի միակ գնդակը խփել է Լաուտարո Մարտինեսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին […]
20:54 26.08.2022
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ամենաքիչը 4 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Մենք շաբաթների մասին ենք խոսում։ Դա 4 շաբաթից ավելին է։ Նգոլոյին փոխարինելը բարդ է։ Նա բացառիկ է։ Մենք վստահում ենք մեր խաղացողներին, դրա համար էլ խաղային սխեման մնում է նույնը, ինչ որ կար»,- Տուխելի խոսքերն […]
20:22 26.08.2022
Ռոջեր Ֆեդերերը 17-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել Forbes-ի ամենաբարձր վարձատրվող թենիսիստների վարկանիշում։ 41-ամյա շվեյցարացին վերջին 12 ամիսների ընթացքում կորտում ոչինչ չի վաստակել. ամբողջ 90 միլիոն դոլարը եկամուտ է գովազդից և հովանավորչական պայմանագրերից։ Երկրորդ տեղը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Նաոմի Օսական։ Ճապոնուհու եկամուտը գնահատվել է 56,2 միլիոն դոլար։ Երրորդ տեղը բաժին է հասել […]
20:07 26.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է Արաքս համայնքի Ապագա բնակավայրի մարզադպրոցի վերանորոգումը՝ 550 քմ մակերեսով։Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 19.96 մլն դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 65%-ը՝ համայնքի: Ընթացող աշխատանքների արդյունքում Ապագան կունենա գործող նորմերին և ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, որը հասանելի կլինի նաև շրջակա բնակավայրերի բնակիչներին: Կապահովվի նաև ավելի […]
19:52 26.08.2022
Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, 19-ամյա ֆուտբոլիստը տարեկան 1,25 մլն ֆունտ (շուրջ 1,5 մլն եվրո) կստանա լոնդոնյան ակումբում: Հաղորդում է ArmSport.am-ը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Զախարյանն, ամենայն հավանականությամբ, մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի «Դինամոյի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում 5 հանդիպման է […]
19:30 26.08.2022
Հայտնի են Երևանի «Փյունիկ»-ի մրցակիցները ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վիճակահանության արդյունքներով Երևանի «Փյունիկ»-ն ուժերը կչափի շվեյցարական «Բազել»-ի, Սլովակիան ներկայացնող «Սլովան»-ի («Սլովան»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը) և Լիտվան ներկայացնող «Ժալգիրիս»-ի հետ: Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին:
13:24 26.08.2022
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը օգոստոսի 26-30-ը, այնուհետև սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արմինե Հարությունյան-«Փյունիկ» Յանա Հարությունյան-«Ուրարտու» Պաշտպաններ Սավաննա Թեյլոր-«Նեա Սալամիս» (Կիպրոս) Կլաուդիա Չոլակյան-«Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա) Մարիա Սախինովա-«Փյունիկ» Անի Ղուկասյան-«Փյունիկ» Անյուտա […]