12:36 06.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիչ Վահե Թորոսյանը և ձյուդոիստ Գոռ Կարապետյանը, որը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]
09:50 06.09.2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:
08:24 06.09.2022
«Չելսին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել դարպասապահ Էդուարդ Մենդիի հետ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Մեթ Լոուն, փոխանցում է armsport.am կայքը: Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն նախնական բանակցություններ են վարել։ «Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Մենդիի հետ՝ բարելավված պայմաններով: Հիշեցնենք, որ այսօր «Չելսին» պաշտոնապես հայտարարեց պաշտպան Ռիս Ջեյմսի հետ համագործակցության երկարաձգման մասին։
19:55 05.09.2022
«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հույս է հայտնել, որ առաջիկա Աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր կստանա։ Ժիրուն ազգային հավաքականում 48 գոլ ունի իր ակտիվում և Թիերի Անրիի ռեկորդից ընդամենը երեք գնդակ է բաժանում: «Հուսով եմ, որ ես դեռ չեմ ավարտել կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Ես դեռ ցանկություն ունեմ խաղալու։ Չգիտեմ՝ կլինե՞մ հավաքականում: Եթե ես երկրորդ […]
13:41 05.09.2022
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 և 5.2 մասերով՝ հետևյալ բովանդակությամբ. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, […]
10:35 05.09.2022
Dubai open 22-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Արամ Հակոբյանը 6 միավորով միայն 24-րդն է, հաղորդում է Արմենպրեսը: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 30-րդն է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Արավինդհ Չիտհամբարամն է, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:
19:20 03.09.2022
Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Փյունիկը» Երևանում առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ: Երևանյան թիմի կազմում հաղթական գոլը խփեց Յուրիչիչը: Զուգահեռաբար ընթացող խաղում «Նոա» ու «Արարատ» ոչ-ոքի խաղացին. Դարպասի գրավում չարձանագրվեց: Այս խաղերից հետո «Փյունիկը» 9 միավորով բարձրացավ 4-րդ տեղ: «Լեռնային Արցախը» 7 միավորով 6-րդն է: «Արարատն» ունի 8 միավոր, իսկ «Նոան» եզրափակում է […]
17:48 03.09.2022
Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հաղորդում է ArmSport.am-ը։ 8-րդ տուրում «Սլովանը» 1:1 հաշվով ոչ-ոքի էր ավարտել «Դունայսկա Ստերդայի» հետ խաղը։ Բարսեղյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին։ 9-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալվի «Բանսկա-Բիստրիցային»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
17:20 03.09.2022
Թուրքիայում զինված հարձակում է կազմակերպվել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի վրա։ Ինչպես հաղորդում է ArmSport. am-ը՝ Fotomac-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում գտնվող շտաբը գնդակոծվել է կազմակերպության ղեկավարության հանդիպման ժամանակ։ Թիրախը նախագահականի հարկի սենյակն է եղել, որտեղ անցկացվում էր հանդիպումը։ Հինգ փամփուշտ դիպել է շենքին, որոնցից մեկն անցել է տնօրենների խորհրդի անդամ, Թուրքիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Համիտ Ալտինտոփի գլխի […]
12:50 03.09.2022
Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի վերջին 2 հանդիպում կանցկացնի Ազգերի լիգայի շրջանակներում։ Սեպտեմբերի 24-ին մեր ընտրանին կհյուրընալի Ուկրաինային, իսկ 3 օր անց արտագնա խաղում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։
10:47 03.09.2022
Կիպրոսի առաջնության 2-րդ տուրում «Արիսը» 5։0 հաշվով հաղթել է Նիկոսիայի «Օլիմպիակոսին»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ պաշտպան Արթուր Քարտաշյանը, պատմում է armsport.am կայքը: «Արիսի» կազմում նորամուտն է նշել «Ֆիորենտինայից» վարձավճարով տեղափոխված ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը։ Վերջինս դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ «Օլիմպիակոսը» 2 խաղից հետո միավոր չի վաստակել։
20:18 02.09.2022
VBET ՀՊԼ 6-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր «Շիրակին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկել նրա դարպասը։ Հանդիպման 38-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց է նշանակել գյումրեցիների դարպասին, գնդակին մոտեցած Արտակ Եդիգարյանն այն ուղարկել է ուղիղ ցանցի մեջ։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին, տանտերերը մնացել են տասը հոգով․ ուղիղ կարմիր քարտով Սանթոս Նևեսը հեռացվել է խաղադաշտից, բայց սա չի […]
13:00 02.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արգենտինայի առաջնությունում չեղարկվել են բոլոր ֆուտբոլային հանդիպումները։ Այս որոշումը կայացվել է երկրի փոխնախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների դեմ կատարված հարձակման պատճառով, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան, փոխանցում է armsport.am կայքը: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շատ մարդիկ են հավաքվել Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների տան մոտ, որոնք աջակցում են նրան կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին: […]
12:53 02.09.2022
Հայաստանի ազգային հավաքականի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպեցրյանը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա խորհրդանշական հավաքականում՝ ըստ Whoscored-ի, այս մասին հայտնում է armsport.am կայքը: Հայ կիսապաշտպանի ռեյտինգը կազմել է 8 բալ, որն ամսվա ընթացքում անցկացրած խաղերում ստացած գնահատականների միջին արդյունքն է։ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
09:59 02.09.2022
Դուբայի շախմատի միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Dubai open-ի այս տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ`Արամ Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը կիսել է միավորը: Dubai open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ […]
09:40 02.09.2022
Սեպտեմբերի 1-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացել է Կանանց 2023 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է մրցակցին 1։2 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի հավաքականի կազմը հետևյալն է. 12․ Արմինե Հարությունյան, 3. Սավաննա Թեյլոր, 5․ Լիանա Ղազարյան, 6․ Աննա Դալաքյան, 7․ Նենսի Ավեսյան, 8․ Մարալ Արթին (ա), 10․ […]
20:53 01.09.2022
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մնում է ռուսական թիմում։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ «Օգոստոսի 25-ին ՖԱ «Դինամոն» առաջարկ է ստացել անգլիական «Չելսիից»՝ մեր կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ։ Աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի հետաքրքրվածությունը մեր ակադեմիայի սանի նկատմամբ մեծ գնահատական է «Դինամոյի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման որակի և Արսենի խաղային առաջընթացի […]
20:08 01.09.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր «Նապոլին», սակայն պորտուգալացի հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը չի կարողացել համաձայնության հասնել կողմերի հետ։ Նշվում է, որ Ռոնալդուն կշարունակի ելույթները մանչեսթերյան ակումբի կազմում։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։
19:51 01.09.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 14 մլն 688 հազար դրամ կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար: Կառուցվող մարզահամալիրը յուրօրինակ է իր տեսակով, ճարտարապետական լուծումներով և կառուցվելիք լողավազանն ու հրաձգարանը իրենց ինժեներական ենթակառուցվածքով փոխկապակցված են լինելու ողջ համալիրի […]
18:53 01.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակում է արել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին։ Հաղորդում է ArmSport.am-ը։ «Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ 2014 թվականին, այնուհետև, աշխարհի 2015 և 2017 թվականների առաջնության չեմպիոնությունը նվաճելուց առաջ ոսկե […]
16:35 01.09.2022
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Պրահայում անցկացված Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԵԱ-ի վերջին՝ 11-րդ տուրում Մկրտչյանն ուժերը չափել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոչկոյի հետ և հաշտություն կնքել՝ վաստակելով 8 միավոր: Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլին: Նա նաև պարգևատրվել է 6 հազար […]
09:51 01.09.2022
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ մտածում է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու դառնալու մասին։ Այս մրցաշրջանում անցկացրած 7 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ։ «Իհարկե, ցանկանում եմ դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ Միշտ ցանկանում ես որքան հնարավոր է շատ գոլեր խփել, բայց գլխավորն այն է, որ այդ ցանկությունը չվնասի թիմին։ […]
08:22 01.09.2022
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։ Տանտերերի կազմում 30-րդ րոպեին հաշիվը բացեց Գաբրիել Ժեզուսը։ 74-րդ րոպեին Դուգլաս Լուիսը հավաարեցրեց հաշիվը։ 3 րոպե անց Մարտինելիի գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին։ Սա «Արսենալի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր այս մրցաշրջանում։ Թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ասթոն Վիլան» 3 […]
18:08 31.08.2022
2022/2023 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, ծնողներ: Քոլեջում կրթությունն իրականացվելու է չորս մասնագիտություններով՝ «Ֆիզիկական կուլտուրա […]
14:50 31.08.2022
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) սեպտեմբերի 20-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ անձը հաստատող փաստաթղթով: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և […]
13:54 31.08.2022
Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում: Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ․ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ․՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով: Նշենք՝ համաժողովի ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել […]
10:31 31.08.2022
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող առաջնությունում կայացել են նախավերջին տուրի պարտիաները: Հայաստանի երկու ներկայացուցիչները` Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը մրցել են միմյանց հետ, հաղթել է Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Մարիամ Մկրտչյանը հաղթանակ է տոնել: Պարտություն է կրել նաև […]
10:10 31.08.2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai օpen միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` հաղթանակ տոնել: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը կիսել է միավորը: 4-րդ տուրից հետո բացարձակ արդյունքով առաջատարները Հնդկաստանի և Ղազախաստանի ներկայացուցիչներն են: Dubai […]
21:05 30.08.2022
Oգոստոսի 26-29-ը Իսրայելի Բաթ Յամ քաղաքում կայացել է ծովափնյա սամբոյի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են նաև ԱՀ սամբոյի հավաքական թիմի անդամներ Դավիթ Հովսեփյանը, Վահագն Չալյանը և Դավիթ Գրիգորյանը (մարզիչ ՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյան): Եռօրյա մրցապայքարում արցախցի սամբիստներ Դավիթ Հովսեփյանն (58կգ) ու Դավիթ Գրիգորյանը (+88կգ) արժանացել են երրորդ […]
18:21 30.08.2022
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիգուն նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. «Ինտեր»-ն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է: «Միշտ կարևոր է, որ Հայաստանի խաղացողները ձգտեն ավելիին […]