11:15 26.08.2022
Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ: Արդեն կայացել են 6 տուրի պարտիաներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից ամենալավ արդյունքը գրանցել է Մարիա Գևորգյանը: 6-րդ տուրում նա 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Անտուանետա Ստեֆանովայի նկատմամբ: Մարիան ԵԱ-ի մեկնարկային տուրում զիջել էր վրացի Նանա Ձագնիձեին, իսկ հաջորդ […]
00:24 26.08.2022
Օգոստոսի 25-ին Քիշնևում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ» (Մոլդովա) – «Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլեր չգրանցվեցին: Հանդիպման ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ 3:2 հաշվով հաղթեց «Շերիֆը»: 11 մետրանոց հարվածաշար Հարությունյան՝ 0:0, Տեջան՝ 1:0, Դաշյան՝ 1:0, Ամբրի՝ 1:0, […]
22:54 25.08.2022
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ՈւԵՖԱ-ի կողմից արժանացել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Չեմպիոնների լիգայում 34-ամյա հարձակվողը 15 գոլ էր խփել՝ դառնալով 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Ավելի վաղ Կառլո Անչելոտին ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
22:22 25.08.2022
2021/22 տարվա ՈՒԵՖԱ-ի տղամարդկանց լավագույն մարզիչ է ճանաչվել Կառլո Անչելոտին։ Իտալացին ապահովել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի իր չորրորդ տիտղոսը որպես մարզիչ, ինչպես նաև դարձել է առաջին մարզիչը, որը նվաճել է տիտղոս Եվրոպայի ամենամեծ հինգ լիգաներից յուրաքանչյուրում:
21:18 25.08.2022
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում օգոստոսի 25-ին «Երևանը» ուժերը չափեց ջիբրալթարական «Եվրոպայի» հետ: Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, Հայաստանի չեմպիոնը տարավ որակավորման փուլի իր առաջին հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 15:1 հաշվով: «Երևան» – «Եվրոպա»՝ 15:1 (9:0) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա Գոլերը՝ Ասլանյան, 00’31”, 28’06” Մաշումյան, 03’21”, 29’36”, 36’23” Դավիդյան, 04’42”, 05’21”, 19’51”, Պատատյան, […]
20:55 25.08.2022
Նորվեգիայի Բրայն քաղաքում գողացել են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի փայտե արձանը։ Jærbladet-ի տվյալներով՝ երեք մետրանոց փայտե քանդակի առեղծվածային կորուստը, որը կշռում է գրեթե 600 կգ, հայտնաբերվել է օգոստոսի 24-ի առավոտյան։ ArmSport.am-ի հաղորդմամբ, ըստ աղբյուրների՝ ինչ-որ մեկը կապվել է արձանի տերերի հետ և ասել, որ նրանք գողացել են այն ոչ այնքան գրավիչ արտաքինի պատճառով։ Օգոստոսի […]
20:37 25.08.2022
Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2022-22 թթ․ մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։ ArmSport.am-ը ներկայացրել է, թե վիճակահանության մեկնարկից առաջ ինչպիսի տեսք ունեն զամբյուղները։ Զամբյուղ 1. «Ռեալ Մադրիդ», «Այնտրախտ», «Մանչեսթեր Սիթի», «Միլան», ՊՍԺ, «Բավարիա», «Պորտու», «Այաքս» Զամբյուղ 2․ «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Ատլետիկո», «Սևիլիա», «Լայպցիգ», «Տոտենհեմ» Զամբյուղ 3. «Բորուսիա» Դորտմունդ, «Զալցբուրգ», «Շախտյոր», […]
19:42 25.08.2022
«Լիոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պակետան շարունակում է մնալ Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային թիրախը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ Պակետայի տրանսֆերը «զինագործների» համար առաջնահերթ տարբերակ է։ Եթե լոնդոնցիները չկարողանան ձեռք բերել նրան մինչև օգոստոսի վերջ, ապա նրանք ևս մեկ փորձ կանեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր բրազիլացու նկատմամբ […]
17:00 25.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, շնորհավորել նրանց Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած բարձր արդյունքների համար և խրախուսել շնորհակալագրերով ու հուշանվերներով: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, […]
15:42 25.08.2022
Օգոստոսի 25-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և գտնվում է 92-րդ հորիզոնականում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։ 1․ Բրազիլիա 1837 2․ Բելգիա 1821 3․ Արգենտինա 1770 4․ Ֆրանսիա 1764 5․ Անգլիա 1737 6․ Իսպանիա […]
15:15 25.08.2022
Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 133 հոգի է մասնակցել: Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, […]
11:54 25.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Մեծ ավանդույթներ ունեցող և ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ական թվականներին Նորայր Մուշեղյանի կողմից և վերջին 20 տարվա ընթացքում ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Հիմնարար վերանորոգման աշխատանքները […]
10:14 25.08.2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են մասնակցությունը Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրահայում ընթացող Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան: Մարիամ Մկրտչյանը պարտվեց: Այժմ էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր և առաջատարից […]
19:44 24.08.2022
«Շերիֆ»-ի գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը խոսել է «Փյունիկ»-ի դեմ սպասվող խաղի մասին. «Սպավում է դժվար հանդիպում։ «Փյունիկը» լավ թիմ է։ Պետք է հանդիպման սկզբից խաղանք ագրեսիվ և կենտրոնացված։ Ցավոք չկարողացանք գոլ խփել նախորդ խաղում։ Բայց կարևոր է, որ գոլ ևս բաց չենք թողել։ Հաղթելու համար պետք է գոլ խփել։ Մենք լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, վաղն […]
19:02 24.08.2022
Օգոստոսի 26-ին «Դինամո» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը: ArmSport.am-ի հաղորդմամբ՝ մրցումներին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի Մ23 տարեկան ազատ ոճայինները: Նախնական գոտեմարտերի մեկնարկը՝ 11:00-ին է, իսկ բացման պաշտոնական արարողությունը՝ 15:00-ին:
18:43 24.08.2022
Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում լողուղի դուրս եկավ 133 մասնակից, նրանցից 12–ը ներկայացնում էին Շիրակի մարզը։ Կանանց առաջին տարիքային խմբում 1000 մ մրցատարածության վերջնագիծը առաջինը հատեց Գյումրու ջրային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ Անի Ավետիսյանը։ Մեր […]
18:30 24.08.2022
Գավառի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի պատանիների առաջնությունը՝ պառկած սեղմում վարժությունից, որին մասնակցել են 23 թիմերի շուրջ 180 մարզիկ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, առաջնությունն անցկացվել է Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համաձայն՝ 44-ից մինչև +125 կգ քաշային կարգերում: Ըստ քաշային […]
15:18 24.08.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում: Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևի ներկայացուցիչները՝ […]
13:53 24.08.2022
Օգոստոսի 24-ին Երևանում Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիտվայի Մ-19 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 1։2 հաշվով, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Գոլերը՝ Էլոյան, 29, Քանքանյան, 67 (Ի), Շլուտա, 76։
10:04 24.08.2022
Երևանի «Նոա» ֆուտբոլի ակումբի նոր գլխավոր մարզիչը Ռոբերտ Արզումանյանն է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Նոան» այսուհետ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Ռոբերտ Արզումանյանը։ 37-ամյա մասնագետի նախորդ ակումբը «Ուրարտուն» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում […]
19:48 23.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի […]
18:57 23.08.2022
«Բարսելոնան» մերժել է «Չելսիի»՝ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու առաջին առաջարկը, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Diario Sport-ը։ Լոնդոնյան ակումբը 15 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի համար։ Նշվում է, որ կատալոնացիները 20-25 մլն եվրո են ակնկալում ստանալ գաբոնցի հարձակվողի վաճառքից։ Թիմի գլխավոր մարզիչ Չավին չի ցանկանում բաց թողնել հարձակվողին, սակայն ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում գրանցել […]
18:25 23.08.2022
ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել եվրոպական մի քանի ակումբների համար՝ ֆինանսական ֆեյր-փլեյի (FFP) խախտումների պատճառով, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Times-ի լրագրող Մարտին Զիգլերը։ Խոսքը 2020-21 մրցաշրջանում FFP-ն խախտած տասը ակումբների մասին է։ Դրանց թվում են «Յուվենտուսը», «Ինտերը» և «Ռոման»։ Ցուցակում անգլիական թիմեր չկան։ Հաղորդվում է, որ «Ինտերը» և «Ռոման» ՈւԵՖԱ-ի հետ քննարկել են հնարավոր […]
14:02 23.08.2022
Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Շուրջ 133 մասնակից՝ տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբում, ժամը 13:00-ից սկսել է լողալ. կանայք կփորձեն հաղթահարել 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածությունը: Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18 մասնակից է հայտագրվել՝ 6 կին […]
13:50 23.08.2022
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը, որին հաջող են հանդես գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եվրոպայի անհատական առաջնությանը հայ 6 շախմատիստուհի է մասնակցում: Կայացած երեք տուրերից հետո առաջատարների թվում է Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա երեք հաղթանակ է տարել և 3 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը։ 3-րդ տուրում Դանիելյանն առավելության […]
11:41 23.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն օգոստոսի 22-ին պարգևատրել են մայիսին Երևանում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին: Հանդիպման ընթացքում պարգևատրվել են տասնապետերը, որոնք ԵԱ-ի ժամանակ կատարել են ինչպես կամավորական աշխատանքներ, այնպես էլ ղեկավարել են կամավորների՝ 10 հոգուց բաղկացած խմբեր: Նրանք պարգևատրվել են հավաստագրերով և […]
21:25 22.08.2022
Օգոստոսի 19-20-ը կայացան ՀՀ Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի չորրորդ տուրի վերջին հանդիպումները, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Արդյունքները՝ ստորև. «Միկա» – «Ուրարտու-2»՝ 3:2 (1:1) Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ Մրցավար՝ Սամվել Հովսեփյան Գոլերը՝ Նորիկի Ակադա, 25, Հենրիկ Մաթևոսյան, 61, Հմայակ Ալեքսանյան, 76 (Միկա), Հարություն Ստեփանյան, 16, Արթուր Թալասյան, 90+2 (Ուրարտու-2) «Վեստ Արմենիա» – «Փյունիկ Ակադեմիա»՝ 1:0 (0:0) Աշտարակ, «Քասախի […]
18:36 22.08.2022
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել […]
16:47 22.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայի Էրզրում քաղաքում օրերս անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալներին էլ […]