13:54 31.08.2022
Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում:
Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ․ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ․՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով:
Նշենք՝ համաժողովի ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել ֆեդերացիայի կանոնադրությունում: Մասնավորապես փոխվել է ֆեդերացիայի անվանումը՝ «Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ: Այս փոփոխությունը պայմանավորված է միջազգային ֆեդերացիայի անվանման նույնական փոփոխության հետ:
Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև պարադահուկավազք, պարալեռնադահուկային սպորտ և պարասնոուբորդ մարզաձևերը: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի և միջազգային ֆեդերացիայի պայմանավորվածության համաձայն՝ այս երեք մարզաձևերն արդեն անցել են միջազգային ֆեդերացիային:
Մեկ այլ փոփոխությամբ էլ ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը:
Գագիկ Սարգսյանի խոսքերով՝ շարունակելու են աշխատել զարգացման այն ծրագրով, որը հաստատվել է դեռ մեկ տարի առաջ. «Շարունակելու ենք գնալ նույն ուղիով: Առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը մշակվել է դեռ մեկ տարի առաջ, երբ ես դեռ չէի էլ ընտրվել նախագահի պաշտոնում: Հիմնական կետերը լինելու են մարզաձևի մասսայականության ապահովումը, աշխարհագրության ընդլայնումը, նոր ենթակառուցվածքների ստեղծումը, որակյալ ու պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը, հատկապես՝ երիտասարդ: Բնականաբար պետք է աշխատենք նաև ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնելու ուղղությամբ»:
Գագիկ Սարգսյանը կարևորում է նաև կոմիտեների արդյունավետ փոխհամագործակցությունը և ընդգծում՝ մինչև հոկտեմբեր մասնագիտական խմբերի քննարկմամբ կկազմվի ձմեռային մրցաշրջանի ծրագիրը, կհաստատվեն առաջիկա մրցաշրջանի համար անցկացվելիք միջոցառումները, մրցաշարերն ու ուսումնամարզական հավաքները:
Նշենք՝ համաժողովի ընթացքում ընտրվել է նաև ֆեդերացիայի 17-հոգանոց նախագահության կազմը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...