TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի և Լիտվայի Մ-19 հավաքականները ոչ-ոքի խաղացին ընկերական խաղում

14:48 22.08.2022

Օգոստոսի 22-ին Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի Մ-19 ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հայաստան Մ-19 1․Գոռ Մատինյան (ա), 2․ Արա Ջոլաքյան (23․ Էրիկ Պապիկյան, 64), 5․ Սերգեյ Մուրադյան (4․ Արմեն Սարգսյան, 64), 6․ Մհեր Քանքանյան, 7․ Լևոն Պետրոսյան, 9․ Արայիկ Էլոյան (21․ Սուրեն Ապրեսյան, 46), 10․ Դավիթ Հակոբյան (20․ Արթուր Իսրայելյան, 72), […]

̰
Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

10:22 22.08.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր «Օրենբուրգին»: «Կանաչներին» հաջողվեց հաղթել 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ հանդիպմանը և խաղի 66-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այժմ «Կրասնոդարը» […]

̰
Արոնյանը պարտությամբ ավարտեց FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարը

10:13 22.08.2022

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ադամ Լևոն Արոնյանը ավարտեց մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան էր: 4 պարտիաների արդյունքում Արոյանը զիջեց 1,5-2,5 հաշվով: Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Արոնյանը միայն 6-րդն տեղում է: Արագ շախմատի այս մրցաշարը […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

19:24 21.08.2022

Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել։ Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։ Նժույգ թափեր վարժության Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Արթուր Դավթյանը 14.033 միավորով ելույթն ավարտել […]

̰
Վահագն Դավթյանը 4-րդն է օղակների վարժությունում. մարմնամարզության ԵԱ

18:31 21.08.2022

Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ավարտվել է նաև օղակների եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,766 միավոր է վաստակել և ելույթն ավարտել 4-րդ տեղով, թեև մինչև վերջին մասնակցի ելույթը զբաղեցնում էր երրորդ հորիզոնականն ու շատ մոտ էր բրոնզե մեդալին։ Այս վարժությունում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,733 միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին հորիզոնականը։ Հիշեցնենք՝ ավելի […]

̰
«Հայասան» ավարտեց ելույթը կանանց ՉԼ-ում

17:57 21.08.2022

Ֆուտբոլի կանանց Հայաստանի չեմպիոն «Հայասան» ավարտեց ելույթը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում անցկացվող մինի-մրցաշարի երրորդ տեղի համար խաղում «Հայասան» 1-2 հաշվով պարտվել է սլովենական «Պոմուրյեին»։ Հայկական թիմի կազմում երկրորդ խաղակեսի սկզբնամասում աչքի է ընկել ուկրաինացի պաշտպան Անաստասիա Վորոնինան։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Հայասան» 0-2 հաշվով պարտվել էր իսլանդական «Վալյուրին», որը խմբի հաղթողի կոչումը […]

̰
Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում. պատանիների ԵԱ ամփոփում

17:50 21.08.2022

Ամփոփվեցին Էրզրումում ավարտված Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնության արդյունքները: Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը 6 մեդալ է նվաճել այս առաջնությունում: Հիշեցնենք՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ էր անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ […]

̰
Էրիկ Բաղդասարյանի պարգևատրման արարողությունը

17:35 21.08.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Էրիկ Բաղդասարյանը հռչակվել է չեմպիոն: Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է զուգափայտեր վարժությունում։ Նա մասնակցել է նաև օղակների եզրափակչին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։ Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել։ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել […]

̰
Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի չեմպիոն

17:09 21.08.2022

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել նժույգթափեր վարժությունում։ 38-ամյա մարզիկը 14,733 միավորով գրավել է առաջին տեղը։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,033 միավոր է վաստակել։

̰
Համլետ Մանուկյանը երկրորդ արծաթե մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

15:51 21.08.2022

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկրորդ արծաթե մեդալն է նվաճել՝ այս անգամ օղակներ վարժությունից։ Ավելի վաղ Մանուկյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչումը նվաճել էր նժույգթափեր վարժությունում։

̰
Էրիկ Բաղդասարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

15:14 21.08.2022

Երիտասարդ մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում, տեղեկացնում է armsport.am-ը: Բաղդասարյանն ավելի վաղ 4-րդ հորիզոնականն էր զբաղեցրել օղակներ վարժությունում։ Եզրափակիչ դուրս եկած մեր մյուս մասնակիցը՝ Մամիկոն Խաչատրյանը, 4-րդ տեղն էր զբաղեցրել նժույգթափերում, իսկ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ էր նվաճել՝ նժույգթափերում և օղակների […]

̰
Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

13:20 21.08.2022

Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Երիտասարդների պայքարում փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Համլետ Մանուկյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Մանուկյանը երկրորդ արդյունքն է ցույց տվել նժույգթափեր վարժությունում, տեղեկացնում է armsport.am-ը:

̰
«Ինտեր»-ը երկրորդ հաղթանակն է տոնել Սերիա Ա-ում

11:49 21.08.2022

Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում Միլանի «Ինտեր»-ը մրցել է «Սպեցիա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 3:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Լաուտարո Մարտինեսը, Հական Չալհանօղլուն և Խոակին Կոռեան: «Ինտեր»-ը երկու հաղթանակից հետո Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի […]

̰
Արոնյանը հաղթել է FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարի 7-րդ տուրում

11:19 21.08.2022

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Հանս Նիմանն էր: 4 պարտիաների արդյունքում Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով: Հայ գրոսմայստերն այժմ 5-րդն տեղում է մրցաշարային աղյուսակում: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն […]

̰
Թուրքիայում չեմպիոնի տիտղոսը նվաճած Սամվել Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է պատերազմում զոհված մորեղբորը

23:49 20.08.2022

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Թուրքիայի ընթացող պատանեկան ԵԱ-ին իրենց բրոնզե մեդալները ստացան նաև 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը և 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։ Հիշեցնենք, որ Հայկ Ղահրամանյանը նոկաուտով հաղթել էր թուրք բռնցքամարտիկին: Իսկ ի պատիվ Սամվել Սիրամարգյանի՝ Թուրքիայում 2-րդ անգամ է հնչել Հայաստանի հիմնը: Մեր մարզիկը պարզապես անթերի էր ռինգում և արեց […]

̰
Պրահայում 3 հայ շախմատիստուհիներ մեկնարկել են հաղթանակով

23:35 20.08.2022

Այսօր Պրահայում տրվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկը: Շվեյցարական մրցակարգով, 11 տուրով անցկացվող առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստուհիներ Եվրոպայի գործող չեմպիոնուհի Էլինա Դանիելյանի գլխավորությամբ: Էլինա Դանիելյանը հաղթանակով մեկնարկեց՝ սևերով արդեն 20-րդ քայլին պարտության մատնելով Հունգարիայի ներկայացուցիչ Ժուժաննա Տերբեին: Մարիամ Մկրտչյանն էլ առավելության հասավ չեխ Մարտինա Ֆոլկովայի նկատմամբ: Հաղթանակ տարավ նաև Լիլիթ Մկրտչյանը, որի […]

̰
Թուրքիայում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը. պատանեկան ԵԱ

23:09 20.08.2022

Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։ Այս անգամ փայլում է 66կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։ Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ […]

̰
Վիգեն Նազարյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը. երիտասարդական ԱԱ

22:26 20.08.2022

Վիգեն Նազարյանը նվաճել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը։ 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիի հետ ևառավելության հասել վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ՝ 1:1: Կիսաեզրափակիչում Վիգեն Նազարյանը 9:0 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Մակսատ Սայլաուին։

̰
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Ինտեր-Սպեցիա հանդիպմանը

21:50 20.08.2022

Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի «Սպեցիային»: Արդեն հայտնի է միլանյան թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը, հայտնում է armsport.am-ը։

̰
Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում

16:30 20.08.2022

Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: «Մեր առաջին ոսկե մեդալակիրը 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն է։ Հայ մարզուհին շատ բարդ մենամարտ անցկացրեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ 3-րդ վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից

15:28 20.08.2022

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար կպայքարեն 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն ու 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։

̰
Ինչո՞ւ է «Բորուսիան» հրաժարվել ձեռք բերել Ռոնալդուին

12:35 20.08.2022

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտնել է, թե ինչու է ակումբը հրաժարվել ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ «Մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք երիտասարդ խաղացողների վրա։ Դա, անկասկած, մարտավարություն է։ Բայց նաև հաշվի ենք առնում, որ խաղացողները 2-3 մրցաշրջան հետո կլքեն ակումբը»,- Վատցկեի խոսքերն է մեջբերել UOL-ը։ Ավելի վաղ հայտարարվում էր, […]

̰
Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկները եզրափակչում են. ԵԱ

12:01 20.08.2022

Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում երեկ մրցահարթակ դուրս եկան երիտասարդ մարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը: Երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկներն անցել են եզրափակիչ: Նժույգթափեր՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան օղակներ՝ Համլետ Մանուկյան, Էրիկ Բաղդասարյան զուգափայտ՝ Էրիկ Բաղդասարյան Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում մրցահարթակ բարձրացած մեր 5 մարզիկներից 4-ը դուրս են […]

̰
Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունում

11:51 20.08.2022

Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե […]

̰
Ամեն ինչ կապված է առաջնության մակարդակի հետ. Ֆաբիո Կապելոն բացատրել է, թե ինչու արտասահմանյան ակումբները չեն գնում ռուս խաղացողներին

23:30 19.08.2022

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն բացատրել է, թե ինչու են արտասահմանյան ակումբները գերադասում չգնել ռուս խաղացողներին։ «Ամեն ինչ կապված է առաջնության մակարդակի հետ: Վերջին տարիներին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակը նվազել է, հետևաբար այնտեղից խաղացողների համար դժվար է հարմարվել եվրոպական ֆուտբոլին։ Խնդիրը նրանց անձնագրերի հետ կապ չունի»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում Sport24-ը։

̰
Խաչանով- Շապովալով զույգը դուրս մնաց պայքարից. Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000

22:30 19.08.2022

ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը երրորդ շրջանում դուրս մնացին Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 շարքի մրցաշարի զուգախաղերի մրցումներից, չկարողանալով նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր: Խաչանովն ու Շապովալովը 1-6, 6-7 հաշվով զիջեցին Ռամ/Սոլսբերի զույգին: Զուգախաղը տևել է 1 ժամ 18 րոպե: Կիսաեզրափակիչում Ռամ/Սոլսբերի զույգը կմրցի Գոնսալես (Մեքսիկա) / Ռոժե Վասլեն (Ֆրանսիա) – Կրավից (Գերմանիա) […]

̰
Նորից կրկնում եմ՝ Ռոնալդուն մեր ծրագրերում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ

21:56 19.08.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կրկին հաստատել է, որ պորտուգալացի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներառված է թիմի ծրագրերում: «Նորից կրկնում եմ՝ Ռոնալդուն մեր ծրագրերում է: Այսքանը կարող եմ ասել: Չեմ հասկանում, թե ինչու է նա «Բրենթֆորդից» կրած պարտությունից (0-4) հետո հայտնվել ուշադրության կենտրոնում: Ռոնալդուն պարզապես թիմի մի մասնիկն է»,- հոլանդացի մասնագետի խոսքերն […]

̰
UFC-ն ինձ Մախաչևի հետ տիտղոսի մենամարտ տվեց՝ Հաբիբին վերադարձնելու համար. Օլիվեյրա

21:41 19.08.2022

Ultimate Fighting Championship-ի (UFC) թեթև քաշային կարգում բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրան ասել է, որ իրեն տրվել է տիտղոսի համար մենամարտի հնարավորություն ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ, որպեսզի փորձ արվի ութանկյուն վերադարձնել UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին: «Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ Հաբիբը կվերադառնա։ Բայց իմ ենթադրությունն այն է, որ UFC-ն ինձ մենամարտ տվեց Իսլամ Մախաչևի […]

̰
Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է ազատվել Մեսսիից ու մյուս արգենտինացիներից

21:25 19.08.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան թիմի հետ նոր պայմանագրի կնքման փուլում ակումբի ղեկավարությանը խնդրել է ազատվել արգենտինացի ֆուտբոլիստներից, հաղորդում է UOL Esporte-ն։ Այժմ ՊՍԺ-ում հանդես են գալիս արգենտինացիներ Լիոնել Մեսին, Մաուրո Իկարդին և Լեանդրո Պարեդեսը։ Անցած ամիս «Յուվենտուս» տեղափոխվեց արգենտինացի Անխել Դի Մարիան։ ՊՍԺ-ում արգենտինացիների հետ շատ մտերիմ են նաեւ իսպանացի Անդեր Էրերան, բրազիլացի Նեյմարը […]

̰
Եվրոպայի առաջնությունում հայ թիավարողը ելույթն ավարտել է կիսաեզրափակիչում

20:21 19.08.2022

Հայաստանի ներկայացուցիչը մեկ փուլ է հաղթահարել Մյունխենում ընթացող բայդարկաներով և կանոեներով թիավարության Եվրոպայի առաջնությունում։ Արթուր Պետրոսյանին հաջողվել է անցողիկ արդյունք գրանցել մեկտեղանոց կանոեի 200 մետրի որակավորման փուլում։ Թեև նա վերջին՝ 6-րդ տեղն է գրավել իր մրցահերթում, սակայն արդյունքը բավարարել է կիսաեզրափակիչ անցնելու համար: Կիսաեզրափակիչում հայ մարզիկը դարձյալ եզրափակել է իր մրցահերթի վեցյակը և դուրս է […]

̰
BACK_TO_TOP