TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

19:45 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում Ալբերտը 2-7 հաշվով պարտվել էր իրանցի Ֆարդին Հեդայաթին: Վերջինս հասել է եզրափակիչ՝ հնարավորություն ընձեռելով մեդալի համար պայքարելու նաև հայ ըմբիշին: Վաղը Ալբերտը սփոփիչ գոտեմարտում կհանդիպի ղազախ Ջոհար Ուզարովի հետ:

̰
Վիգեն Նազարյանի 4-րդ փայլուն հաղթանակը. հայ ըմբիշը եզրափակչում է

19:22 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում իր չորրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց ղազախ Մաքսատ Սայլաուին և դուրս եկավ եզրափակիչ: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում նա 3-1 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Միկիտա Ալեկսեևի նկատմամբ: 1/8 եզրափակչում Վիգենը հաղթել էր եգիպտացի Կարիմ Ադել […]

̰
Արման Վարդանյանը ևս պարտվեց կիսաեզրափակչում

19:01 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Արման Վարդանյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում մրցեց ղրղզ ըմբիշ Բայաման Կարիմովի հետ և պարտվեց 2-3 հաշվով: Վաղը Արմանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

̰
Կարապետ Մանվելյանը պարտվեց համառ պայքարում և վաղը կգոտեմարտի բրոնզի համար

18:55 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 55 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանը կիսաեզրափակչում մրցեց ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեի հետ: Համառ պայքարում 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցին: Վաղը Կարապետ Մանվելյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

̰
Հայաստանի չեմպիոնը կխաղա Անգլիայի, Լատվիայի և Ջիբրալթարի ուժեղագույն թիմերի հետ. Ֆուտզալի ՉԼ

18:06 19.08.2022

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևան» թիմը մեկնարկում է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Նախնական խմբային փուլը անցկացվելու է Երևանում՝ ՀՖՖ /Տեխնիկական Կենտրոն/ Ակադեմիայում: «Երևանը» թիմը խաղալու է Անգլիայի, Լատվիայի և Ջիբրալթարի չեմպիոնների հետ: Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին:

̰
Արշակ Կորյանը տեղափոխվեց «Ալանիա»

17:56 19.08.2022

Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը տեղափոխվել է «Ալանիա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ «Ալանիան» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում՝ Ազգային լիգայում։ Նախորդ մրցաշրջանում Կորյանը վարձավճարով խաղում էր «Օրենբուրգում»։ Թիմի կազմում անցկացրած 21 հանդիպումներում նա դարձել էր 2 գոլի և գոլային […]

̰
Այսօր պայքարի մեջ են ներգրավվել երիտասարդները. Մարմնամարզության ԵԱ

17:38 19.08.2022

Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել երիտասարդ մարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը: Երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ հանդես է գալիս թիմային պայքարում: Երեք մարմնամարզիկներն էլ մասնակցում են բազմամարտին: Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում երեկ պայքարի դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը դուրս են […]

̰
Ես երբեք չեմ տեսել ավելի մեծ էգո, քան Կիլիանինն է. Ռունին քննադատել է Մբապեին

17:30 19.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Փարիզցիների վերջին խաղում 23-ամյա ֆուտբոլիստը ուսով հրել էր Լիոնել Մեսսիին և անցել՝ առանց նույնիսկ ներողություն խնդրելու նրանից: Դրանից հետո էլ սկսել էր վիճել Նեյմարի հետ, թե ով պետք է իրացնի 11-մետրանոցը. «23-ամյա Մբապեն մարտահրավեր է նետում Մեսսիին: Ես երբեք չեմ […]

̰
ՀՀ հավաքականի ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել Եվրոպա լիգայի խաղում

17:19 19.08.2022

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում դանիական «Սիլկեբորգը», որի կազմում է Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է ֆիննական ՀԻԿ-ին: 32-ամյա Կալիզիրը եղել է հյուրերի մեկնարկային կազմում, 28-րդ րոպեին զգուշացվել է, իսկ 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել դաշտից: Պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 25-ին: Հիշեցնենք, որ Կալիզիրը դանիական […]

̰
Հայաստանի 4 մարմնամարզիկ նվաճել է ԵԱ եզրափակիչի ուղեգիր

17:14 19.08.2022

Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ: Հայաստանի 5 ներկայացուցչից եզրափակչի ուղեգիր չի կարողացել նվաճել միայն Գագիկ Խաչիկյանը, որը ելույթ է ունեցել բազմամարտում։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի ու Եվրոպայի առաջնության հաղթող Արթուր […]

̰
Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար տխուր ժամանակներ են. Ռիվալդո

16:53 19.08.2022

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունների մասին։ «Մանչեսթեր Յունայթեդը» սարսափելի սկսեց մրցաշրջանը՝ պարտվելով առաջնության երկու ցածրակարգ թիմերի: «Բրենթֆորդից» կրած 0:4 հաշվով պարտությունը նվաստացուցիչ էր: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի հիանալի խաղացողներ, որոնք պարզապես չեն կարողանում լավ միջավայր ստեղծել խաղադաշտում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն մեկ ոտքով հեռու է ակումբից: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար տխուր […]

̰
Վահան Բիչախչյանը գոլ է խփել «Պոգոնի» ֆուտբոլիստների միջև ընկերական խաղում

16:00 19.08.2022

Լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստների միջև ընկերական հանդիպում է անցկացվել, որն ավարտվել է 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում գոլերից մեկը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Գյումրեցի ֆուտբոլիստը խաղից հետո հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: «Գոլ խփելը միշտ հաճելի է, բայց ես այսօր խաղում էի թիմակիցներիս դեմ, և դա պարզապես մարզում էր: Իհարկե, յուրաքանչյուր մարզում […]

̰
Ռոնալդուին հրավիրելու գաղափարը շատ գրավիչ է, բայց մենք դեռ կապ չենք հաստատել. Վատցկե

15:48 19.08.2022

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերն իրականացնելու հնարավորության մասին: «Ես սիրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին: Նրան  հրավիրելու գաղափարը շատ գրավիչ է թվում, բայց մինչև այժմ մենք այդ տրանսֆերի համար կապ չենք հաստատել»,- Վատցկեի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն չի հեռանա […]

̰
Արման Վարդանյանը նույնպես կիսաեզրափակչում է. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

15:08 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ 63 կգ քաշային Արման Վարդանյանը: 1/8 եզրափակչում նա տուշե հնարքով հաղթել էր լիտվացի Դոնաթաս Ռինդեյկիսին: Իսկ 1/4 եզրափակչում 10-7 հաշվով պարտության մատնեց ղազախ Դինիսլան Սագիտժանին: Արմանը մեր երրորդ ըմբիշն է, որը դուրս է գալիս կիսաեզրափակիչ: Մինչ այդ կիսաեզրափակիչ էին դուրս եկել […]

̰
Վիգեն Նազարյանը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

15:04 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: 1/4 եզրափակչում նա 3-1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Միկիտա Ալեկսեևի նկատմամբ: Հիշեցնենք, որ Վիգենը 1/8 եզրափակչում հաղթել էր եգիպտացի Կարիմ Ադել Էլդեսուկիին, իսկ որակավորման փուլի գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Նարտու Աբդուրախմանովին: Այսպիսով Վիգենը դուրս […]

̰
Ալբերտ Վարդանյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի երիտասդարդական ԱԱ

14:55 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը երկրորդ գոտեմարտում 2-7 հաշվով պարտվեց իրանցի Ֆարդին Հեդայաթին: Այսպիսով հայ ըմբիշը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Եթե իրանցին հասնի եզրափակիչ, ապա Վարդանյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:

̰
Կարապետ Մանվելյանը կիսաեզրափակչում է. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

14:49 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 55 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանը 1/8 եզրափակչում 10-4 հաշվով հաղթելով Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինին դուրս էր եկել 1/4 եզրափակիչ: Այստեղ ևս Կարապետը գերազանց է գոտեմարտել և ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է ղազախ Իսխար Կուրբաևին: Այսպիսով հայ ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

̰
Արման Վարդանյանը մեկնարկեց հաղթանակով, Հենրիկ Գևորգյանը՝ պարտվեց. երիտասարդական ԱԱ

14:24 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում  հաղթանակով մեկնարկեց նաև 63 կգ քաշային Արման Վարդանյանը: 1/8 եզրափակչում նա տուշե հնարքով  հաղթեց լիտվացի Դոնաթաս Ռինդեյկիսին: Իսկ ահա  77 կգ քաշային  Հենրիկ Գևորգյանը որակավորման փուլում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Խասայ Հասանլիի հետ և պարտություն կրեց:

̰
Հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը հաջողությունների է հասել Գերմանիայում

14:14 19.08.2022

Թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատարներից Միքայել Ավանեսյանը մրցանակային տեղեր է գրավել Գերմանիայի Ռուտեսհայմ քաղաքում անցկացված «Յուգենդի գավաթ» միջազգային մրցաշարի 16 տարեկանների պայքարում։ Մենախաղում նա հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Մատիս Դալերին։ Եզրափակիչի ճանապարհին Միքայել Ավանեսյանը հաղթել է գերմանացիներ Նոյ Հելդին, Բալտազար Հուսին, Կենտ Մյուլերին և հույն Անդրեաս Մեսիսին։ Զուգախաղում Ավանեսյանն ու Անդրեաս […]

̰
Նոր պայմաններ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների մարզիկների համար

14:09 19.08.2022

Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների մարզիկների համար առողջապահության նախարարությունը նոր պայմաններ է ստեղծել. այս մասին պատմող տեսանյութ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը:

̰
Վիգեն Նազարյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. երիտասարդական ԱԱ

14:03 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: 1/8 եզրափակչում նա հաղթեց եգիպտացի Կարիմ Ադել Էլդեսւկիին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ուկրաինացի Միկիտա Ալեկսեևի հետ: Հիշեցնենք, որ որակավորման փուլի գոտեմարտում Վիգենը բացահայտ առավելությամբ հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Նարտու Աբդուրախմանովին:

̰
Կարապետ Մանվելյանը հաղթեց ուկրաինացի ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. երիտասարդական ԱԱ

13:40 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 55 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանը 1/8 եզրափակչում 10-4 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինի և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, արտեղ կմրցի ղազախ Իսխար Կուրբաևի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իրենց առաջին գոտեմարտերում հաղթել են նաև 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն ու 130 կգ քաշային […]

̰
Ալբերտ Վարդանյանը ևս մեկնարկում է հաղթանակով. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

13:32 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթանակքով մեկնարկեց նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը: 1/8 եզրափակչում նա ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց էստոնացի Էրիկ Պանկին: 1/4 եզրափակչում Վարդանյանը կմրցի իրանցի Ֆարդին Հեդայաթի հետ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հաղթանակով է մեկնարկել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը:

̰
Վիգեն Նազարյանը մեկնարկեց հաղթանակով. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

13:13 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցում են հունահռոմեական ոճի 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները: Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Որակավորման փուլում նա գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Նարտու Աբդուրախմանովի հետ և հաղթել է ժամանակից շուտ` 9-0 հաշվով: 1/8 եզրափակչում նա […]

̰
Արգենտինան և Բրազիլիան. Յուրգեն Կլինսմանը նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին

13:00 19.08.2022

Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը նշել է Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներին: «Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ ֆավորիտներ ընտրելու համար պետք է նայել աշխարհի առաջնության ընտրական փուլին: Արգենտինան և Բրազիլիան եվրոպական հավաքականների համեմատ ֆավորիտ են։ Շատ մոտիվացված թիմեր են, որոնք ցանկանում են հաջողության հասնել Կատարում: Նրանց կհաջորդեն Անգլիան, […]

̰
«Սլովանը» պարտվել է «Զրինսկիին». Տիգրան Բարսեղյանը հեռացվել է դաշտից

12:55 19.08.2022

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է «Զրինսկիի» հետ և նվազագույն հաշվով պարտություն է կրել։ Բոսնիա և Հերցեգովինայում կայացած խաղի միակ գոլը խփվել է 89-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից։ Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ։ […]

̰
Ադամյանի «Քյոլնը» պարտվել է «Ֆեհերվարին»

12:46 19.08.2022

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին փուլում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆեհերվարին» և պարտվել 1-2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։ Մյուս խաղերում «Վեսթ Հեմը» 3-1 հաշվով հաղթել է «Վիբորգին», «Վիլյառեալը» 4-2 հաշվով հաղթել է «Հայդուկին», «Լեխը»՝ 2-0 հաշվով «Դյուդելանժին», «Անդերլեխտը»՝ 1-0 հաշվով «Յանգ Բոյսին», […]

̰
Խաչանով-Շապովալով զույգը Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 մրցաշարի երրորդ փուլ է դուրս եկել

12:42 19.08.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս են եկել երրորդ շրջան: Խաչանովն ու Շապովալովը երկրորդ շրջանում 7-6, 3-6, 6-3 հաշվով հաղթել են բրազիլացի Բրունո Սոարեսին և բրիտանացի Ջեյմի Մարեյին: Կարեն Խաչանով-Դենիս Շապովալով զույգը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում կմրցի բրիտանացի Ջո Սոլոբերի և ամերիկացի Ռամ Ռաջիվի […]

̰
Ինքնագրեր բաժանելու ժամանակ Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել

12:35 19.08.2022

Ինքնագրեր բաժանելու ընթացքում «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել: Միջադեպը տեղի է ունեցել կատալոնացիների մարզաբազայի տարածքում: Ֆուտբոլիստն ինքն է մեքենայով հետապնդել գողերին, մինչև գործին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունն, արդյունքում, հայտնաբերել է հանցագործներին, իսկ ժամացույցը Լևանդովսկուն է վերադարձվել:

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ. երիտասարդական ԱԱ

12:29 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք կպայքարեն 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում: 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինի հետ: 63 կգ քաշային Արման Վարդանյանը 1/8 եզրափակչում ուժերը […]

̰
BACK_TO_TOP