TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Խաչանով-Շապովալով զույգը Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 մրցաշարի երրորդ փուլ է դուրս եկել

12:42 19.08.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս են եկել երրորդ շրջան: Խաչանովն ու Շապովալովը երկրորդ շրջանում 7-6, 3-6, 6-3 հաշվով հաղթել են բրազիլացի Բրունո Սոարեսին և բրիտանացի Ջեյմի Մարեյին: Կարեն Խաչանով-Դենիս Շապովալով զույգը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում կմրցի բրիտանացի Ջո Սոլոբերի և ամերիկացի Ռամ Ռաջիվի […]

̰
Ինքնագրեր բաժանելու ժամանակ Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել

12:35 19.08.2022

Ինքնագրեր բաժանելու ընթացքում «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել: Միջադեպը տեղի է ունեցել կատալոնացիների մարզաբազայի տարածքում: Ֆուտբոլիստն ինքն է մեքենայով հետապնդել գողերին, մինչև գործին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունն, արդյունքում, հայտնաբերել է հանցագործներին, իսկ ժամացույցը Լևանդովսկուն է վերադարձվել:

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ. երիտասարդական ԱԱ

12:29 19.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք կպայքարեն 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում: 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինի հետ: 63 կգ քաշային Արման Վարդանյանը 1/8 եզրափակչում ուժերը […]

̰
Եթե գոլ խփեինք, այլ խաղ կընթանար. Եղիշե Մելիքյան

12:13 19.08.2022

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ»-«Շերիֆ» (0-0) հանդիպումից հետո, հայկական ակումբի գլխավոր մարզիչը իր կարծիքն է հայտնել խաղի մասին: «Մրցակիցն ուժեղ էր, գոհ եմ, որ կարողացանք փակել իրենց ուժեղ կողմերը, սակայն դժգոհ եմ, որ չօգտվեցինք նրանց թույլ կողմերից։ Դժգոհ եմ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստից, անունը չեմ տա։ Նա չօգնեց թիմին, ես դա կվերլուծեմ։ Երկրորդ խաղակեսում […]

̰
Կփորձենք հաղթել պատասխան խաղում. «Շերիֆի» գլխավոր մարզիչ

12:05 19.08.2022

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ»-«Շերիֆ» խաղից հետո մոլդովական ակումբի գլխավոր մարզիչ Ստեփան Թոմասը պատասխանել է լրագրողների հարցերին: «Խաղը սկսեցինք լավ, չնայած շոգ եղանակին։ Եթե գոլ խփեինք, խաղն այլ կերպ կընթանար։ Բայց 0-0 հաշիվն էլ է լավ։ Դեռ 90 րոպե ունենք խաղալու, կփորձենք հաղթել պատասխան խաղում։ Ուսումնասիրել էինք մրցակցի խաղը, այսօր ամակնկալներ չկային։ Գտնում եմ, […]

̰
Ազատ ոճային ըմբիշները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

11:26 19.08.2022

Ազատ ոճային ըմբիշները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե: Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սերգեյ Սարգսյանը: Մկրտչյանը 79 կգ քաշայինների եզրափակչում 0:5 հաշվով զիջել է իրանցի Սոբան Յարիին և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Հայ […]

̰
Հայաստանի Մ-17 հավաքականը ընկերական խաղում պարտվեց Մոլդովայի Մ-17 ընտրանուն

11:12 19.08.2022

ՀՖՖ կայքի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին Հայաստանի Մ-17 հավաքականը Մոլդովայում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի Մ-17 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0:2 հաշվով: Մոլդովա Մ-17 – Հայաստան Մ-17՝ 2:0 (0:0) Գոլերը՝ Կատան, 90+1 (11մ), Տապ, 90+3 Մոլդովա Մ-17 1.Սերգեյ Օբիսկալով, 2. Նիկու Ֆորտունա, 3. Վլադ Բոյկո, 4. Դավիդ Օվիդիու, 5. Դանիլ Անդրեյչու, 6. Կիրիլ Տապ, 7. […]

̰
Արոնյանը երկրորդ պարտությունն է կրել FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում

10:12 19.08.2022

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ադամ Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան էր: Արոնյանը 4 պարտիաների արդյունքում զիջել է 1:3 հաշվով: Սա նրա երկրորդ անընդմեջ պարտությունն է; Նախորդ տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր աշխարհի չեմպիոն […]

̰
«Բավարիան» պայմանագիր է կնքել 17-ամյա վրացի ֆուտբոլիստի հետ

00:00 19.08.2022

«Բավարիան» երկարաժամկետ պայմանագիր է կնքել 17-ամյա վրացի կիսապաշտպան Լուկա Պարկաձեի հետ, հայտնում է մյունխենյան թիմի մամուլի քարտուղարությունը: Պարկաձեն առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Թբիլիսիի «Դինամոյում», ինչից հետո կհամալրի մյունխենյան ակումբի համակարգը: «Լուկային արդեն տևական ժամանակ է՝ գիտենք, մեր սկաուտները հետևում էին նրան: Բացի դրանից, նա հիանալի տպավորություն է թողել «Բավարիայի» ակադեմիայում անցած փորձաշրջանի ժամանակ: Մենք շատ ուրախ […]

̰
Ռոնալդուն չի կարող սպասել. Նանի

23:53 18.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիս Նանին աջակցել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին։ «Մենք երկար ժամանակ միասին չենք խաղացել։ Ժամանակները փոխվում են, արձագանքներն ու վերաբերմունքը նույնպես կարող են փոխվել: Բայց մենք տեսնում ենք, որ Ռոնալդուն նույնն է մնում, նա չի սիրում պարտվել։ Այժմ նա մի թիմում է, որտեղ մարզիչները փորձում են ուժեղ կազմ ստեղծել, բայց […]

̰
 Մախաչևը տեխնիկապես ավելի ուժեղ է, քան Հաբիբը. Դանիել Կորմիեր

23:40 18.08.2022

Երկու քաշային կարգերում Ultimate Fighting Championship (UFC) նախկին չեմպիոն Դանիել Կորմիերը պատմել է, թե ինչով է ռուս մարտիկ Իսլամ Մախաչևը գերազանցում թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին։ Հոկտեմբերի 22-ին UFC 280-ի շրջանակներում Իսլամ Մախաչևը տիտղոսային մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ։ «Իսլամ Մախաչևը հիանալի ըմբիշ է: Բացի դրանից, նա ֆանտաստիկ հարձակվող է և տեխնիկապես ավելի […]

̰
Netflix-ը  ֆիլմ է նկարահանել Ֆիգուի՝ «Բարսելոնայից» «Ռեալ» սկանդալային տեղափոխության մասին

23:30 18.08.2022

Netflix-ը հայտարարել է պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուիի՝ «Բարսելոնայից» «Ռեալ» աղմկհարույց տեղափոխության մասին ֆիլմի ավարտի մասին: Ֆիլմի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 25-ին: Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը, որը Ֆիգուին դավաճան է անվանել, կատալոնական թիմի նախկին ֆուտբոլիստ Խոսեպ Գվարդիոլան, անձամբ Ֆիգուն և նրա գործակալը: Ֆիգուն 2000 թվականին «Բարսելոնայից» «Ռեալ» է […]

̰
Ռուսաստանում այլևս երբեք մրցումներ չեն անցկացվի. «Ֆորմուլա 1»-ի նախագահ

23:26 18.08.2022

«Ֆորմուլա 1»-ի նախագահ Ստեֆանո Դոմենիկալին ասել է, որ Ռուսաստանում այլևս երբեք մրցումներ չեն անցկացվի։ «Փողը միշտ կարևոր է, այդ թվում մեզ համար: Բայց սա միակ գործոնը չէ, որին մենք ուշադրություն ենք դարձնում։ Եթե ​​մտածեինք միայն բանկային հաշիվը համալրելու մասին, օրացույցը բոլորովին այլ կլիներ։ Այնպես որ Սոչիում մրցարշավներն այլևս չեն մտնում մեր ծրագրերի մեջ: Ես միշտ […]

̰
«Փյունիկն» ու «Շերիֆը» չպարզեցին հաղթողին

23:13 18.08.2022

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Երևանի «Փյունիկն» ընդունել էր Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Հանդիպումը սկսվել էր մեկ րոպե լռությամբ: Հարգանքի տուրք մատուցվեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի զոհերի hիշատակին։ Նշենք նաև, որ Ֆուտբոլիստները հանդիպումն անցկացնում էին սև թևկապներով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոլդովայում ՝ օգոստոսի 25-ին:

̰
Արթուր Դավթյանն առաջին տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ. մարմնամարզության ԵԱ

23:04 18.08.2022

Մյունխենում մեկնարկած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հիանալի են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները։ Արթուր Դավթյանը առաջին տեղով դուրս է եկել հենացատկի եզրափակիչ՝ հավաքելով 15,166 միավոր։ Դավթյանը հաղթահարել է նաև նժույգթափեր վարժության  որակավորման փուլը։

̰
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 11-րդն է

22:43 18.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 11-րդ տեղն է զբաղեցրել: Մեր հավաքականի հաշվին գրանցվել է 51 միավոր: Թիմին միավորներ են բերել Մուշեղ Մկրտչյանը՝ (20), Սերգեյ Սարգսյանը՝ (15), Հայկ Պապիկյանը՝ (10) և Լյովա Գևորգյանը՝ (6): Հիշեցնենք, որ այս առաջնությունում Մուշեող Մկրտչյանը նվաճեց արծաթե, իսկ Սերգեյ Սարգսյանը՝ բրոնզե մեդալ: Թիմային […]

̰
«Քյոլն»-«Ֆեհերվար». Ադամյանը պահեստայինների թվում է

22:29 18.08.2022

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին փուլում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունում է «Ֆեհերվարին»։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում կսկսի խաղը:

̰
Արթուր Դավթյանը փայլուն է մեկնարկել

22:24 18.08.2022

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հիանալի է մեկնարկել: Նա 15,166 միավոր է հավաքել հենացատկում։ Այս պահի դրությամբ սա լավագույն արդյունքն է։

̰
«Փյունիկ»-«Շերիֆ». 0-0՝ առաջին խաղակեսից հետո

22:07 18.08.2022

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Երևանի «Փյունիկն» ընդունել է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։ Առաջին խաղակեսից հետո ցուցատախտակին զրոներ են: Հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Հարգանքի տուրք է մատուցվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի զոհերի hիշատակին։ Նշենք նաև, որ Ֆուտբոլիստները հանդիպումն անցկացնում են սև թևկապներով։

̰
Վաղը  մեկնարկող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական  առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 ըմբիշ

21:56 18.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում վաղը կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական  առաջնությունը:  Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում  մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը և Ալբերտ Վարդանյանը […]

̰
«Զրինսկի»-«Սլովան». Բարսեղյանը մեկնարկային կազմում է

21:46 18.08.2022

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Սլովանը» մրցակցի հարկի տակ կխաղա «Զրինսկիի» հետ: Խաղը կմեկնարկի ժամը 22։00-ին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում է.

̰
Դորտմունդի «Բորուսիան» միակ ակումբն է, որը պատրաստ է ձեռք բերել Ռոնալդուին. CBS

20:55 18.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կարող է շարունակել գերմանական Բունդեսլիգայում: Դորտմունդի «Բորուսիան» միակ ակումբն է, որը պատրաստ է պայմանագիր առաջարկել 37-ամյա պորտուգալացուն, հայտնում է CBS Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ, «Բորուսիան» պատրաստ է ցանկացած տարբերակ դիտարկել Ռոնալդուի ձեռքբերման համար՝ թե՛ վարձակալություն, թե՛ լիարժեք տրանսֆեր: Դորտմունդցիների ղեկավարությունը Կրիշտիանուին դիտարկում է որպես փոխարինող Սեբաստիան Ալերին: Նշվում է, որ […]

̰
5 հայ ձյուդոիստներ կմասնակցեն Աշխարհի պատանեկան առաջնությանը

20:45 18.08.2022

Հայաստանը 5 մարզիկ կներկայացնի օգոստոսի 24-27-ը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայանալիք ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնությանը։ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կայքում ներկայացված հայտացուցակում նշված են Գոռ Սաֆարյանը (50 կգ քաշային կարգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ), Գոռ Կարապետյանը (81 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ)։ Պատանեկան ԱԱ-ին կմասնակցեն 60 երկրի թիմեր։ Տատամի դուրս կգան 213 […]

̰
Արոնյանը պարտվել է Կարլսենին. FTX Crypto Cup

20:33 18.08.2022

Մայամիում ընթացող շախմատի FTX Crypto Cup մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը 1,5-2,5 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Մրցախաղում վճռորոշն առաջին պարտիան էր, որում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվեց: Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 3 տուրից հետո Լևոն Արոնյանի հաշվին 5 միավոր է գրանցված, իսկ նորվեգացի Մագնուս Կարլսենը 9 միավորով առաջատարն է: Այսօր Արոնյանը մրցում […]

̰
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան

20:20 18.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայկական արմատներով ռուսաստանցի  գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան. «Ռուսաստանում են հանդես գալիս երիտասարդ և հեռանկարային գեղասահորդներ Արթուր Դանիելյանն ու Ադելիա Պետրոսյանը: Հնարավո՞ր է՝ մոտ ապագայում նրանց տեսնենք Հայաստանի հավաքականի կազմում»,- հարցրել են Գիլոյանին: «Շանս միշտ կա: Հարց է՝ ի՞նչ կլինի նրանց և ռուսաստանցի մյուս գեղասահորդների […]

̰
«Փյունիկ»-«Շերիֆ». հայտնի են մեկնարկային կազմեր

20:13 18.08.2022

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Երևանի «Փյունիկն» այսօր կմրցի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․     Հիշեցնենք, «Շերիֆը» Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջել է Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային», իսկ «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս […]

̰
«Հայասան» պարտվեց «Վալյուրին». կանանց ՉԼ

19:57 18.08.2022

Օգոստոսի 18-ին, սլովենական Ռադենցի քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Վալյուր» (Իսլանդիա) – «Հայասա» հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հաջորդ խաղում «Հայասան» կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի պարտվողի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին։

̰
Շախմատի կանանց ԵԱ-ում Հայաստանը կներկայացնի 6 շախմատիստ

19:45 18.08.2022

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 19-ին կմեկնարկի կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ անհատական առաջնությունը: Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանից բացի, առաջնությանը կմասնակցեն Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։ Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր:

̰
Մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը

19:33 18.08.2022

Մյունխենում այսօր մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը Գերմանիա է ժամանել հետևյալ կազմով․ Մեծահասակների հավաքական՝ Արթուր Դավթյան Վահագն Դավթյան Հարություն Մերդինյան Արթուր Ավետիսյան Գագիկ Խաչիկյան Մարզիչներ՝ Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան Երիտասարդական հավաքական՝ Մամիկոն Խաչատրյան Համլետ Մանուկյանը Էրիկ Բաղդասարյանը Մարզիչ՝ Արտակ Այդինյան։  

̰
Դա կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից. Կարեն Գիլոյանը՝ Արսեն Զախարյանի՝ ՀՀ հավաքականում հանդես գալու հնարավորությունների մասին

18:27 18.08.2022

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին հրավիրել Հայաստանի հավաքական, եթե ՖԻՖԱ-ն դա թույլ տա։ «Արսեն Զախարյանի մասին միշտ շատ է խոսվում։ ՖԻՖԱ-ի գործող կանոններով նա չի կարող Ռուսաստանի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխել Հայաստանի քաղաքացիությամբ։ Բայց եթե նման հնարավորություն լիներ, ինչպե՞ս կվարվեր Հայաստանը»,- հարցրել են Գիլոյանին։ «Եթե […]

̰
BACK_TO_TOP