16:00 19.08.2022
Լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստների միջև ընկերական հանդիպում է անցկացվել, որն ավարտվել է 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում գոլերից մեկը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Գյումրեցի ֆուտբոլիստը խաղից հետո հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:
«Գոլ խփելը միշտ հաճելի է, բայց ես այսօր խաղում էի թիմակիցներիս դեմ, և դա պարզապես մարզում էր:
Իհարկե, յուրաքանչյուր մարզում կարևոր է: Դրանցից յուրաքանչյուրում պետք է առավելագույնը ներդնես, քանի որ այն հետո արդյունք է տալիս հանդիպումների ժամանակ։ Մենք չենք կարող դադարեցնել քրտնաջան աշխատանքը, քանի որ ավելի լավ խաղացող դառնալու այլ ճանապարհ չկա։ Նման սպարինգ հանդիպումները մեզ համար ավելի հեշտ են դարձնում գոլեր խփելը և առաջնության հանդիպումներում միավորներ վաստակելը»,- նշել է Բիչախչյանը:
Վահան Բիչախչյանն ընթացիկ մրցաշրջանում լեհական ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը հուլիսին ճանաչվել էր «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստ:
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...