Դա կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից. Կարեն Գիլոյանը՝ Արսեն Զախարյանի՝ ՀՀ հավաքականում հանդես գալու հնարավորությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Դա կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից. Կարեն Գիլոյանը՝ Արսեն Զախարյանի՝ ՀՀ հավաքականում հանդես գալու հնարավորությունների մասին

18:27 18.08.2022

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին հրավիրել Հայաստանի հավաքական, եթե ՖԻՖԱ-ն դա թույլ տա։

«Արսեն Զախարյանի մասին միշտ շատ է խոսվում։ ՖԻՖԱ-ի գործող կանոններով նա չի կարող Ռուսաստանի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխել Հայաստանի քաղաքացիությամբ։ Բայց եթե նման հնարավորություն լիներ, ինչպե՞ս կվարվեր Հայաստանը»,- հարցրել են Գիլոյանին։

«Եթե հասկանայինք, որ դա հնարավոր է, և ֆուտբոլիստն ինքը որոշեր տեղափոխություն կատարել, ապա ամեն ինչ կանեինք, որ դա տեղի ունենար, առավելագույն օգնություն կցուցաբերեինք։ Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է, նա մեծ ապագա ունի։ Բայց սա այն դեպքն է, երբ ամեն ինչ կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Զախարյանն արդեն հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում։ Կիսապաշտպանը անցկացրել է չորս հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

18:12 05.07.2025

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

17:53 05.07.2025

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP