22:15 13.06.2022
Հունիսի 14-ին Երևանում կայանալիք Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։
«Ֆուտբոլում չկան զարմանալի բաներ։ Շատ ուժեղ թիմեր են այս խմբում։ Ցանկացած թիմ կարող է ցանկացածին հաղթել։ Այնպես որ կարևոր է նաև մարզադաշտը․ ով խաղում է սեփական դաշտում, առավելություն ունի։ Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ստանանք ցանկալի արդյունքը։ Գիտակցում ենք, որ Շոտլանդիան հզոր մրցակից է, ֆիզիկապես շատ լավ պատրաստված։ Սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք համապատասխան արդյունքի՝ կիրառելով մեր գիտելիքները, հոգին ու սիրտը ու կաշխատենք ուրախություն պարգևել մեր մարզասերներին։
Ի սկզբանե դժվար է ծրագրել, թե ինչպես պետք է խաղաս՝ հարձակվողական, թե պաշտպանողական ֆուտբոլ։ Խաղն ինքը կհուշի։
Պետք է շատ մեծ ցանկություն ունենալ հաղթելու։ Համաձայն եմ, որ, երբ հավաքականը խաղում է, խաղում են բոլորը՝ ոչ միայն ֆուտբոլիստները․ մարզիչները, ֆեդերացիան, մարզասերները և դուք՝ լրագրողներդ։ Այդ ամենի գումարը կայանում է նրանում, որ բոլորս ցանկանում ենք մեր թիմի հաղթանակը, որովհետև սա մեր երկրի ու հայկական ֆուտբոլի հեղինակության հարցն է։ Ցանկացած մարդ, ով համապատասխան զգացումներ ունի իր երկրի հանդեպ, պետք է ցանկանա հավաքականի հաղթանակը, այլ կարծիք չկա։ Ֆուտբոլում երկու նպանատիպ հանդիպում չի լինում։ Հուսանք, որ այդպես էլ կլինի, մեր աշխատանքները դրան են ուղղված, նաև ֆուտբոլիստների վերականգնմանն ու մի փոքր էլ բախտի գործոնն է կարևոր։
Հավաքականում մարդկանց առումով մենք աշխարհի չեմպիոն ենք․ սուպեր համախմբված թիմ ունենք»,- ասաց մարզիչը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...