21:00 07.05.2022
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2021-2022 թթ. ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Ֆեդերացիան կրկին կունենա երկու փոխնախագահ՝ Վահագն Հարությունյան և Սուրեն Զոհրաբյան:
ՀԲՖ-ն ունեցավ նաև նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան,Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Մհեր Բոյաջյան, Հակոբ Գալաջյան, Արման Դավթյան, ՄելիքՍանդրոսյան, Սուսաննա Ենոքյան, Մարինե Ադամյան:
Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարում կատարած աշխատանքները:
Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ներկայացրել առաջիկա ծրագրերը.
«Վերջին տարիներին հանդիպեցինք մի շարք դժվարությունների: Կորոնավիրուսի համավարակը, ապա պատերազմը բնականաբար իրենց բացասական ազդեցությունն ունեցան բասկետբոլի զարգացման գործում: Առավելագույնս պայքարել ենք այդ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և իրականացրել ենք ծավալուն աշխատանք:
Այս տարի ամռանը Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի 5 հավաքական (3 տղամարդկանց և 2 կանանց): Հուսով եմ՝ թիմերն իրենց կդրսևորեն լավագույն կողմերով: Ամեն ինչկանենք ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք կայուն առաջընթաց ապահովել: Կշարունակենք նաև ակտիվ աշխատանքներ իրականացնել մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու համար: Առջևում նոր նպատակներ և հեռանկարնրեր են»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...
19:45 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...
19:33 01.07.2025
Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ինԳագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...
19:23 01.07.2025
Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններումԻրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...