Ռուսական РБК-ն կազմել է այն մրցաշարերի ցուցակը, որոնք Ռուսաստանը չի ընդունի առաջիկայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Ռուսական РБК-ն կազմել է այն մրցաշարերի ցուցակը, որոնք Ռուսաստանը չի ընդունի առաջիկայում

14:14 26.02.2022

Ռուսական РБК-ն կազմել է այն մրցաշարերի ցուցակը, որոնք Ռուսաստանը չի ընդունի առաջիկայում։

ՈւԵՖԱ-ն արգելել է Ռուսաստանում իր հովանու ներքո անցկացվող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումները։

Այսպիսով, Մոսկվայի «Սպարտակը» չեզոք մարզադաշտում կանցկացնի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի մարտ ամսվա տնային հանդիպումը։ Ազգային հավաքականը ևս չի կարողանա տանն անցկացնել Ազգերի լիգայի խաղերի (սկսվում է հունիսին), Եվրո 2024-ի ընտրական փուլի (սկսվում է 2023 թվականի մարտին) հանդիպումները, իսկ ԱԱ որակավորման փուլի հանդիպումների վերաբերյալ դեռ վերջանական որոշում կայացված չէ:

Հիշեցնենք նաև, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Սանկտ-Պետերբուրգին զրկել է 2022 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա Փարիզում։

Բասկետբոլի Եվրալիգան նմանատիպ որոշում է կայացրել ռուսական ակումբների վերաբերյալ:

Բացի դրանից, Ռուսաստանում մարզիկների բոյկոտի պատճառով չեղարկվել են ձմեռային մարզաձևերի աշխարհի գավաթի մի շարք փուլեր։ Իսկ Մոսկվան զրկվել է հրաձգության Եվրոպայի առաջնությունից, որը նախատեսված էր օգոստոս-սեպտեմբերին և շախմատի համաշխարհային Օլիմպիադայից (հուլիսի 26-ից օգոստոսի 8):

Ուրբաթ օրը հայտնի դարձավ նաև Ֆորմուլա 1-ի՝ Ռուսաստանի Գրան Պրիի չեղարկման մասին, որը պետք է անցկացվեր Սոչիում՝ սեպտեմբերի վերջին։

Իր հերթին ՄՕԿ-ը ֆեդերացիաներին հորդորել է բոլոր մրցաշարերը տեղափոխել Ռուսաստանից և Բելառուսից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP