17:33 15.02.2022
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի ընդհատված խաղի վերաբերյալ: Այն տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 5-ին և մնացել էր անավարտ։
Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը սկսվելուց մի քանի րոպե անց ընդհատվել էր տեղի սանիտարական մարմինների՝ մարզադաշտում հայտնվելուց հետո։ Ինչպես պարզվել է հետագայում, Պրեմիեր լիգայում հանդես եկող չորս արգենտինացի ֆուտբոլիստ Բրազիլիա ժամանելուն պես չեն անցել պարտադիր կարանտինը։ Այդ խաղացողներն էին Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան, Ջովանի Լո Չելսոն և Քրիստիան Ռոմերոն: Վերջին երկուսը մեկնարկային կազմում էին։
ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն որոշել է, որ հանդիպումը պետք է վերախաղարկվի ՖԻՖԱ-ի կողմից նշանակված ամսաթվին և վայրում:
Բացի դրանից՝ Կարգապահական կոմիտեն որոշել է տուգանել Բրազիլիայի և Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիաներին 800 000 շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով և արգենտինացի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսին, Էմիլիանո Բուենդիային, Ջովանի Լո Չելսոյին և Քրիստիան Ռոմերոյին երկուական խաղով որակազրկել՝ միջազգային կանոնակարգը չկատարելու համար։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...