Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+22.09 oC

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել

16:43 21.01.2022

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն 9 տարվա բանտարկության է դատապարտվել 2013 թվականին Միլանի գիշերային ակումբում սեքսուալ բնույթի բռնի գործողություններին մասնակցելու համար։

Այն ժամանակ իտալական «Միլանում» հանդես եկող ֆուտբոլիստը եղել է Sio Cafe գիշերային ակումբում 23-ամյա ալբանացի կնոջը բռնաբարած անձանց խմբում։ Նա, երկու անգամ անհաջող բողոքարկելով դատարանի որոշումը, դատապարտվել է դեռ 2017-ին։ Նախկին ֆուտբոլիստն այլևս չունի բողոքարկման իրավունք, ինչը նշանակում է, որ Հռոմի դատարանի որոշումն արդեն վերջնական է։ Սակայն դեռ պարզ չէ՝ Ռոբինյոն պատիժը կրելու է Բրազիլիայո՞ւմ, թե՞ Իտալիայում։

Նույն իրավիճակում է նրա ընկեր Ռիկարդո Ֆալկոն, թեև խմբի ևս 4 անդամներ Իտալիայից հեռացել են մինչև պատասխանատվության ենթարկվելն ու դատապարտվելը։ Հանցագործությունը կատարելուց 7 տարի անց՝ 2020 թվականին, 37-ամյա Ռոբինյոն շարունակում էր ֆուտբոլ խաղալ պրոֆեսիոնալ մակարդակով։

Ռոբինյոն պնդում էր, որ սեքսուալ հարաբերությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ։

2020 թվականին Միլանի վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել դրանից երեք տարի առաջ կայացված դատավճիռը և հայտարարել, որ կինը ստորացվել է ֆուտբոլիստի և նրա ընկերների կողմից։

Այժմ Հռոմի դատարանը դարձյալ հաստատել է նախնական դատավճիռը, և Ռոբինյոն պետք է նաև վնասի փոխհատուցման կարգով 60 հազար եվրո վճարի զոհին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP