20:00 08.11.2021
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նվաճեց իր կարիերայի չորրորդ բրոնզե մեդալը։ Ոսկին ու արծաթն իրենց տեղը զիջեցին, ինչպես մարզիկն է ասում, զուտ այն պատճառով, որ Օլիմպիական խաղերից հետո լիարժեք հանգստանալ ու լավ մարզավիճակը վերականգնել չէր հասցրել։
«Օլիմպիական խաղերից հետո չէի պատկերացնում, որ պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը, միտք չունեի, ուզում էի պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնել, բայց հանգամանքներից ելնելով՝ մասնակցեցի։ Հնարավորություն կար աշխարհի չեմպիոն դառնալու, բայց իջել էի զրոյական մակարդակի, հանգստի էի տվել ինձ, քիչ ժամանակ կար մարզվելու»,- ասել է մարզիկը։
Իսկ մարզիչները մարզիկների հետ դժգոհ են մրցավարական կազմի կողմնակալ վերաբերմունքից։ Թայլանդցի մարզիկի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն Բաչկովին զրկել են հաղթանակից, ինչը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկեց, ու պատմության մեջ առաջին անգամ 1/4 եզրափակիչի արդյունքները վերանայվեցին, հաղթանակը շնորհվեց գյումրեցի բռնցքամարտիկին։
«Պատմության մեջ առաջին անգամ փոխվեց որոշումը, իսկ բողոքարկումներ միշտ են եղել, ուղղակի եղել են, որ չեն ընդունել, եղել են, որ ընդունել են, բայց չեն փոխել, այս անգամ վառ ու ակնհայտ երևում էր, որ հաղթել եմ, չէին կարող հենց այդպես թողնել ու հաշվի չառնել»,- նշում է Բաչկովը։
Կիսաեզրափակչում Հովհաննեսի պայքարը արծաթե մեդալի համար էր, բայց նրա մրցակցի՝ օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Էնդրի Կրուզինի ուժերն առավել գտնվեցին, և գյումրեցի մարզիկը նվաճեց բրոնզե մեդալ։ Հովհաննեսի համար, սակայն, ամենակարևոր մենամարտը ադրբեջանցու հետ էր, որին հաղթեց 3։1 հաշվով։
«Հա, ինձանից էս վերջերս անպակաս են ադրբեջանցի մարզիկները, ինչ ասեմ․․․ Նրանց հաղթում եմ։ Ճիշտ է, պատասխանատվությունը մեծ է, որ առաջին հենց մենամարտերում նրանց հետ ես հանդիպում, բայց երևի իրենք ինձանից արդեն ավելի շատ են զզվել, քան ես իրենցից։ Ռինգում բոլորն էլ թշնամի են»,- ասել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը։
«Հովհաննես Բաչկովն արդեն համաշխարհային կարգի բռնցքամարտի աստղերից մեկն է, նա գրեթե երեք տարի գրոհում է չեմպիոնական բարձունքներ, չէին կարող այդ մենամարտը այդպես թողնել ու չփոխել, չէին կարող Բաչկովին զրկել մեդալից ու հաղթանակից, նա արժանի բռնցքամարտիկ է»,- նշել է մարզիչ Կարեն Ղազարյանը։
Աշխարհի առաջնությունը բռնցքամարտիկների համար տարվա վերջին միջազգային մրցաշարն էր։ Մարզումները և ուժերն այժմ պետք է կենտրոնացնեն հաջորդ տարվա Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների համար։
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...