Ծանրորդները փայլում են. Կարեն Ավագյանը 6-րդ ոսկին նվաճեց Հայաստանի հավաքականի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+14.09 oC

Ծանրորդները փայլում են. Կարեն Ավագյանը 6-րդ ոսկին նվաճեց Հայաստանի հավաքականի համար

15:55 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտել են Մ23 տարեկան 89 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կարեն Ավագյանը: Կարենը ևս գերազանց հանդես եկավ և երկամարտի 360կգ (165+195) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կարենը նաև նվաճեց փոքր ոսկե մեդալներ պոկում և հրում վարժություններում:
Սա մեր հավաքականի 6-րդ ոսկե մեդալն էր Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժիրուն կհեռանա «Միլանից»

17:25 28.03.2024

Ժիրուն կհեռանա «Միլանից»

«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից։ Ըստ տեղեկությունների՝ 37-ամյա ֆուտբոլիստը փոխհամաձայնության է եկել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ։ Կողմերը կկնքեն պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Ամերիկյան ակումբը նախորդ տարվա հոկտեմբերից հետաքրքրված է Ժիրուի ծառայություններով և վերջերս պաշտոնական առաջարկ է կատարել ֆուտբոլիստին։ «Լոս Անջելեսի» կազմում է հանդես գալիս […] ...

Կրոսը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

16:56 28.03.2024

Կրոսը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալն» ու գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը կերկարաձգեն գործող պայմանագիրը։ Նոր համաձայնագրի ստորագրումից հետո Գերմանիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Կողմերն այժմ քննարկում են պայմանագրի վերջին կետերը և մոտ օրերս պաշտոնապես կհայտնեն դրա ստորագրման մասին։ Տոնի Կրոսը 2014 թ. հուլիսից է հանդես գալիս «Ռեալում», որի կազմում անցկացրած 455 խաղում […] ...

Քոնորը հիանալի անձնավորություն է. UFC-ի նախագահ

16:33 28.03.2024

Քոնորը հիանալի անձնավորություն է. UFC-ի նախագահ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատմել է երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ հարաբերությունների մասին: «Քոնորը հիանալի անձնավորություն է: Երբ մենամարտից առաջ նրա մրցակիցները հանկարծ վնասվածք էին ստանում, մենք փոխարինող էինք առաջարկում: Նա երբեք չէր պահանջում ավելացնել հոնորարը: Եթե Մաքգրեգորը կարողանար նաև չուշանալ հանդիպումներից, ապա ոչ մի վատ բան չէի կարող ասել նրա մասին»,- […] ...

Լիգա 1-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի տարբերանշանը

16:12 28.03.2024

Լիգա 1-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի տարբերանշանը

Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի տարբերանշանը: «Նոր տարբերանշան, նոր դարաշրջան»,- գրել է կազմակերպության մամուլի ծառայությունը: 2024-25 մրցաշրջանից Ֆրանսիայի առաջնությունը կոչվելու է McDonald’s Լիգա 1: Հանրահայտ ամերիկյան բրենդը Ֆրանսիայի առաջնության նեյմինգային իրավունքի համար վճարելու է տարեկան 20 միլիոն եվրո: Գործող գործընկեր Uber կազմակերպությունն այժմ վճարում է 15 միլիոն եվրո:   ...

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

15:54 28.03.2024

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ ապրիլի 4-5-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Ապրիլի 2-ից սկսած` միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի շուրջ 300 մարզիկ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ մրցաշարի […] ...

Նովակ Ջոկովիչը դադարեցնում է համագործակցությունը  մարզիչ Գորան Իվանիշևիչի հետ

15:18 28.03.2024

Նովակ Ջոկովիչը դադարեցնում է համագործակցությունը մարզիչ Գորան Իվանիշևիչի հետ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է մարզիչ Գորան Իվանիշևիչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: «Հիշում եմ այն պահը, երբ հրավիրեցինք Գորանին: 2018-ին ես և իմ մարզիչ Մարիան Վայդան որոշեցինք նորարարություն մտցնել: Փաստացի մենք ոչ միայն մոգական մատուցումներ բերեցինք թիմ, այլ նաև հումոր, առաջին տեղ վարկանիշային աղյուսակում, ռեկորդային ցուցանիշներ և 12 տիտղոս «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Գորանը […] ...

BACK_TO_TOP