17:17 25.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել են շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար.
«Պատիվ ունեմ Ձեզ ընդունելու: Շնորհակալ եմ և հպարտ բոլորիս պարգևած հաղթական զգացողությունների համար: Հայ հասարակությունն ունի դրական լիցքերի, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու կարիք: Այս տեսանկյունից Ձեր բացառիկ հաղթանակի դերն անգնահատելի է: Վստահ եմ, որ դրա հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեն: Իհարկե, վերջին խոսքն անհատինն է, և հաղթանակն անձնավորվում է, բայց այն նաև թիմային տևական աշխատանքի վերջնարդյունք է»:
Էլինա Դանիելյանի խոսքով՝ հաղթական ճանապարհին մշտապես զգացել է հայրենակիցների աջակցությունը: Եվրոպայի չեմպիոնը հույս է հայտնել, որ իր հաղթանակն ազդակ կլինի այլ հաջողությունների համար.
«Երկրպագուներն իրենց աջակցությամբ, ամենօրյա նամակներով ինձ մեծ ուժ են տվել: Ինձ բոլորն են օգնել, այդ թվում՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն: Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Էլինա Դանիելյանը մեծ ներուժ ունի նաև աշխարհի առաջնությունում նմանօրինակ հաղթանակ գրանցելու համար.
«Հիանալի առաջնություն էր, բայց ամենակարևորը՝ այս հաղթանակը ցույց է տալիս, որ հնարավորությունները թույլ են տալիս մտածելու նաև աշխարհի առաջնությունում տիտղոսի մասին: Ցանկանում եմ նույն կենտրոնացվածությունը և ոգևորությունը տեսնել նաև աշխարհի առաջնությունում: Վստահ եմ՝ կարող եք»:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներից հետաքրքրվել է առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի հետագա զարգացման հեռանկարները: ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շախմատում կան մեծ ներուժով երիտասարդներ, որոնք ապագայում կարող են հաջողությունների հասնել:
Սմբատ Լպուտյանը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում շախմատի դերը և շախմատային մտածողության կարևորությունն առավել է ընդգծվում, և պատահական չէ, որ շատ երկրներ հետաքրքրված են Հայաստանի՝ շախմատը կրթական ծրագրերում ներառելու փորձով:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները:
18:12 20.06.2025
«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումներըԵղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 20.06.2025
65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվելՀունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […] ...
17:55 20.06.2025
Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […] ...
17:50 20.06.2025
ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...
17:45 20.06.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարինՀունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ […] ...