13:42 25.08.2021
Լրագրող Նոբել Առուստամյանը որոշել է լքել Match հեռուստաալիքը: Այս մասին հեռուստամեկնաբանը հայտնել է իր տելեգրամյան ալիքի միջոցով: Հեռանալու պատճառը Պավել Մամաևի հետ հարցազրույցն է:
«Ես որոշեցի հեռանալ Match TV-ից: Շնորհակալ եմ հեռուստաալիքին այս վեց տարվա համար․ սա իսկապես անմոռանալի, զարմանալի ժամանակ էր: Ինձ համար կարևոր է անկեղծ մնալ հետևորդների և ինքս ինձ հետ: Վերջին շրջանում այս հարցը հատկապես սրվել էր: Հարցազրույցը Պավել Մամաևի հետ, դա այն է, ինչ ես չեմ ուզում, չեմ կարող անել և չեմ անելու որևէ ձևով: Սա հակասում է իմ մասնագիտական և էթիկական արժեքներին: Ստացա խմբագրական առաջադրանք. ինչպես ինձ ասացին՝ Պավելը ցանկանում է հարցազրույց տալ միայն ինձ: Սա իմ հեղինակային ծրագիրը չէ, հերոսին ու թեմաները ես չեմ ընտրել: «Матч ТВ»-ն իրավունք ունի իր խմբագրական քաղաքականությունը վարել այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում: Բայց դա պարզապես հակասում է իմ սկզբունքներին: Ես պատրաստ չեմ հրաժարվել իմ սկզբունքներից Այո, հավանաբար, ես պետք է նախապես հրաժարվեի նկարահանումներից և կանխատեսեի զրույցի նման սցենար: Կամ ընդհատեի հարցազրույցը, երբ ես լսեցի այն ամենը, ինչ լսեցի: Կամ ընդհանրապես անհետանայի կադրից, որպեսզի այս հարցազրույցն ինձ հետ չկապվի: Սա իմ սխալն է, ես ընդունում եմ դա: Հրաժեշտ չեմ տալիս։ Վստահ եմ, որ մենք կապը կպահպանենք ալիքից դուրս: Ես կմնամ «Матч ТВ»-ում, այժմ միայն որպես ֆուտբոլային հեռարձակումների հեռուստադիտող»,-մասնավորապես գրել է Առուստամյանը:
18:17 20.06.2025
«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱԲրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...
18:12 20.06.2025
«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումներըԵղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 20.06.2025
65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվելՀունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […] ...
17:55 20.06.2025
Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […] ...
17:50 20.06.2025
ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...