23:03 29.07.2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մրցում է լեհական «Շլյոնսկի» հետ:
Խաղի հենց մեկնարկում հյուրերը գնդակ են ընդունել սեփական դարպասը: Գոլի հեղինակ է դարձել նախորդ խաղում դուբլի հեղինակ դարձած Ռոբերտ Պիչը: Բաց թողած գոլից հետո Բիչախչյանի թիմն ակտիվացել է: 20-րդ րոպեին Սերժ Դեբլեն նպաստավոր դիրքից չի կարողացել գրավել մրցակցի դարպասը: Մեկ րոպե շանսը բաց է թողել Էդգար Մալաքյանը: 41-րդ րոպեին Մորի Կոնեն, կենտրոնում ստանալով գնդակը․ մոտ տարածությունից գրավել է մրցակցի դարպասը, իսկ 2 րոպե անց 26-ամյա հարձակվողն առաջ է մղել երևանյան թիմին: Պատասխան հանդիպման առաջին խաղակեսից հետո դիմակայության հաշիվը 4:3 է՝ օգուտ լեհական թիմի:
18:09 19.06.2025
Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողՀամայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...
17:54 19.06.2025
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորություններըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...
17:46 19.06.2025
Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ ԲրնովիչՊոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...
17:39 19.06.2025
Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևսՀունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...
17:30 19.06.2025
Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա ՍվաջյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...