21:59 12.06.2021
Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Քրիստիան Էրիկսենի առողջական վիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Քրիստիան Էրիկսենը հիվանդանոցում է, բժիշկները շարունակում են իրենց աշխատանքը նրա հետ»: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա խաղի առաջին կեսի ավարտին մոտ, խաղային իրավիճակում, քայլելլիս Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ: Հենց խաղադաշտում […]
20:45 12.06.2021
Հունիսի 12-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ընկերական հանդիպում կանանց Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Մարալ Արթինի և Արմինե Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 2:1 հաշվով: Հիշեցնենք, որ երկու ընտրանիները կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում, որը կկայանա հունիսի 15-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
19:58 12.06.2021
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և «Զենիթի» երկրպագու Միխայիլ Բոյարսկին անկեղծացել է, թե ինչ կանի, եթե Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ-2020-ում: Բոյարսկին կուտի է իր գլխարկը, եթե մրցաշարի ավարտին Ռուսաստանի հավաքականը ոսկե մեդալներ նվաճի: «Հիշե՛ք, Եվրոպայի առաջնությունը 2004-ին: Ոչ ոք չէր հավատում հույներին, շատերն անգամ ծիծաղում էին այս թիմի վրա, բայց նրանք […]
19:47 12.06.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրը: Բուխարեստում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Ռուսաստանի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 29-րդ քայլին Արոնյանը ստիպեց Գրիշչուկին անձնատուր լինել: Մրցաշարային աղյուսակում Արոնյանն առայժմ 4-րդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո […]
19:40 12.06.2021
Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումը ասել է, որ «Լիվերպուլից» այլ ակումբ տեղափոխվելու ընտրությունը դժվար էր, և նա կարող է հայտնվել իսպանական «Բարսելոնայում»։ Վեյնալդումը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: «Դժվար ընտրություն էր: Ես մոտ չորս շաբաթ բանակցում էի «Բարսելոնայի» հետ։ ՊՍԺ-ն ավելի վճռական էր: Պետք է ասեմ, որ ես նաև մտածում էի, որ կարող եմ […]
19:12 12.06.2021
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Ուելսի ու Շվեյցարիայի հավաքականները ոչ-ոքիով ավարտեցին հանդիպումը: A խմբի Բաքվում կայացած հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Շվեյցարիայի կազմում հաշիվը բացեց Բրել Էմբոլոն(49-րդ րոպե), իսկ 74-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ուելսի հավաքականի հարձակվող Կիֆեր Մուռը: Մարզադաշտից խաղին հետևում էին 8 782 հանդիսական: Երեք միավորով խմբի առաջատարն է Իտալիան, մեկական միավոր ձեռք […]
18:32 12.06.2021
Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է ռասիզմի դեմ պայքարի խորհրդանիշ ծնկի գալու գաղափարից, ասել է թիմի ավագ Ջորջինո Վեյնալդումը: Մրցաշարից առաջ ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ «ցանկացած խաղացող, ով ցանկանում է հավասարություն ձեռք բերել ծնկի նստած մարդկանց միջև, կստանա այդ իրավունքը»: ՈՒԵՖԱ ԵՎՐՈ -2020-ի մեկնարկային խաղում Իտալիայի և Թուրքիայի ֆուտբոլիստները […]
18:16 12.06.2021
Թուրքիան դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին հավաքականը, որը մրցաշարի մեկնարկային բոլոր 5 խաղերում պարտվել է։ Այս մասին հայտնել է ESPN Stats & Info թվիթերյան էջը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի մեկնարկային խաղում Թուրքիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցել էր Իտալիայի ընտրանու հետ և 0-3 հաշվով պարտություն էր կրել։ Իդեպ, […]
17:35 12.06.2021
Ֆրանսիայի Բաց առաջնության կիսաեզրափակչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին 3:6, 6:3, 7:6, 6:2 հաշվով։ Հանդիպումը տևել է 4 ժամ 11 րոպե։ Եզրափակչում Ջոկովիչը կմրցի հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ։ Հիշեցնենք, որ Ջոկովիչը աշխարհի առաջին ռակետն է տղամարդկանց մենապայքարում։
17:10 12.06.2021
Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Իտալիայի և Թուրքիայի միջև հանդիպումից առաջ, օրվա լուսադեմին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտի մուտքի մոտ «Թուրքիան Եվրոպա չէ» գրությամբ պաստառ է փակցվել։ FARE կազմակերպությունը, որը պայքարում է ֆուտբոլում ռասիզմի և խտրականությունների դեմ, հայտնել է, որ պաստառը փակցրել են իտալական ուլտրասի ներկայացուցիչները։ «Ֆուտբոլը սեր է, ոչ թե ատելություն»,- ասվում է FARE-ի տարածած հաղորդագրության […]
22:10 11.06.2021
Լվովի Lviv Fan Festival փառատոնի կազմակերպիչները Եվրոպայի 2020թ. առաջնության Ռուսաստան-Բելգիա խաղի ժամանակ Բելգիայի ազգային հավաքականի խփած յուրաքանչյուր գոլի դիմաց 100 բաժակ գարեջուր կհյուրասիրեն երկրպագուներին: Այս մասին հայտնել են փառատոնի կազմակերպիչները: Բելգիայի հավաքականի հետ հանդիպումը Ռուսաստանի ընտրանու համար առաջինը կլինի այս մրցաշարում: Խաղը կկայանա հունիսի 12-ին, Սանկտ Պետերբուրգում: Եվրո 2020-ի խմբային փուլում Ստանիսլավ Չերչեսովի թիմը կխաղա […]
21:10 11.06.2021
Ջերմուկում շարունակվում է շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: 7-րդ տուրից հետո տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն: Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը, որը մինչ այս տուրը միանձնյա առաջատարն էր, սպիտակ խաղաքարերով զիջել է Շանթ Սարգսյանին: Հաղթել է նաև Սամվել Տեր-Սահակյանը: Տուրի մյուս պարտիաները ավարտվել են ոչ-ոքի: Այժմ առաջատարները 4,5-ական միավորով Սարգսյանն ու Տեր-Սահակյանն են: Դավիթ Պառավյանն ու Տիգրան […]
20:52 11.06.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում պարտվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Նշենք, որ մինչ այդ Արոնյանը 5 խաղերում անընդմեջ ոչ-ոքի էր գրանցել: Այսպիսով, նա դեռ հաղթանակ չունի և 6 տուրից հետո վաստակած 2,5 միավորով կիսում է 7-9 տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը նախավերջին՝ 9-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարները 4-ական միավորով Ալեքսանդր Գրիշչուկն ու Մամեդյարովն […]
20:27 11.06.2021
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ղազախստանի դեմ ընկերական հանդիպումներին։ ՀՖՖ-ի նկարահանող խումբը ներկա է եղել հերթական մարզմանը և զրուցել մարզուհիներ Վերոնիկա Ասատրյանի և Անի Կարապետյանի հետ։ Մանրամասները ՀՖՖ-ի տեսանյութում:
20:05 11.06.2021
Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի ֆուտբոլիստները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Երկրի իշխանությունները մի մեծ խումբ բժիշկներ են ուղարկել, որ լիարժեք հսկողությամբ իրականացվի պատվաստումը։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ոչ բոլոր հավաքականներն են պատրաստակամություն հայտնել պատվաստվել մրցաշարից առաջ։
19:24 11.06.2021
Հունիսի 7-11-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց մինի ֆուտբոլի ոստիկանության առաջնությունը։ Մասնակցում էին Հայաստանի ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմերը։ Երրորդ տեղը զբաղեցրեց Արցախի ՆԳՆ թիմը։ Եզրափակչում ուժերը չափեցին ոստիկանության զորքերի և Երևան քաղաքի վարչության թիմերը։ Խաղն ավարտվեց 4։2 հաշվով. ոստիկանության զորքերի թիմը նվաճեց հաղթողի կոչումը։ Հաղթող թիմին հանձնվեց փոխանցիկ գավաթը, թիմի անդամներն էլ […]
19:14 11.06.2021
ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի հերթական նիստը ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 6 թեկնածուների՝ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել […]
18:54 11.06.2021
Հայաստանի հավաքականի ու «Աստանայի» ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանի և Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է: Transfermarkt.com-ն այսօր թարմացրել է երկու ֆուտբոլիստի համար սահմանված գինը: Բարսեղյանի տրանսֆերը, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, թանկացել է 500 հազար եվրոյով և գնահատվում է 2,5 մլն եվրո: Հարոյանի տրանսֆերային արժեքը նույնպես թանկացել է դեկտեմբերի համեմատ: Կես տարի առաջ այն կազմում էր 800 […]
18:38 11.06.2021
«Լոս-Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են «Տոտենհեմն» ու «Էվերթոնը»: Այս մասին գրում է talkSPORT-ը: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 10 մլն ֆունտ ստեռլինգ: Աղբյուրը Դիեգոյին ներկայացրել է՝ որպես «նոր Լուիս Սուարես», քանի որ խաղաոճերում նմանություն է տեսնում: «Էվերթոնը» ցանկանում է Մարաշլյանով փոխարինել Ջոշուա Քինգին, որը […]
18:06 11.06.2021
Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Լեհաստանի Էլբլագ քաղաքում: Ֆուտբոլային խաղի ժամանակ պարաշյուտիստը վայրէջք է կատարել հենց խաղադաշտում: Մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը: Նա մոտեցել է վայրէջք կատարած պարաշյուտիստին և կատակելով՝ դեղին քարտ է ցույց տվել նրան:
17:57 11.06.2021
«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ թիմի կազմից հեռացել է 6 ֆուտբոլիստ՝ Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը: «Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել հեռացող ֆուտբոլիստներին բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմում կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
16:54 11.06.2021
Հայաստանի օլիմպիական թիմը համալրվեց ևս մեկ մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Հայաստանը մինչ այս պահն ունի 10 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, […]
16:42 11.06.2021
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության չեմպիոն դառնալու դեպքում կստանան խոշոր պարգևավճար։ Խմբային փուլի մասնակցության համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 42 հազար եվրո, 1/8 եզրափակչի համար՝ 90 հազար եվրո, քառորդ եզրափակչի համար՝ 170 հազար եվրո, կիսաեզրափակչի համար՝ 290 հազար եվրո, փոխչեմպիոն դառնալու դեպքում՝ 370 հազար եվրո և չեմպիոնության համար՝ 435 հազար եվրո: Այս […]
16:15 11.06.2021
Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Այս մասին արդեն պաշտոնապես հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է «Վելեսի» հետ: Ակումբը, սակայն, չի նշել, թե որտեղ է կարիերան շարունակելու Գալոյանը: «Արթուր Գալոյանը գնում է ՌՊԼ-ը նվաճելու: Անցյալ ամառ Արչին տեղափոխվեց «Վելես» և […]
15:57 11.06.2021
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Մոստովոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրո-2020-ը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը: Անդրեյ Մոստովոյի փոխարեն Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է Մոսկվայի «Դինամոյի» պաշտպան Ռոման Եվգենիևը: Եվրո-2020-ի առաջին տուրում Ռուսաստանի հավաքականը հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի Բելգիայի հավաքականի հետ։
15:44 11.06.2021
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող Գորան Պանդևն ասել է, որ իր թիմն ի վիճակի է զարմացնել Եվրո-2020-ում: «Մեզ համար Եվրո-2020-ում հանդես գալը շատ մեծ բան է նշանակում: Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ մեր հավաքականը կարող է մասնակցել այսպիսի կարևոր միջազգային մրցաշարի: Մյուս կողմից, մենք միշտ հավատացել ենք դրան: Մենք հավակնոտ ենք: Նվազագույն խնդիրը խմբից […]
15:36 11.06.2021
Օլիմպիական խաղերի չեմպիոն ծանրորդ Հոկսեն Միրզոյանը հունիսի 11-ին նշում է ծննդյան 60-ամյակը: Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ: Այժմ էլ Հոկսեն Միրզոյանը մեծ ավանդ է ներդնում հայկական սպորտի ձեռքբերումներում՝ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական […]
15:14 11.06.2021
«Փյունիկ-2»-ում հանդես եկող Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը հեռացել են «Փյունիկից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ավարտվել են ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա […]
14:51 11.06.2021
Ռուսաստանի հավաքականը հրապարակել է վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի մեկնարկից առաջ։ Թիմից դուրս են մնացել դարպասապահ Անդրեյ Լունևը, պաշտպաններ Իլյա Սամոշնիկովը և Ռոման Եվգենիևը, հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի թիմը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ վաղը կմրցի աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Բելգիայի ընտրանու հետ։ ՌԴ հավաքականի կազմը հետևյալն է․ Դարպասապահներ. Յուրի Դյուպին («Ռուբին»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), […]
14:33 11.06.2021
Բելգիայի հավաքականը լուրջ կորուստ ունի Ռուսաստանի ընտրանու դեմ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում: Բելգիացիների կազմում ընդհանուր խմբի հետ չի մարզվել թիմի առաջատար Կևին դե Բրույնեն, որը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Հուսով եմ՝ երկրորդ խաղին լիովին պատրաստ կլինեմ օգնել թիմին: Դեռ մի փոքր ցավեր ունեմ, բայց արդեն այժմ շատ ավելի լավ եմ […]