14:18 11.06.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ որոշում չի կայացրել ակումբից հեռանալու մասին։ Նրա գործակալը նոր ակումբ է փնտրում Կրիշտիանուի համար։ Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից» միայն այն դեպքում, եթե մեկ այլ թիմ պատրաստ լինի նրան այնքան վճարել, որքան թուրինյան ակումբը։ Եթե պորտուգալացուն ավելի վատ պայմանագիր առաջարկվի, նա կմնա «Յուվենտուսում»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու […]
14:03 11.06.2021
Յոթ բրազիլացիներ՝ Մարիո Ֆերնանդեսը (Ռուսաստան), Ռաֆայել Տոլոյին, Ժորժինյոն, Էմերսոնը (Իտալիա), Պեպեն (Պորտուգալիա), Մարլոսը (Ուկրաինա), Տիագո Ալկանտարան (Իսպանիա) կմասնակցեն այսօր մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Սա ռեկորդ է մրցաշարի պատմության մեջ: Բոլոր այս ֆուտբոլիստներն ազգությամբ բրազիլացի են, սակայն, հանդես գալով եվրոպական առաջնություններում, ստացել են այդ երկրների քաղաքացիություն։
13:51 11.06.2021
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին: Mundo Deportivo-ն գրում է, որ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Ջորջինյո Վեյնալդումի տրանսֆերից հետո կատալոնական ակումբը հակված է 24-ամյա իտալացուն ձեռք բերելու տարբերակին: Պելեգրինիի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է մեկ տարուց, այդ պատճառով «Բարսելոնան» ցանկանում է իջեցնել նրա տրանսֆերային գինը, որը կազմում 30 միլիոն […]
13:39 11.06.2021
ԵՎՐՈ-2020-ի բացման Իտալիա-Թուրքիա խաղի բացահայտ ֆավորիտ բուքմեյքերները համարում են Իտալիայի հավաքականին: Բուքմեյքերական գրասենյակները Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի հաղթանակը գնահատել են միջինը 1.5 գործակցով: Թուրքերի հաղթանակը ստացել է 8.00 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 3.75։ Իտալիայի և Թուրքիայի հավաքականները պատմության մեջ հանդիպել են 7 անգամ: Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 1962 թվականին, իսկ նախորդը՝ 2006-ին: Թուրքերը ոչ մի […]
12:55 11.06.2021
Այսօր մեկնարկող ԵՎՐՈ 2020-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես ներկայացված կլինի: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է որպես Եվրոպայի առաջնության 7 հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ: Այդ հանդիպումներն են՝ 12.06.21 Բելգիա – Ռուսաստան 14.06.21 Լեհաստան – Սլովակիա 16.06.21 Ֆինլանդիա – Ռուսաստան 18.06.21 Շվեդիա – Սլովակիա 21.06.21 Ֆինլանդիա – Բելգիա 23.06.21 Շվեդիա – Լեհաստան 02.07.21 1/4 եզրափակիչ։
12:50 11.06.2021
Ջերմուկում շարունակվում է շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Երեկ կայացել են 6-րդ տուրի պարտիաները. բոլորն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: 6-րդ տուրից հետո 4 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարը ՌԴ-ը ներկայացնող Դավիթ Պառավյանն է: Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Տիգրան Հարությունյանն ունեն 3,5-ական միավոր և կիսում են 2-4 տեղերը: Մրցաշարն անցկացվում է շրջանաձև մրցակարգով՝ 10 մասնակցով, 9 խաղափուլով՝ […]
12:36 11.06.2021
Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ «Բավարիայից»։ AS-ը գրում է, որ լեհ ֆուտբոլիստն ուզում է նոր մարտահրավերներ ընդունել ու իր ուժերը փորձել նոր առաջնությունում։ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը պատրաստ կլինի դիտարկել լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե նրանց չհաջողվի պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Էրլինգ Հոլանդի հետ։ Լևանդոսվկին […]
12:18 11.06.2021
«Նորվիչը» կապ է հաստատել Հայաստանի հավաքականի հարձակվող Ներբերտո Բրիասկո Բալեկյանի հետ այն բանից հետո, երբ Էմիլիանո Բուենդիան տեղափոխվել է «Ասթոն Վիլա»: Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ենթադրվում է, որ «Նորվիչը» պատրաստ է արգենտինական «Ուրականին» վճարել 3,2 միլիոն ֆունտ ստերլինգ Բալեկյանի համար, մինչդեռ հարավամերիկյան գրանդը՝ «Բոկա Խունիորսը», առաջարկում է կրկնակի պակաս՝ 1,6 միլիոն ֆունտ: Չեմպիոնշիփից՝ […]
12:00 11.06.2021
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական գրություն է ստացել, ըստ որի՝ հաստատվել է վանաձորցի բռնցքամարտիկ Արման Դարչինյանի մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Հիշեցնենք , որ Արմանը հանդես է գալիս 75 կգ քաշային կարգում, իսկ ուղեգիրը նվաճել է Փարիզում վերջերս անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարում: Վարկանիշ ունի նաև Կորյուն Սողոմոնյանը/ 52 կգ /: Ենթադրվում է, որ Տոկիո մեկնելու հնարավորություն […]
11:35 11.06.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գովեստի խոսքեր է հնչեցրել ազգային հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի հասցեին և հույս հայտնել, որ մրցաշրջանի ավարտին հենց նա կստանա «Ոսկե գնդակը»: «Ն’Գոլո Կանտեն հիանալի խաղացող է, ինչպես և Կիլիան Մբապեն: Նա օրինակ է երկրի երիտասարդության համար: Եկեք մեկ անգամ էլ նայենք Կանտեի ակումբային մրցաշրջանին: Հուսով եմ, որ նա կստանա «Ոսկե գնդակը» […]
11:20 11.06.2021
Այսօր մեկնարկում է կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունը: Եվրո-2020-ի բացման հանդիպումը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում, որտեղ կհանդիպեն A խմբում ընդգրկված Իտալիայի և Թուրքիայի հավաքականները: A խմբի մյուս խաղում հունիսի 12-ին կմրցեն Շվեյցարիայի և Ուելսի հավաքականները: Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնն է Պորտուգալիայի հավաքականը, որը «մահվան» խմբում է հայտնվել աշխարհի […]
11:12 11.06.2021
Սերխիո Ռամոսը փոխել է իր որոշումը «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում, գրում է ABC-ն։ Նա համաձայնել է ընդունել այն պայմանները, որ ակումբն իրեն առաջարկում էր մրցաշրջանի ընթացքում՝ մեկ տարվա պայմանագիր՝ աշխատավարձի 10% նվազմամբ։ Սակայն Ռամոսին հայտնել են, որ այդ առաջարկն առաջնության ավարտից հետո այլևս ուժի մեջ չէ։ Հիմա ակումբն աշխատում է կազմի ձևավորման ուղղությամբ, և […]
10:52 11.06.2021
«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Անցած մրցաշրջանում Օբլակն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է բոլոր 38 հանդիպումները, որոնցում բաց է թողել 25 գնդակ, 18 խաղում անառիկ է պահել դարպասը և 3 անգամ հետ է մղել 11 մետրանոց հարված: «Աթլետիկոյի» հետ միասին սլովենացի դարպասապահը նվաճել է Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը:
10:43 11.06.2021
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողներ Կիլիան Մբապեի և Օլիվիե Ժիրուի միջև կոնֆլիկտը շարունակվում է: Բուլղարիայի դեմ ընկերական խաղից հետո Ժիրուն հարցազրույցի ժամանակ բողոքել է, որ թիմակիցներն իրեն քիչ են փոխանցում կատարում: Մբապեն համարել է, որ այս հայտարարությունն իրեն է ուղղված և զայրացել է Ժիրուի վրա: Ըստ RMC Sport-ի՝ Մբապեն ամբողջ օրը զայրացած տեսք է ունեցել և […]
10:08 11.06.2021
Հարձակվող Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո թիմի աշխատակիցների միջև խաղարկել էր Range Rover Evoque ավտոմեքենա։ Հաղթող էր ճանաչվել Էլլի Մերլանդը։ Բայց քանի որ նա ու իր ամուսինը մեքենաներ ունեին, դրա համար նրանք որոշել են Ագուերոյի նվիրած մեքենան հանել վաճառքի 23 հազար ֆունտով։ Զույգը որոշել է վաճառքից ստացված գումարի 5%-ը նվիրաբերել Մանչեսթերում գտնվող մանկական հոսպիսին։ […]
09:55 11.06.2021
Փարիզում ավարտին է մոտենում թենիսի Roland Garros մրցաշարը: Կանանց պայքարում հայտնի է նաև եզրափակչի երկրորդ մասնակիցը: Բարբարա Կրեյչիկովան 3 սեթում՝ 7-5, 4-6, 9-7 հաշվով պարտության է մատնել Մարիա Սակկարիին: Խաղը տևել է 3 ժամից ավելի: Եզրափակչում Կրեյչիկովան կմրցի ռուս թենիսիստուհի Անաստասիա Պավլյուչենկովայի հետ:
09:21 11.06.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից հնարավոր տեղափոխության մասին։ «Ուզում եմ, որ հիմա ֆուտբոլիստները կենտրոնանան Եվրոյի վրա։ Ես նրա կարիերայի հետ կապված չեմ շփվել նրանց հետ։ ՊՍԺ-ն շատ մեծ ակումբ է։ Կարծում եմ՝ կարևոր է, որ Մբապեն մնա ՊՍԺ-ում։ Կարևոր է ակումբի համար, կարևոր է Լիգա 1-ի համար։ Բայց ես երբեք […]
22:31 10.06.2021
Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Եվրոպայի առաջնության մասին: «Մենք հարգում ենք բոլոր հավաքականներին, ու հեշտ խաղեր չեն լինելու: Այնպիսի տպավորություն է, կարծես առաջին անգամ եմ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մոտիվացված եմ այնպես, ինչպես 2004 թվականին, գուցե նույնիսկ ավելի շատ: Մենք գործող չեմպիոնն ենք ու կրկին հավակնորդների թվում ենք: Հաղթանակի վերաբերյալ կանխատեսումներ անելու իմաստ չկա: Ես կարող […]
20:58 10.06.2021
«Զենիթի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն Եվրո-2020-ին ընդառաջ կիսվել է Ռուսաստանի հավաքականի վերաբերյալ իր կարծիքով : «Ռուսաստանն ունի լավ թիմ, որտեղ խաղում է իմ ընկեր Ձյուբան: Նա լավագույն ավագն է»,-Match TV-ի եթերում ասել է իտալացին: Հիշեցնենք, որ ընտրական փուլում խփած գոլերով Ձյուբան զիջում է միայն Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին:
20:43 10.06.2021
«Ալ-Սադդ»-ի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թիմից հնարավոր հեռանալը: «Կարծում եմ՝ Մեսսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում», բայց վերջին խոսքն իրենն է։ Մեսսին «Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողն է, և ես հույս ունեմ, որ նա չի փոխի իր որոշումը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 […]
20:27 10.06.2021
34-ամյա հայ դարպասապահ Արամ Հայրապետյանի՝ ղազախական «Ատիրաուում» չոր խաղերի սերիան կազմում է 360 րոպե։ Այս մասին հայտնում է KazFootball.kz-ը։ Հայրապետյանը վերջին անգամ գոլ է բաց թողել 2021 թվականի մայիսի 9-ին՝ «Տոբոլի» դեմ խաղում: Հայրապետյանն ընթացիկ մրցաշրջանում 5 խաղում դարպասն անառիկ է պահել։ Ղազախստանի առաջնությունում այս ցուցանիշով ռեկորդը պատկանում է «Կայրաթի» դարպասապահ Սերգեյ Բոյչենկոյին, որը 2005-2006 […]
20:08 10.06.2021
Ռուսական «Ուֆա» ակումբը, որը հետաքրքրված էր Արթուր Գալոյանի ծառայություններով, հայտարարել է, որ 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է ԲԿՄԱ: Այս մասին ասել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ստուկալովը: «Ամեն անգամ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ցանկանում ենք: Մեզ շատ էր հետաքրքրում Արթուր Գալոյանը, բայց նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ԲԿՄԱ»,- նշել է Ստուկալովը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, […]
19:02 10.06.2021
Դանիայում թույլատրել են մոտ 25 հազար երկրպագուի ներկայությունը Եվրոպայի 2020 թվականի առաջնության հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրում մտադիր են հրաժարվել հասարակական վայրերի մեծ մասում դիմակների օգտագործումից։ Հիշեցնենք, որ Դանիան հրաժարվել է բացառության կարգով թույլ տալ ռուսաստանցի երկրպագուներին Եվրո-2020-ի խաղին։ Ռուսաստանը հայտնվել է համաճարակային բարձր ռիսկ ունեցող երկրների թվում, այդ իսկ պատճառով […]
18:20 10.06.2021
Աթենքում մեկնարկել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) 50-րդ հոբելյանական գլխավոր ասամբլեան: Կընդունվեն կարևոր բազմաթիվ որոշումներ: Համաժողովում տեղի կունենա ԵՕԿ-ի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնին հավակնում են Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Սպիրոս Կապրալոսը և Դանիայի ԱՕԿ-ի ղեկավար, ԵՕԿ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը: Կձևավորվի կազմակերպության գործկոմի նոր կազմ, կորոշվեն հանձնաժողովի անդամները:
16:10 10.06.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերում ճապոնացի երկրպագուների ներկայության հարցը կորոշվի հունիսի վերջին: Այս մասին ասել է ՄՕԿ-ի գործադիր տնօրեն Քրիստոֆ Դուբին: Համավարակի պատճառով արտասահմանցի երկրպագուներին չի թույլատրվելու ներկա լինել մրցումներին: Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ը կկայանա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
16:00 10.06.2021
UFC-ի նախագահ Դանա Ուայթը քննադատել է բռնցքամարտի ցուցադրական հանդիպումը աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեդերի և վիդեոբլոգեր Լոգան Փոլի միջև: Ուայթը հիմար է անվանել այն մարդկանց, ովքեր գումար են վճարել այս մենամարտը հեռարձակելու համար: «Դա բռնցքամարտի հանդիպում չէր: Ինչպես ասացի, այդպիսի բաների համար միշտ շուկա կլինի: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ցանկանում են 50 դոլար տրամադրել […]
15:53 10.06.2021
Առայժմ 8,5 հազար մարզիկ-մարզուհիներ են նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Օլիմպիական 17 մարզաձևերում որակավորումն արդեն ավարտվել է: Նշված թիվը կավելանա ևս 24 %-ով: Ընտրական մրցումներում դեռևս կխաղարկվի վարկանիշների ընդհանուր թվի 4%-ը, ուղեգրերի ևս 20%-ը կբաշխվի ըստ վարկանիշային միավորների: Ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերին սպասվում է շուրջ 10 հազար մարզիկի […]
15:40 10.06.2021
Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի որոշմամբ` այս տարի առաջնությունը նվիրվել է գեղասահքի մարզիչ, Հայաստանի լավագույն գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի մայրիկի՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին: Առաջնությանը ներկա է եղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա հանդես է եկել բացման խոսքով, ինչպես նաև հաղթողներին շնորհել է մրցանակներ: […]
15:40 10.06.2021
ՈւԵՖԱ-ն՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության դիմումից հետո որոշում է կայացրել Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկի առնչությամբ։ Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկի վրա երկրի քարտեզն է պատկերված՝ ներառյալ Ղրիմը, ինչպես նաև կան երկու եզրույթներ՝ «Փառք Ուկրաինային» և «Փառք հերոսներին»։ ՈւԵՖԱ-ից Чемпионат-ի թղթակցին փոխանցել են, որ քարտեզի առկայությունը մարզաշապիկի վրա չի խախտում կազմակերպության կանոնները, քանի որ ՄԱԿ-ը ճանաչում է պետության համապատասխան սահմանները։ […]
15:19 10.06.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ հյուսիսկորեացի մարզիկները չեն մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Այս մասին ասել է կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Ադամսը: Դեռևս ապրիլին է Հյուսիսային Կորեան հայտարարել, որ կորոնավիրուսի պատճառով մտադիր է հրաժարվել խաղերի մասնակցությունից: Այս մասին ՄՕԿ-ԿԺԴՀ երկամսյա բանակցությունները արդյունավետ չեն եղել: ՄՕԿ-ի գործկոմը մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել անհապաղ վերաբաշխել ԿԺԴՀ-ի մարզիկների […]