11:57 10.06.2021
«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հայտնել է, որ մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն, այնուամենայնիվ, հավատարմագրվել է Եվրոպայի առաջնության խաղերին: «Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-ին։ Նախանձողներ, վստահ եմ՝ դուք դեռ քնած եք։ Հավանաբար հենց այս պատճառով ձեզ մոտ կյանքում ոչինչ չի էլ ստացվում։ Իսկ մենք աշխատում ենք, ինչպես միշտ՝ 24/7 ռեժիմով»,- գրել է Կանդելակին իր Telegram […]
11:48 10.06.2021
Բրիտանական Goal.com պարբերականը հոդված է հրապարակել Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ Այն վերնագրված է այսպես․ «Արսեն Զախարյան․ ծանոթացե՛ք պատանի աճպարարի հետ, որ փոթորկում է Ռուսաստանը»։ «Հիանալի կերպով տիրելով գնդակին՝ իր հրաշալի տեսողության ու տեխնիկական հմտությունների շնորհիվ, աճպարար Զախարյանը իսկական հաճույք է պատճառում իր խաղով։ Ու չնայած շատ ցավալի է, որ անգինան խանգարեց Զախարյանին […]
11:34 10.06.2021
ՈՒԵՖԱ-ն հաղորդել է «Բարսելոնայի», «Յուվենտուսի» ու «Ռեալի» դեմ կարգապահական գործը կասեցնելու մասին, որը կապված էր Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման հետ։ «Այսպես կոչված Սուպերլիգայի հետ կապված՝ «Բարսելոնայի», «Յուվենտուսի» ու «Ռեալի» դեմ կարգապահական գործ բացելուց հետո, ՈՒԵՖԱ-ի վերաքննիչ մարմինը որոշել է կասեցնել գործը մինչև հետագա ծանուցում»,- հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն և […]
11:20 10.06.2021
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա շախմատիստն արդեն ներկայացվել է որպես ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի շախմատիստ։ Վլադիմիր Հակոբյանն իր վարկանիշով ամերիկացի շախմատիստների մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը։ Նրա վարկանիշը 2638 է: ԱՄՆ-ի 100 լավագույն շախմատիստների թվում ևս երեք հայ կա՝ գրոսմայստերներ Սամվել Սևյանը (5-րդ տեղ, 2660), Վարուժան Հակոբյանը (16-րդ […]
11:16 10.06.2021
Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի մամուլի քարտուղարին ստիպել է հրապարակավ ներողություն խնդրել գարեջրի բաժակով նկարվելու համար: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Անդերսոնը Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Իսակի ու Ռոբին Կվայսոնի հետ լուսանկար է հրապարակել, որում ինքը ևս ազգային հավաքականի մարզաշապիկով է, իսկ ձեռքին՝ գարեջի բաժակ։ Խնդիրը նրանում է, որ համաձայն Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնների՝ թիմի […]
11:08 10.06.2021
Ջանլուիջի Բուֆոնը, ով այս ամառ կհեռանա «Յուվենտուսից», հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է sport.es-ը: Նշվում է, որ կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել 43-ամյա իտալացու նկատմամբ, բայց Բուֆոնը որոշել է հրաժարվել այս տարբերակից: Դարպասապահը ցանկանում է կանոնավոր խաղերի մասնակցել, որպեսզի մեկնի 2022 թվականի Աշխարհի առաջնության և այդպիսով դառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մասնակցել […]
10:37 10.06.2021
Լիոնել Մեսսին դեռևս «Բարսելոնայից» պաշտոնական առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, պայմանագրի շուրջ խոսակցություններ եղել են, բայց արգենտինացի հարձակվողը դեռևս առաջարկ չի ստացել, որը կարող էր դիտարկել և որոշում կայացնել։ Հիշեցնենք՝ «Բարսելոնան» Մեսսիին տասը տարվա պայմանագրի պայմաններ է առաջարկել։ Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի […]
09:46 10.06.2021
ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական մարմինը (CEDB) 7 տարով զրկել է լատվիական «Վենտսպիլսին» եվրոպական մրցելույթներից: Ակումբին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի փորձի համար: Մեղադրանք է առաջադրվել նաև «Վենտսպիլսի» սպորտային տնօրեն Նիկոլայ Դայակինսին, ով փորձել է կաշառել խաղի գլխավոր մրցավարին: Նրան չորս տարի արգելել են ֆուտբոլի հետ կապված գործունեությամբ զբաղվել: Ակումբի խորհրդի նախագահ Ադլան Շիշկանովը ցմահ հեռացվել է […]
09:37 10.06.2021
Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Իսրայելի ընտրանուն 4-0 հաշվով: 42-րդ րոպեին աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը, երկու րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը դարձրեց 2:0: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ժոաո Կանսելոն 3-րդ անգամ գրավեց իսրայելցիների դարպասը, իսկ 91-րդ րոպեին Բրունե Ֆերնանդեշը խփեց իր երկրորդ ու այս խաղի վերջին գոլը:
21:13 09.06.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում: Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 46-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորը: Արոնյանն այժմ 7-րդն է և ունի 2,5 միավոր: 3-ական միավորով առաջատարները Սոն, Գրիշչուկը և Մամեդյարովն են: Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում […]
19:52 09.06.2021
Վեց անգլիական ֆուտբոլային ակումբներ, որոնք ցանկանում էին մրցել Եվրոպայի Սուպերլիգայում, մոտ 20 միլիոն ֆունտ տուգանք կվճարեն Անգլիայի Պրեմիեր լիգային, հաղորդում է Sky Sports-ը: Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարվեց ապրիլին, իսկ դրա անդամների թվում էին «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: Մի քանի օր անց բոլոր անգլիական ակումբները հայտարարեցին, որ հրաժարվում են […]
19:30 09.06.2021
Ռուս մարզիչ Դմիտրի Գունկոն հեռացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է թիմի ֆեյսբուքյան էջը: «Տեղեկացնում ենք, որ Դմիտրի Գունկոն և իր մարզչական շտաբը երկկողմանի համաձայնությամբ հեռացել են «Նոա»-ից: Շնորհակալություն ենք հայտնում Դմիտրի Գունկոյին՝ թիմը դժվարին 2020-ի հոկտեմբերից հետո գլխավորելու համար: Հենց նրա ղեկավարությամբ «Նոա»-ն իր թիմային խաղով վերահաստատեց իր […]
18:55 09.06.2021
Ռուս լրագրող Նոբել Առուստամյանին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավատարմագրում չտրամադրելու որոշումը խտրական է, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը: Ավելի վաղ բլոգեր Վասիլի Ուտկինը իր Telegram ալիքում հայտնել էր, որ Առուստամյանը չի ստացել Եվրո-2020-ի ընթացքում աշխատելու հավատարմագրում` Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով: Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գործադիր փոխնախագահ Էլխան Մամեդովը […]
13:37 09.06.2021
Հռոմում հունիսի 11-ին տեղի ունենալիք Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային մրցախաղին կարգելվի Թուրքիայից ժամանող թուրքական քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս որոշումը կայացրել է Իտալիայի կառավարությունը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և ճամփորդության հետ կապված սահմանափակումները: Ըստ որոշման՝ խաղի տոմսեր կկարողանան գնել միայն Շենգենյան գոտում բնակության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության երկրի անձնագիր ունեցող էմիգրանտ թուրքերը:
23:44 08.06.2021
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտությամբ սկսեց մրցելույթները Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլում: Մեր թիմը 0:2 հաշվով զիջեց H խմբի առաջին տուրի Ֆարերյան կղզիների հետ մրցավեճում: Ֆարերյան կղզիներ – Հայաստան 2:0 (0:0) Տոֆտիր, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Ռոբերտ Ջենկինս Գոլերը՝ Յոն Յոհանեսեն, 68, 84 Զգուշացումներ՝ Երջանիկ Ղուբասարյան, 18, 45+2, Յոն Յոհանեսեն, 38, […]
19:43 08.06.2021
Գյումրիում անցկացվել է սպորտային մարմնամարզության պատանիների Հայաստանի առաջնությունը։ Մեկ տարվա դադարից հետո անցկացված մրցաշարին մասնակցել են 100 մարզիկ-մարզուհիներ։ 9-13 տարեկան տղաները մրցել են վեց գործիքաձևերում՝ նժույգաթափեր, օղակներ, հենացատկ, զուգափայտեր, պտտաձող և ազատ վարժություններ, իսկ աղջիկները պայքարել են հենացատկ, տարբեր բարձրությունների զուգափայտ, հավասարակշռության գերան և ազատ վարժություններ գործիքաձևերում։ Մարզիչները գնահատում են մարմնամարզիկների պոտենցիալը և շեշտում, որ […]
19:07 08.06.2021
Եթե Ճապոնիայի իշխանությունները որոշեն չեղարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ապա 2021թ. 1,7%-ով կնվազի երկրի տնտեսական աճը: Դա լրջորեն կազդի երկրի ընդհանուր վիճակի վրա: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Bloomberg-ի ուսումնասիրությունը: Վարչապետ Յոսիհիդե Սուգան մայիսի 28-ին երկարացրեց արտակարգ դրությունը Տոկիոյում և ինը այլ նահանգներում՝ մինչև հունիսի 20-ը: Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն նախատեսում հետաձգել խաղերը: Եթե միջոցառումը […]
18:43 08.06.2021
Լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրում չի ստացել առաջիկա 2020 թվականի Եվրոպայի առաջնության համար: Այս մասին հայտնում է հայտնի բլոգեր Վասիլի Ուտկինը։ «Եթե աշխարհում անասնական անարդարություն կա, ապա ահա այն: Նոբել Առուստամյանն իրականում չի աշխատի Եվրո 2020-ում: Նա հավատարմագրված չէ: Նոբելը հավատարմագրված չէ։ Քանի որ բոլոր երկրներում բոլոր տեղական կազմակերպչական կոմիտեները պետք է կանաչ լույս […]
21:30 07.06.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կրկին ԱՄՆ ներկայացուցիչ էր: Այս անգամ հայ շախմատիստը մրցեց Ֆաբիաու Կարուանայի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորը: Այս տուրից հետո էլ Արոնյանը մնում է երրորդ հորիզոնականում: Նա ունի 1,5 միավոր: Առաջատարները […]
19:42 07.06.2021
Սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS) դարձել է մարզական խաղերի համաշխարհային ասոցիացիայի (IWGA) անդամ: Ավելի վաղ մարզաձևն ընդգրկվել էր ոչ օլիմպիական ձևերի համաշխարհային խաղերի պաշտոնական ծրագրում: Սամբոյի հեղինակությունը բարձրանում է աշխարհում, և այդ քայլը անչափ կարևոր է Միջազգային օլիմպիական կոմիտեի մշտական ճանաչման համար,- ասել է FIAS- ի նախագահ Վասիլի Շեստակովը: Սամբոյի ներկայացուցիչները հույս ունեն, որ կկարողանան մասնակցել […]
18:54 07.06.2021
Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մեդալ է նվաճել Սան Մարինոյում տեղի ունեցած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ, 2:16:10), Երվանդ Մկրտչյան (3000 մ, 8:14:46) և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը ( 7, 42 մ) գրավել են երկրորդ տեղը, իսկ մեկ այլ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7,39 մ) և վազորդ Ռազմիկ Մկրտչյանը (200 մ, […]
18:35 07.06.2021
ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի արդարադատության նախարարությունից պաշտոնական ծանուցագիր են ստացել այն մասին, որ չեն կարող պատժամիջոցներ կիրառել այն ակումբների նկատմամբ, որոնք չեն լքել Եվրոպայի Սուպերլիգան: Ըստ իսպանական Cadena SER հրատարակության՝ Շվեյցարիայի դատական իշխանությունները նախազգուշացնում են միջազգային ֆուտբոլային կազմակերպություններին պատժամիջոցներ չկիրառել «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» նկատմամբ: Ապրիլի 19-ին 12 հիմնադիր թիմեր հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման […]
16:42 07.06.2021
Ժոզե Մոուրինյուն, որը Եվրո-2020-ի ժամանակ փորձագետ է աշխատելու, կարծում է, որ Ֆրանսիան մրցաշարի գլխավոր ֆավորիտն է։ Պորտուգալացին նույնիսկ ասել է, որ առաջին տեղից բացի ցանկացած տեղ ձախողում կլինի Ֆրանսիայի հավաքականի համար։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը սակայն հումորով է արձագանքել «Տոտենհեմի» նախկին մարզչի խոսքերին։ «Ես էլ նույնը նրա «Տոտենհեմի» մասին էի մտածում, բայց ամեն […]
16:16 07.06.2021
Անցած շաբաթվա վերջին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա այցելել է Մարալիկ, Արթիկ, Գյումրի, ծանոթացել մարզադպրոցների վիճակին, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ: Խոսելով ոլորտային խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ դրանք տարբեր են՝ սկսած շենքային պայմաններից, մինչև մասնագիտական գույքի պակաս: Ըստ Գիլոյանի՝ ոչ միայն Շիրակի […]
16:10 07.06.2021
Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը նվաճել է ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի հաղթողի կոչումը: Եզրափակչում ամերիկացիներն ավելացված ժամանակում 3:2 հաշվով հաղթել են Մեքսիկայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականի հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում խփել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիսիչը։ Նա իրացրել է 11 մետրանոցը։ ԱՄՆ-ը դարձավ ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի առաջին հաղթողը:
15:59 07.06.2021
Բուխարեստում ընթացող Superbet Chess Classic մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի հետ։ Հիշեցնենք՝ առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի հետ: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: Մրցաշարին մասնակցում են նաև Շահրիար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ […]
15:43 07.06.2021
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Ֆրանսիան Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտն է։ «Նրանք ֆավորիտ չեն, նրանք սուպերֆավորիտ են։ «Ֆավորիտ» բառը բավական չէ։ Նրանց պահեստայինների նստարանին 11 ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են աշխարհի ցանկացած հավաքականում խաղալ։ Ֆրանսիան աշխարհի չեմպիոն է ու դեռ իր գագաթնակետին չի հասել։ Սա մի թիմ է, որը դեռևս զարգանում է, […]
15:06 07.06.2021
Կանադան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: 25-ամյա բռնցքամարտիկը Մեքսիկայում մրցել է ամերիկացի Սքոթ Սիգմոնի հետ և երկրորդ ռաունդում հաղթել է նոկաուտով: Էրիկ Բազինյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 26-րդ մենամարտը և տարել 26-րդ հաղթանակը՝ 20-րդ անգամ հաղթելով նոկաուտով: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր 2020թ. փետրվարի 21-ին՝ նոկաուտով հաղթելով ֆինն […]
14:45 07.06.2021
«Ժիլինայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու «Ռուբինը»: Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։ «Բիչախչյանը գրավել է երկու ակումբների ուշադրությունը, և մոտ ժամանակներս նրանք կարող են բանակցություններ սկսել «Ժիլինայի» հետ»,- ասել է Чемпионат-ի աղբյուրը: Բիչախչյանը «Ժիլինա» է տեղափոխվել «Շիրակից» 2017 թվականին: Անցած մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Սլովակիայի առաջնության 28 […]
14:17 07.06.2021
Հայկական ակումբների եվրագավաթային մրցակիցները հայտնի են։ «Արարատ-Արմենիան» առաջին փուլում կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ: «Ալաշկերտը» մրցելու է «Մակեդոնիա Սկոպյեի» հետ, «Փյունիկը»՝ մակեդոնական «Շկուպիի», իսկ «Բանանցը»՝ «Չուկարիչկիի» հետ։ «Արարատ-Արմենիան» Երևանում ԱԻԿ-ին կընդունի հուլիսի 9-ին: «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Բանանցը» ԵԼ որակավորման փուլի իրենց առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 11-ին: