17:20 28.04.2021
Կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը, որին քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Շիրակ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈւԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2021/2022թթ․ խաղարկությանը: Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից:
Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու 6 ակումբներին: Ակումբների Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին չտրամադրել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, քանի որ ակումբը սահմանված ժամկետներում չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը: Կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2021/2022թթ․ ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Հայասա» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն18:55 12.06.2025
Կսահմանվի բողոքների քննության գրավոր ընթացակարգ. ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունըՀավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Այլ կերպ՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն և վերաքննիչ […] ...
18:50 12.06.2025
Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և Հայկասար գյուղի խաչմերուկում՝ խողովակի մեջ, զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները նշված տեղում՝ ջրատար խողովակի մեջ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ զենք ու ռազմամթերք կար՝ «Մակարով» ատրճանակ, «ՏՕԶ» հրացան, տրոտիլային սալիկներ, սվին-դանակ, […] ...
18:45 12.06.2025
Սանեն որոշել է հեռանալ թոփ լիգաներից«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն մոտ է «Գալաթասարայ» տեղափոխությանը, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերի միջև բանակցություններն արագ են զարգանում: Թուրքական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ շուտով պայմանագիր կկնքի գերմանացի հարձակվողի հետ: Այդուհանդերձ, տրանսֆերային այս պայքարում մրցակցությունը մեծ է. մի շարք թիմեր նույնպես ցանկանում են ձեռք բերել Սանեին: Սանեն շաբաթներ շարունակ բանակցում էր «Բավարիայի» հետ պայմանագրի […] ...
18:40 12.06.2025
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: Ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս սրտակեղեք վթարից»,- գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում: It […] ...
18:36 12.06.2025
Մշակույթը փոխադարձաբար հարստացնում է մարդկանց. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովինԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպել են «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում երկխոսության կայացումը վկայում է […] ...
18:30 12.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումըՀունիսի 11-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումը։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Միջոցառման շրջանակներում հյուրերը առիթ են ունեցել ծանոթանալու թանգարանի […] ...