Կլոպի փիլիսոփայությունը տարբերվում էր Լուչեսկուի գաղափարներից. Մխիթարյանը՝ նախկին մարզիչների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

Կլոպի փիլիսոփայությունը տարբերվում էր Լուչեսկուի գաղափարներից. Մխիթարյանը՝ նախկին մարզիչների մասին

16:11 28.04.2021

Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր The Athletic պարբերականին, որի ընթացքում խոսել է իր վիճակի և նախկին մարզիչների մասին:

«Այս մրցաշրջանում ես լավ եմ խաղացել: Կարծում եմ՝ դրան նպաստել է մեր թիմի խաղաոճը: Այս համակարգում ես ինձ շատ հարմարավետ եմ զգում: Մենք հարձակողական ֆուտբոլ ենք խաղում, ես էլ ազատ տարածություններ եմ ունենում: Այդպես էր նաև «Շախտյորում» ու «Բորուսիայում»: Ես հանդիպեցի Կլոպին, որի փիլիսոփայությունը տարբերվում էր Լուչեսկուի գաղափարներից: Նա ավելի շատ հոգեբան էր, որ փորձում էր ֆուտբոլիստներին վստահություն հաղորդել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք վատ էին խաղում: Երբ ես անհաջող հանդիպում էի անցկացնում, ոչ մեկի հետ չէի խոսում: Ես ինձ մեղավոր էի զգում, երբ իմ սխալի պատճառով թիմս պարտվում էր: Ինքս ինձ վրա ճնշում էի գործադրում, բայց Կլոպն ինձ հասկացրեց, որ ֆուտբոլում թիմն է պարտվում, որը բաղկացած է 11 ֆուտբոլիստից: Դու կարող ես սխալվել: Դա կյանքի մի մասն է: Նա օգնում էր ինձ լավատես լինել: Տուխելն այլ մարզիչ էր: Նա սիրալիր էր, բայց նաև պահանջկոտ: Տոմասն ուշադրություն էր դարձնում տակտիկային: Նա գիտեր՝ ինչ է ուզում: Նա հրաշալի պատկերացնում էր՝ որ ֆուտբոլիստը որ դիրքում պետք է լինի և ուր տեղաշարժվի: Երբ խաղում էի «Մանչեսթեր Յունայթեդում», Մոուրինյոն աշխարհի ամենահաջողակ մարզիչներից էր: Նա իմ մարզիչներից ամենատիտղոսակիրն էր: Նրա հետ աշխատելը դժվար էր, բայց նաև օգտակար: Ես սովորեցի պաշտպանվել, օգնել թիմին: Մոուրինյոյի օրոք միայն գոլ խփելն ու գոլային փոխանցումը բավական չէր: Կարևորը հաղթանակն էր, իսկ թե ով գոլի հեղինակ կդառնար՝ կարևոր չէր»,- նշել է Մխիթարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

50-ամյա օտարերկրացին հետախուզվում էր համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով

19:14 12.06.2025

50-ամյա օտարերկրացին հետախուզվում էր համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել օտարերկրյա 50-ամյա քաղաքացի: Նա Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին

19:10 12.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի բարձր մակարդակի, կանոնավոր երկխոսության և փոխայցերի կապակցությամբ, որոնք ընթացիկ տարվա ընթացքում նշանավորվել են հագեցած օրակարգով։ «Ուրախ եմ ողջունել Ձեզ։ Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստան։ Հատկանշական է, որ […] ...

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները թանկարժեք նվեր են ստացել՝ ԱԱ դուրս գալու կապակցությամբ

19:05 12.06.2025

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները թանկարժեք նվեր են ստացել՝ ԱԱ դուրս գալու կապակցությամբ

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմի ներկայացուցիչները ավտոմեքենաներ են նվեր ստացել Աշխարհի առաջնության ասիական որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպումից հետո: Նրանք նաև արժանացել են պետական պարգևների, իսկ մեքենաները նվիրել է երկրի նախագահը։ Ընտրական փուլի վերջին հանդիպմանը Ուզբեկստանը հաղթել է Կատարի թիմին՝ 3:0 հաշվով: Ուզբեկստանի հավաքականի յուրաքանչյուր ներկայացուցչի մեքենաները հանձնվել են հենց ֆուտբոլի խաղադաշտում: Ուզբեկստանը […] ...

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

19:00 12.06.2025

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը հաստատել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: Ըստ հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ […] ...

Կսահմանվի բողոքների քննության գրավոր ընթացակարգ. ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը

18:55 12.06.2025

Կսահմանվի բողոքների քննության գրավոր ընթացակարգ. ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը

Հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Այլ կերպ՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն և վերաքննիչ […] ...

Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք

18:50 12.06.2025

Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և Հայկասար գյուղի խաչմերուկում՝ խողովակի մեջ, զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները նշված տեղում՝ ջրատար խողովակի մեջ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ զենք ու ռազմամթերք կար՝ «Մակարով» ատրճանակ, «ՏՕԶ» հրացան, տրոտիլային սալիկներ, սվին-դանակ, […] ...

BACK_TO_TOP