Գոլ՝ խաղադաշտ դուրս գալուց 3 վայրկյան անց. Մարկո Ռոյսը ռեկորդ է գրանցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Գոլ՝ խաղադաշտ դուրս գալուց 3 վայրկյան անց. Մարկո Ռոյսը ռեկորդ է գրանցել

15:07 15.09.2020

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը փոխարինման դուրս գալուց երեք վայրկյան անց գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի գավաթի առաջին տուրի «Դույսբուրգի» դեմ խաղում, որն ավարտվել է 5-0 հաշվով: Այսպիսով Ռոյսը մրցաշարի ռեկորդ է գրանցել։

Ռոյսը գոլի հեղինակ դարձավ 57-րդ րոպեին: Նախկինում ռեկորդը պատկանում էր «Հոֆենհայմի» ֆրանսիացի հարձակվող Էնթոնի Մոդեստին, որը 2014 թվականին Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ տնային խաղում գոլ խփեց խաղադաշտ մտնելուց 12 վայրկյան անց:

Մարկո Ռոյսը վերադարձավ վնասվածքից հետո և առաջին անգամ գրավեց մրցակցի դարպասը 2020 թվականի փետրվարից ի վեր: Ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» է խաղում 2012 թվականից: Գերմանիայի վերջին առաջնությունում նա անցկացրել է 19 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ:
(Դիտեք 2ր. 10 վայրկյանից)
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

14:33 23.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Երևանում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։​ Մարզերում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի

14:17 23.08.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել  է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ուկրաինայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել Պուտինի հետ

14:00 23.08.2025

Ուկրաինայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել Պուտինի հետ

Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել «տարածքային հարցեր» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, որը Կիևի պատվիրակության կազմում էր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը օգոստոսի 18-ին: «Զելենսկին հստակեցրել է, որ պատրաստ է նստել նախագահ Պուտինի հետ և քննարկել տարածքային հարցեր։ Եվ տարածքային զրույցի մեկնարկային […] ...

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ

13:48 23.08.2025

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ

Արդեն երրորդ օրն է վաճառվում են Մունդիալ-2026-ի որակավորման Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը: Խաղը կայանալու է սեպտեմբերի 9-ին։ Դեռևս առկա է 1099 տոմս: «Շտապեք, եթե ցանկանում եք այդ օրը լինել հավաքականի կողքին»,-հայտնում են ՀՖՖ-ից: ...

Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

13:30 23.08.2025

Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

13:17 23.08.2025

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին (Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման «հզոր» խթան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 22-ին Իգդիր նահանգում կազմակերպված նոր երկաթուղու շինարարության մեկնարկի արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։ Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Էրդողանի ուղերձում […] ...

BACK_TO_TOP