09:43 15.09.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ցուցակը հրապարակել է Forbes-ը: Այս ժամանակահատվածում արգենտինացու եկամուտները կազմել են 106 միլիոն եվրո: Այս գումարից 77,5 միլիոն եվրոն նա ստացել է որպես աշխատավարձ, իսկ 28,5 միլիոն եվրո՝ հովանավորչական պայմանագրերից: Ռոնալդուի եկամուտը կազմել է 98,5 միլիոն եվրո, որից 59 միլիոնը՝ աշխատավարձ, իսկ 39,5 միլիոնը՝ հովանավորչական պայմանագրերից:
Ընթացիկ տարվա 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակն այսպիսի տեսք ունի.
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 106 միլիոն եվրո (77,5 միլիոն եվրո աշխատավարձ + 28,5 միլիոն եվրո հովանավորներից)
2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 98,5 միլիոն եվրո (59 միլիոն եվրո + 39,5 միլիոն եվրո)
3. Նեյմար (ՊՍԺ) – 80,8 միլիոն եվրո (65,7 միլիոն եվրո + 15,1 միլիոն եվրո)
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 35,4 միլիոն եվրո (23,6 միլիոն եվրո + 11,8 միլիոն եվրո)
5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 31,2 միլիոն եվրո (20,2 միլիոն եվրո + 11 միլիոն եվրո)
6. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 28,6 միլիոն եվրո (23,6 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո)
7. Անտուան Գրիզման («Բարսելոնա») ՝ 27,8 միլիոն եվրո (23,6 միլիոն եվրո + 4,2 միլիոն եվրո)
8. Գարեթ Բեյլ («Ռեալ») ՝ 24,4 միլիոն եվրո (19,4 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո)
9. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») – 23,6 միլիոն եվրո (20,2 միլիոն եվրո + 3,4 միլիոն եվրո)
10. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ») – 22,7 միլիոն եվրո (20,2 միլիոն եվրո + 2,5 միլիոն եվրո)։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ14:33 23.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին […] ...
14:17 23.08.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի, խափանման միջոցը՝ կալանք։ ...
14:00 23.08.2025
Ուկրաինայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել Պուտինի հետՎլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել «տարածքային հարցեր» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, որը Կիևի պատվիրակության կազմում էր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը օգոստոսի 18-ին: «Զելենսկին հստակեցրել է, որ պատրաստ է նստել նախագահ Պուտինի հետ և քննարկել տարածքային հարցեր։ Եվ տարածքային զրույցի մեկնարկային […] ...
13:48 23.08.2025
Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖԱրդեն երրորդ օրն է վաճառվում են Մունդիալ-2026-ի որակավորման Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը: Խաղը կայանալու է սեպտեմբերի 9-ին։ Դեռևս առկա է 1099 տոմս: «Շտապեք, եթե ցանկանում եք այդ օրը լինել հավաքականի կողքին»,-հայտնում են ՀՖՖ-ից: ...
13:30 23.08.2025
Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքըՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 […] ...
13:17 23.08.2025
Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համարԿարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին (Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման «հզոր» խթան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 22-ին Իգդիր նահանգում կազմակերպված նոր երկաթուղու շինարարության մեկնարկի արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։ Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Էրդողանի ուղերձում […] ...