15:10 24.06.2020
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասուլիսի ժամանակ խոսել է մարմնամարզության վրա կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցության մասին, նաև պատմել, թե ինչպես են օգուտներ քաղել տևական դադարից։
«Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը ու Արթուր Թովմասյանը ուսի վնասվածքներ ունեին ու վիրահատության են ենթարկվել, քանի որ առաջիկա ամիսներին մրցումներ ծրագրավորված չեն։ Նրանց ապաքինման համար պահանջվելու է նվազագույնը 6 ամիս, իսկ Օլիմպիական խաղերում մեր միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ֆիզոթերապիայի միջոցով բուժել է մեջքի վնասվածքը։
Այսօր մենք արդեն փորձում ենք բարդ հնարքներ։ Եթե կոնկրետ հարցնեք Արթուր Դավթյանի մասին մինչև Օլիմպիական խաղեր, հնարավոր է, որ մենք ցատկում այնպիսի տարր կատարենք, որը կլինի աշխարհում առաջինը ու կկրի իր անունը։ Այս օրերին փորձում ենք, երկար ժամանակ է անհրաժեշտ։ Երբ լինեն ուսումնամարզական հավաքներ ու մարզումներ նորմալ դահլիճներում, մենք կհասկանանք՝ նա կարողանո՞ւմ է անել այդ ցատկը, թե՞ ոչ։ Նորից եմ՝ ասում շատ բարդ է լինելու, աշխարհի ամենաբարդ ցատկերից է լինելու, իր անունով է լինելու, ու նա դրան արժանի է։ Հիմա փորձում ենք»,- նշել է Սերոբյանը։
Մարզիչը նաև ասել է, որ ըստ նախնական ծրագրերի՝ այս տարի մեր հավաքականը որևէ մրցաշարի չի մասնակցի. Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Բաքվում, սակայն մարզչական շտաբը հիմա միջազգային մրցաշարերի փնտրտուքների մեջ է։
Հարկավոր է այնպիսի վայր մեկնել, որտեղ էլ նաև մեր մարմնամարզիկները կկարողանան բարձրակարգ դահլիճներում ուսումնամարզական հավաքներ անցկացնել ու մարզվել։ Այդուհանդերձ, ամեն ինչ կախված է համավարակի տարածումից։
20:25 22.05.2025
«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ, հայտնում է Sport.es-ը: Թիմի ղեկավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Ինյիգո Մարտինեսի, իսկ մինչև 2029 թվականը՝ Էրիկ Գարսիայի հետ պայմանագրերը: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է […] ...
20:13 22.05.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՄայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...