11:21 29.05.2020
KPMG խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկը։
Ըստ այդմ, առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը», որի կարողությունները գնահատվում են 3 միլիարդ 478 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է (3,3 մլրդ եվրո)։
Ցանկի առաջին երկու տեղերն անփոփոխ էին մնացել նախորդ տարվանից, 3-րդ տեղում այժմ «Բարսելոնան» է (3,1 մլրդ եվրո), որը լավագույն եռյակից դուրս է մղել «Բավարիային» (2,8 մլրդ եվրո)։
Թոփ-15-ում հայտնվել են նաև «Լիվերպուլը» (2,6 մլրդ եվրո), «Մանչեսթեր Սիթին» (2,6 մլրդ եվրո), «Չելսին» (2,2 մլրդ եվրո), «Տոտենհեմը» (2,0 մլրդ եվրո), ՊՍԺ-ն (1,9 մլրդ եվրո), «Արսենալը» (1,85 մլրդ եվրո), «Յուվենտուսը» (1,7 մլրդ եվրո), Դորտմունդի «Բորուսիան» (1,2 մլրդ եվրո), «Ատլետիկոն» (1,1 մլրդ եվրո), «Ինտերը» (983 մլն եվրո) ու «Շալկեն» (814 մլն եվրո)։
Նկատենք, որ թոփ-15-ում 6-ն անգլիական ակումբներ են, 3-ը՝ իսպանական, 3-ը՝ գերմանական, 2-ը՝ իտալական, 1-ը՝ ֆրանսիական:
13:25 21.08.2025
Հայաստան-Միացյալ Նահանգներ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու․ Փաշինյան«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում ձևավորվելիք հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստան-Միացյալ Նահանգներ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու է այդ ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու»,-ասել է Փաշինյանը: ...
13:21 21.08.2025
«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին․ Մոդրիչ«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին, DAZN-ի հետ զրույցում ասել է Լուկա Մոդրիչը։ Նրա խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ «10» համարն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի։ Շատ ուրախ եմ, որ այս համարի մարզաշապիկով խաղալու է հենց Մբապեն։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Ես ուրախ եմ նրա համար», – ասել է […] ...
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...