18:56 28.01.2025
Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Ալեքս Բերենգերը կարողացել է կանխել հափշտակողների՝ իր տուն ներխուժումը, գրում է ABC-ը՝ հղում կատարելով El Correo-ին: Հունվարի 27-ի երեկոյան երեք զինված մարդիկ ներխուժել են ֆուտբոլիստի տան այգի: Նկատելով նրանց՝ ֆուտբոլիստը փակել է ամրացված ապակիով տան մուտքի դուռը: Հանցագործները փորձել են դուռը տեղահան անել երկաթյա ձողի միջոցով, բայց չեն կարողացել: Նրանք նաև ատրճանակ […]
18:35 28.01.2025
«Մայամի Հիթն» անորոշ ժամկետով թիմից հեռացրել է հարձակվող Ջիմի Բաթլերին, հայտնում է ESPN-ը: 35-ամյա բասկետբոլիստը հունվարի 28-ին պետք է թիմի հիմնական կազմ վերադառնար և մասնակցեր «Օռլանդոյի» դեմ խաղին, սակայն նա հեռացել է մարզումից, երբ իմացել է, որ մեկնարկային հնգյակից տեղափոխվելու է պահեստայինների նստարան: Գլխավոր մարզիչ Էրիկ Սպոելստրան որոշել էր, որ մեկնարկային կազմում խաղալու է Հեյվուդ […]
17:40 28.01.2025
Նեյմարն ու Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ակումբը շնորհակալություն է հայտնում Նեյմարին այն ամենի համար, ինչ նա տվել է «Ալ Հիլյալին», և հաջողություն է մաղթում նրան հետագա կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ: Այժմ 32-ամյա բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակում է: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ […]
17:16 28.01.2025
Սաուդյան Արաբիայում նոր ռեկորդային առաջարկ են նախապատրաստում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար, գրում է As-ը: Արաբական լիգայի ներկայացուցիչը պատրաստ է ռեկորդային 300 միլիոն եվրո վճարել բրազիլացու տրանսֆերի համար: 24-ամյա ֆուտբոլիստին նույնպես ապշեցուցիչ առաջարկ է նախապատրաստվում՝ 1 միլիարդ եվրո: Վինիի հետ մտադիր են 5 տարվա պայմանագիր կնքել, որոնց ընթացքում նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո: […]
16:48 28.01.2025
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կատարի մայրաքաղաք Դոհայում ընկերական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ և առավելության հասել 2-1 հաշվով։ Ռուի Մոտայի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի Գոնսալու Գրեգորիուն և բրազիլացի Մաթեուս Այասը։
16:30 28.01.2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները կարիերայի ընթացքում վաստակած գումարի չափով բարձրացել է ATP-ի պատմության 8-րդ տեղ, հայտնում է perfect-tennis.com-ը: «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո իտալացին ստացել է 39,4 միլիոն դոլար պարգևավճարներ: Այդ ցուցանիշով 23-ամյա թենիսիստը շրջանցել է Ստեն Վավրինկային (37,3 միլիոն) և Կառլոս Ալկարասին (38,2 միլիոն): Ավստրալիայում հաղթանակի շնորհիվ իտալացին ստացել է 2,15 […]
16:14 28.01.2025
«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ իր թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է կարիերան ավարտելուց հետո բնակվել Բարսելոնա քաղաքում, հաղորդում է The Mirror-ը: «Ես կցանկանայի, որ Մեսսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում, բայց Լեոն ինձ ասաց, որ մտածում է միայն «Կամպ Նոուի» մոտ ապրելու մասին: Չկա մի խաղացող, որը սիրում է «Բարսելոնան» […]
15:50 28.01.2025
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը ցանկանում է լուրջ ծրագրեր ունեցող եվրոպական թիմ գլխավորել, հաղորդում է Marca-ն: Սակայն մասնագետը բացառում է իսպանական այլ թիմ գլխավորելը, պատրաստ է աշխատել միայն «Բարսելոնայում», որը գլխավորել է 2021-2024 թվականներին: Այնուամենայնիվ, նրա` Կատալոնիա վերադարձը քիչ հավանական է: 45-ամյա Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը։ Ակնկալվում […]
15:25 28.01.2025
«Փյունիկը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 45-ամյա մասնագետը «Փյունիկը» մարզում է 2021 թ. հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։
14:34 28.01.2025
Երկրորդ միջին քաշային կարգում (72,57 կգ) WBC, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսը նշել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկին: «Ալեքսանդր Ուսիկին ես լավագույնն եմ համարում։ Նա լավագույններից է` անկախ քաշային կարգից։ Նա հիանալի բռնցքամարիկ է։ Ուսիկն արժանի է այդ գնահատանքին ու կոչմանը»,-մեքսիկացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է The Ring-ը։ Ուկրաինացի բռնցքամարտիկը գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ […]
14:06 28.01.2025
«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը վիճակագրական հակառեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկների շրջանում, հաղորդում է The New York Times-ը։ 20-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից ի վեր ԱՊԼ-ում նորամուտի խաղում ամենաարագ դեղին քարտ ստացած խաղացողն է: Խուսանովը Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի տնային խաղի (3-1) չորրորդ րոպեին է դեղին քարտ ստացել, իսկ դրանից […]
13:42 28.01.2025
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 7-1 հաշվով հաղթել է «Վալենսիային»։ Դուբլ է ձևակերպել իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկական գոլ խփել են Ֆրենկի դե Յոնգը, Ֆեռան Տոռեսը, Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին։ Մեկ անգամ էլ գրանցվել է ինքնագոլ։ «Բարսելոնան» նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր 2015թ. օգոստոսին։ «Բարսելոնան» 42 միավորով վերադարձավ երրորդ տեղ։ «Վալենսիան» 16 […]
13:15 28.01.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»։ Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփել է արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ Հատկանշական է, որ դա այս խաղում մանչեսթերյան ակումբի միակ հարվածն էր դարպասին: Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 29 միավորով բարձրացել է 12-րդ տեղ, «Ֆուլհեմը» 33 միավորով 10-րդն է։
12:50 28.01.2025
«Միլանի» ավագ Դավիդե Կալաբրիան ու գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն «Պարմայի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի հաղթական խաղից հետո բախվել են: Խաղն ավարտվել էր 3։2 հաշվով։ Պորտուգալացի մասնագետի ու իտալացի պաշտպանի ընդհարման կադրերը տեղ են գտել խաղի հեռարձակման ժամանակ: Միջադեպը կանխվել է թիմի մյուս անդամների միջամտությունից հետո: Գլխավոր մարզչի ու թիմի ավագի ընդհարման պատճառը չի նշվում:
12:20 28.01.2025
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Կրիշտիանու Ռոնալդուից հետո դարձել է «Ռեալի» առաջին խաղացողը, որը 2010 թվականից ի վեր Լա լիգայի իր առաջին 19 խաղում խփել է 15 գոլ: Ֆրանսիայի հավաքականի ավագը նաև վերջին 9 տարվա ընթացքում արտագնա խաղերում «Ռեալի» կազմում հեթ-տրիկ գրանցած առաջին ֆուտբոլիստն է: Նախորդ հեթ-տրիկն արտագնա խաղերում գրանցել էր ակումբի պատմության գլխավոր ռմբարկու Կրիշտիանու […]
11:55 28.01.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Լիվերպուլ» – «Իփսվիչ Թաուն» խաղին (4-1) «Էնֆիլդ» ստադիոնում ներկա է եղել 60 հազար 420 երկրպագու, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սա «Լիվերպուլի» համար Պրեմիեր լիգայի տնային խաղերում հաճախելիության ռեկորդ է: Առնե Սլոթի գլխավորած թիմը 53 միավորով մնում է Պրեմիեր լիգայի առաջատարը և երկրորդ տեղում գտնվող ու մեկ խաղ ավելի անցկացրած […]
10:30 28.01.2025
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Յուվենտուսի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի հաղթական խաղից հետո խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության մասին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը: «Ես պետք է կենտրոնանամ իմ ունեցածի վրա: Շատ լավ գիտենք, որ հունվարյան տրանսֆերային պատուհանը բարդ է: Տեսնենք՝ ինչ կլինի, բայց ես հանգիստ եմ: […]
22:17 27.01.2025
Լեռնադահուկավազքի Ռուսաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում, հայտնում է ВсеПроСпорт-ը։ «Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Հայաստանում` Ծաղկաձորում, որտեղ կմարզվեն Ռուսաստանի հավաքականի գրեթե բոլոր դահուկորդները։ Այնտեղ կմնանք մինչև Ռուսաստանի առաջնության մեկնարկը»,- ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Բորդավկոն։ Լեռնադահուկավազքի Ռուսաստանի առաջնությունը կանցկացվի Կազանում մարտի 1-9-ը։
21:54 27.01.2025
Բրյուսելի ոստիկանությունը հունվարի 27-ի առավոտթյան ձերբակալել է բելգիացի անվանի ֆուտբոլիստ Ռաջա Նայնգոլանին, գրում է HLN-ը։ 36-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրամիջոցներ ներկրող հանցավոր խմբի հետ կապ ունենալու համար։ Նայնգոլանի ձերբակալությունը կազմակերպված հանցավորության դեմ մեծ հետաքննության մի մասն է, որը կենտրոնացած է Բելգիայում թմրամիջոցների հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ։ Ռաջա Նայնգոլանն այժմ հանդես է […]
21:26 27.01.2025
«Յուվենտուսն» ու թիմի ավագ Դանիլոն խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Բրազիլացի ֆուտբոլիստն իտալական թիմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից: Նա 213 խաղում խփել է 9 գոլ, կատարել է 14 գոլային փոխանցում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի բրազիլական «Ֆլամենգոյում»:
21:00 27.01.2025
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 17-րդ տուրում «Ալ Նասրը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է «Ալ Ֆաթեհին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, որը 87-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպաս։ Ռոնալդուն խփել է կարիերայի 920-րդ գոլը։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 35 միավորով երրորդ տեղում է, «Ալ Ֆաթեը»՝ 9 միավորով վերջին՝ 18-րդ […]
20:40 27.01.2025
Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Լեչեին» հաղթելուց հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերազանցել է Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդը։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 48-ամյա Ինձագին Իտալիայի առաջնության պատմության մեջ ամենաարագն է 200 հաղթանակ տարել։ Այդ ցուցանիշին նա հասել է 332 խաղում, իսկ Ալեգրին` 338։ Սիմոնե Ինձագին, բացի «Ինտերից», Ա Սերիան ներկայացնող ակումբներից 2016-2021թթ. […]
20:10 27.01.2025
«Կրասնոդարը» պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին և Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական խաղում մրցել է չինական «Չենդու Ռունչենի» դեմ: Գրանցվել է 1-1 հաշիվը։ Ռուսական ակումբի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 26-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել կիսապաշտպան Կևին Լենինիին։ Մուրադ Մուսաևի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ մրցելով […]
19:55 27.01.2025
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» տնային խաղում 0-3 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Խետաֆեից»։ Դուբլ է գրանցել «Բարսելոնայի» ու «Ռոմայի» նախկին հարձակվող Կառլես Պերեսը։ Բասկյան ակումբի հայտացուցակից կրկին բացակայում էր Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ […]
19:36 27.01.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մասնակցելու է Լինցի WTA-500 շարքի մրցաշարին։ Ավստրիայում կայանալիք մրցաշարի առաջին փուլում աշխարհի 49-րդ ռակետը մրցելու է Կատերինա Սինյակովայի (Չեխիա, 53-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կկայանա հունվարի 28-ին։ Թենիսիստուհիները միմյանց հանդիպելու են առաջին անգամ։ Մրցաշարին մասնակցելու են նաև Կարոլինա Մուխովան (Չեխիա, 19-րդ ռակետ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա, 24-րդ ռակետ), Մարիա Սակարին (Հունաստան, 31-րդ ռակետ) […]
19:14 27.01.2025
Աշխարհի 1-ին ռակետ Յանիկ Սիները երկրորդ տարին անընդմեջ հաղթել է թենիսի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնությունը: Իտալացին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի եզրափակչում 6-3, 7-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 2-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: 23-ամյա թենիսիստը նվաճեց կարիերայի 19-րդ տիտղոսը: Իտալացին 21-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ թարմացնելով անձնական ռեկորդը:
18:54 27.01.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել Վարշավայի «Լեգիայի» կազմում: Լեհական «Գուռնիկ Լենչնայի» դեմ ընկերական խաղում գյումրեցի ֆուտբոլիստի փոխանցումից հետո պաշտպան Ռաֆալ Օգուցնյակը գրավել է մրցակցի դարպասը: «Լեգիան» հաղթել է 6-3 հաշվով: Բիչախչյանը Շչեցինի «Պոգոնից» է տեղափոխվել Լեհաստանի ամենատիտղոսակիր ակումբ:
18:35 27.01.2025
Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթել է «Լեչեին»։ «Ինտերում» աչքի են ընկել իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, նիդերլանդցի պաշտպան Դենզել Դյումֆրիսը, հարձակվողներ, արգենտինացի Լաուտարո Մարտինեսն ու իրանցի Մեհդի Թարեմին։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 58-րդ րոպեին։ «Ինտերը» 50 միավորով երկրորդն […]
18:16 27.01.2025
Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 19-րդ տուրում ընդունել էր «Ռեյմսին»։ Գրանցվել է 1-1 հաշիվը: 47-րդ րոպեին ՊՍԺ-ից հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որին գոլային փոխանցումը կատարել է նորամուտը նշող վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Լուիս Էնրիկեի թիմը 47 միավորով առաջատարն է, «Ռեյմսը»` 22 միավորով 12-րդը:
17:54 27.01.2025
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Վալյադոլիդին»: Հեթ-տրիկ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը բոլոր մրցաշարերում վերջին 5 խաղում 8 գոլ է խփել: Կիլիանի համար այս հեթ-տրիկն առաջինն է «Ռեալի» մարզաշապիկով: Իսպանիայի չեմպիոնը 49 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: «Վալյադոլիդը» […]