16:46 05.11.2024
«Նոան» այսօր չարթերային թռիչքով մեկնել է Լոնդոն, որտեղ նոյեմբերի 7-ին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում կմրցի «Չելսիի» հետ: «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
16:27 05.11.2024
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է աջ ոտքի վնասվածքի մասին, որը ստացել է ֆրանսիացի Ուգո Համբերտի հետ Փարիզում ընթացող Մասթերսի կիսաեզրափակիչ խաղում (7:6 (8:6), 4:6, 3:6): «Հիմա խառը զգացողություններ ունեմ: Ես հաճույք ստացա խաղից և շատ լավ հանդես եկա վերջին շաբաթներին: Ամոթ է այսպես ավարտվել: Ես գիտեմ, որ վնասվածքները սպորտի մի մասն են, […]
10:39 05.11.2024
«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հեռանալ ակումբից, եթե մոտ ապագայում թիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն ֆինանսական խախտումների համար, հայտնում է Defensa Central-ը։ Հայտնում է Armsport-ը։ Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի հարձակվողով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Այնուամենայնիվ, «քաղաքաբնակները» պատրաստ կլինեն վաճառել Հոլանդին միայն մեկ պայմանով. եթե ակումբը ենթարկվի խիստ պատժամիջոցների՝ FFP-ի կանոնները խախտելու համար՝ հնարավոր անկումով […]
22:40 04.11.2024
Ավարտին մոտեցավ շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 6-րդ խաղափուլը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով 6 հնարավորից ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4 միավոր: Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 4.5 միավոր: […]
21:50 04.11.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար։ Մասնակից ազատազրկված անձինք մեծ ոգևորությամբ պայքար են մղել մրցանակային տեղերի համար։ Առաջին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Գևորգ Թովմասյանը, երկրորդ տեղը՝ դատապարտյալ Արմեն Խանաղյանը, իսկ երրորդը՝ դատապարտյալ Արմեն Փարսադանյանը։ Մրցաշարի ավարտին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ողջունել է մասնակիցներին և […]
19:55 04.11.2024
Կարեն Խաչանովն ընդգրկվել է ATP-ի լավագույն 20-յակում: Նա թարմացված աղյուսակում 2445 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը: Խաչանովը վերջին շրջանում մի քանի հաջող մրցաշար է ունեցել, նախորդ շաբաթ էլ հասել է Փարիզի Մասթերսի քառորդ եզրափակիչ: Տղամարդկանց դասակարգման աղյուսակը 11330 միավորով գլխավորում է իտալացի Յանիկ Սինները: Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի աղյուսակում նահանջել է 1 տեղով […]
19:23 04.11.2024
Ֆրանսիական «Մոնպելյեն» այս պահի դրությամբ թոփ-5 լիգաներում ամենաշատն է գնդակ բաց թողել սեփական դարպասը։ Ֆրանսիական թիմը միակն է, որը հատել է այս ցուցանիշով 30 բաց թողնված գոլի շեմն այս մրցաշրջանում։ Երկրորդն այդ ցուցանիշով «Բոխումն» է, իսկ երրորդը՝ «Վուլվերհեմփթոնը»։ «Մոնպելյե» — 30 բաց թողնված գոլ «Բոխում» — 29 «Վուլվերհեմփթոն» — 27 «Սենտ Էտյեն» — 24 «Վալյադոլիդ» […]
16:45 04.11.2024
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) իր պաշտոնական կայքում թարմացրել է մենախաղի վարկանիշային աղյուսակը։Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նահանջել է WTA-ի դասակարգման աղյուսակում: Գրում է Armsport-ը։ Նա այժմ աշխարհի վարկանիշային աղյուսակում 44-րդ հորիզոնականում է: Հայ մարզուհին այս տարվա օգոստոսից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո: Առաջին տեղում Բելառուսի ներկայացուցիչ Ալինո Սոբոլենկոն է:
23:40 03.11.2024
Լեհաստանում շարունակում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները, Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Պետրոս Պետրոսյանը և Յաշա Մինասյանը: Այս մասին հայտնում է Armsport-ը։ Պետրոս Պետրոսյանը երկամարտի 384 կգ արդյունքովդարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է: Պատանիների գերծանր […]
18:33 03.11.2024
Թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը նախատեսված է հունվարի 18-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ծառուկյանի թիմից։ «Մենամարտը նախատեսված է հունվարի 18-ին Լոս Անջելեսում, որոշակի նախապատրաստական աշխատանքներ արդեն ընթանում են», – ասել է գործակալության աղբյուրը։ Ծառուկյանը 28 տարեկան է, խառը մենամարտերում 22 հաղթանակ ու 3 պարտություն ունի։ UFC-ում մարզիկը անցկացրել […]
17:20 03.11.2024
«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ինչպես էր իրեն զգում, երբ Չավիի օրոք պարբերաբար փոխարինվում էր խաղերի 60-րդ րոպեին: Գրում է Armsport-ը։ «Ամեն ինչ շատ ավելի բարդ է. Ես ժպտում եմ, քանի որ դա իսկապես պատահել է ինձ հետ: Սա քննադատություն չէ հասցեին, սակայն ենթագիտակցորեն ես արդեն հասկանում էի, որ [60-րդ […]
00:00 03.11.2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 402 կգ արդյունքով (182+220 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Պոկում վարժությունում Կարապետյսնը երեք հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահել 170, 175, ապա 182 կգ կշռող ծանրաձողերն […]
22:40 02.11.2024
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 230 կգ արդյունք (100+130 կգ), հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ […]
22:08 02.11.2024
«Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ ««Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին: ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին: Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված […]
21:32 02.11.2024
Ավարտվել է Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 4-րդ խաղափուլը։ Մինչև 18 տարեկանների խմբում Ալեքս Սահակյանը 4 հնարավորից ունի 3 միավոր, իսկ Արսեն Դավթյանը՝ 2.5 միավոր: Մինչև 14 տարեկանների խմբում Սոնա Կրկյաշարյանը ունի 2.5 միավոր, իսկ Գոռ Ասկանազյանը՝ 2 միավոր: 5-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:
20:28 02.11.2024
«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մանոլո Գոնսալեսը խոսել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ Այս մասին գրում է Armsport-ը։ «Մենք ցանկանում ենք անառիկ պահել մեր դարպասը, քանի որ չկարողացանք դա անել «Ատլետիկոյի» դեմ խաղում: Բոլորին թվում է, թե մենք մեռած ենք»,- Գոնսալեսի խոսքերն է մեջբերում Jijantes FC-ն։ Հիշեցնենք, որ Լա լիգայի 12-րդ տուրի […]
19:38 02.11.2024
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյունք (108+127 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին»,-ասված է հաղորդագրության մեջ: […]
14:55 02.11.2024
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո։ 37-ամյա արգենտինացու պայմանագրի ժամկետն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև գալիք տարվա վերջ։ «Ինձ չեմ պատկերացնում մարզչի դերում։ Ներկա պահին գաղափար չունեմ, թե ինչ եմ անելու ապագայում։ Գնահատում եմ իմ առօրյա փորձն ավելի շատ, քան նախկինում էր, այդ պատճառով […]
13:35 02.11.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հրապարակել այն բանից հետո, երբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, հեռացվել է իր պաշտոնից։ «Սիրելի երկրպագուներ, թույլ տվեք սկսել շնորհակալությամբ։ Շնորհակալ եմ, որ միշտ աջակցել եք ակումբին։ Անկախ նրանից՝ խաղում էինք տնից հեռու, թե «Օլդ Թրաֆորդում» դժվար խաղում, ձեր աջակցությունը միշտ անսասան է եղել։ «Օլդ Թրաֆորդի» […]
12:10 02.11.2024
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում: Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր […]
19:54 01.11.2024
UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է Հելոուինի տոնն անցկացրել իր երեխաների հետ: Իռլանդացին զինվորական հանդերձանք է հագել և երեխաներին օգնել է կոնֆետներ պահանջել հարևաններից: Հիշեցնենք, որ 36-ամյա Մաքգրեգորն ու նրա ընկերուհի Դի Դեվլին 4 երեխա ունեն՝ Քոնոր կրտսերը, Ռիանան, Մական և Կրոյան: […]
19:00 01.11.2024
Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական երեք հսկա։ Ռոդրիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին չի ցանկանում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստների մեկից։ Անգլիայի […]
18:11 01.11.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետի հետ համագործակցությունը նախատեսված է մինչև 2027 թվականը, ևս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Նոր գլխավոր մարզիչն աշխատանքը սկսելու է նոյեմբերի 11-ին: Ռուբեն Ամորիմը ժամանակին գլխավորել է պորտուգալական «Բրագան»: Նա կարիերայի ընթացքում նվաճել […]
17:23 01.11.2024
Ուրուգվայում կայացել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ «Պենյարոլը» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոթաֆոգոյի» նկատմամբ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր բրազիլական ակումբի հաղթանակով (5-0): Երկու խաղի արդյունքում «Բոթաֆոգոն» հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Մինեյրոյի» հետ:
14:18 01.11.2024
Լեհաստանում շարունակվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճել է բրոնզե մեդալ: Պատանի ծանրորդը Մ20 տարեկանների պայքարում երկամարտում գրանցել է 339 կգ (155+184) արդյունք։ Նա պոկում վարժությունում երկրորդն է եղել և արժանացել փոքր արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Աննա Ամրոյանը (76 կգ), Ժորա […]
11:05 01.11.2024
Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 8-րդ ոսկե մեդալը: Սուրեն Գրիգորյանը (89 կգ) երկամարտի 350 կգ (157+193) արդյունքով դարձավ Մ23 Եվրոպայի առաջնության հաղթող, նախորդ տարի հայ ծանրորդը դարձել էր Մ20 ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Պողոսյանը պոկում և հրում վարժություններում էլ նվաճեց ոսկե մեդալ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ […]
21:55 31.10.2024
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի հաղթող , 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 218 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Պողոսյանն առանձին վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Պոկում վարժության արդյունքներով հայ մարզուհին ցույց է տվել 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունն ավարտել է […]
20:31 31.10.2024
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Երկրորդ խաղափուլից հետո մինչև 18 տարեկանների խմբում Ալեքս Սահակյանը ունի 2 միավոր, Արսեն Դավթյանը՝ 1.5 միավոր։ Մինչև 14 տարեկանների խմբում Գոռ Ասքանազյանը և Սոնա Կրկյաշարյանը նույնպես ունեն 1.5 միավոր: 3-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով […]
17:54 31.10.2024
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 339 կգ արդյունք: Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել: Հրում վարժությունում […]