«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի համար վճարել 130 մլն եվրո և տալ երեք ֆուտբոլիստի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի համար վճարել 130 մլն եվրո և տալ երեք ֆուտբոլիստի

18:36 13.07.2019

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համար նոր առաջարկ անել: Այս մասին հայտնում է Bild-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների` 27-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնցիները պատրաստ են առաջարկել 130 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ կարող են ներառվել կապտա-նռնագույնների ֆուտբոլիստներ Ֆելիպե Կոուտինյոն, Ուսման Դեմբելեն, Նելսոն Սամեդուն և Սամուել Ումտիտին: «Բարսելոնան» փարիզցիներին կառաջարկի բրազիլացու տրանսֆերի մեջ ներառել այս ցուցակից 3 ֆուտբոլիստի:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որտեղ հանդես է եկել 2013-2017թթ., ինչից հետո ռեկորդային` 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ: Փարիզյան ակումբի հետ բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը ընկերական խաղում զիջել է ամերիկյան «Ռեդեմփշն» ակումբին

00:14 20.05.2024

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը ընկերական խաղում զիջել է ամերիկյան «Ռեդեմփշն» ակումբին

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է «Ռեդեմփշն» ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է «Ռեդեմփշնի» հաղթանակով՝ 67-58: Հայաստանի հավաքականն ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կայանալու է ամռանը: ...

Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլ է խփել «Սլովանի» կազմում

23:31 19.05.2024

Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլ է խփել «Սլովանի» կազմում

Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության վերջին տուրում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: «Ռուժոմբերոկի» դեմ տնային խաղում չեմպիոն «Սլովանի» 30-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1: «Սլովանը» հաղթել է 5-1 հաշվով: Բարսեղյանն առաջնությունն ավարտել է 13 գոլով և 11 գոլային փոխանցումով: Երկու ցուցանիշներով էլ նա լավագույնն է Սլովակիայի ավարտված առաջնությունում: «Սլովանը» 73 միավորով է ավարտել մրցաշրջանը: […] ...

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում

22:50 19.05.2024

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Կոլամբուսը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է «Չիկագոյին»։ Հյուրերի կազմում առաջին գոլը խփել է ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ «Կոլամբուսը» 21 միավորով 7-րդն է Արևելյան կոնֆերենցիայում։   ...

«Բայերն»  առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

22:13 19.05.2024

«Բայերն» առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

Լևերկուզենի «Բայերը» ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը՝ արծաթյա սկուտեղը: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը չեմպիոնությունն ապահովել էր դեռ 29-րդ տուրում: «Բայերը» առաջնությունն անցկացրել էր առանց պարտության և վաստակել 90 միավոր: «Բայերն» առաջին անգամ է տիրանում Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսին: Լևերկուզենի թիմն ավարտվող մրցաշրջանում դեռ ևս երկու տիտղոս էլ կարող է նվաճել, առջևում Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի […] ...

Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին

21:33 19.05.2024

Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի է հասել «Սոչիի» նկատմամբ: «Կրասնոդարի» կազմում 84-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը 2-2 է դարձրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Կրասնոդարը» 53 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում առաջատար Մոսկվայի «Դինամոյին»: «Սոչին» 23 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի […] ...

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

21:14 19.05.2024

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դարձել է Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող: Լեհ թենիսիստուհին եզրափակիչում երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյին: 22-ամյա թենիսիստուհու համար WTA-ի մրցաշարերում սա չորրորդ տիտղոսն է այս մրցաշրջանում և 21-րդը՝ կարիերայում: Երկու շաբաթ առաջ Շվյոնտեկը Մադրիդի «Մասթերսի» եզրափակիչում հաղթել էր նույն Սոբոլենկոյին: ...

BACK_TO_TOP