17:00 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
16:55 14.06.2019
Ուրախ ենք տեղեկացնել, որ VivaroBet-ը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը: Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ: «Անչափ ուրախ ենք ողջունել VivaroBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում»,- ասել է «Արսենալ»-ի կոմերցիոն տնօրեն Փիտեր Սիլվերսթոնը: «Նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որը […]
15:55 14.06.2019
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը «Ֆեյսբուքի» իր էջում արկղի մեջ տեղավորված ֆուտբոլի գնդակների լուսանկար է հրապարակել: Լուսանկարի մակագրության մեջ նա հայտնում է, որ դրանք Հայաստան են ուղարկվել ԱՄՆ-ից ամերիկահայ հայտնի բժշկի նախաձեռնությամբ: Զոհրաբ Եգանյանը նաև հայտնել է, որ լուսանկարում ներկայացվածն ուղարկված գույքի մի փոքր մասն է: Նրա խոսքերով՝ այն նախատեսվում է ուղարկել Հայաստանի […]
15:45 14.06.2019
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին առաջադիմել է 9 աստիճանով և զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Առաջին եռյակը չի փոփոխվել․ աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան: 1. Բելգիա – 1746 2. Ֆրանսիա – 1718 3. Բրազիլիա – 1681 4. Անգլիա – 1652 5. Պորտուգալիա – 1631 […]
15:28 14.06.2019
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան Եվրոպական երկրորդ խաղերը: Հայաստանը Խաղերում կներկայացնեն 37 մարզիկ: ՀԱՕԿ պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը. Ազատ ոճի ըմբշամարտ Գարիկ Բարսեղյան 57 կգ Վալոդյա Ֆրանգուլյան 65 կգ Սարգիս Հովսեփյան 97 կգ Անդրանիկ Գալստյան 125 կգ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ Արմեն Մելիքյան 60 կգ Կարեն Ասլանյան 67 կգ Կարապետ […]
14:57 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
11:09 14.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին է մոտենում Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Նախավերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտություն է կրել դասական պարտիայում: Չնայած դրան՝ Արոնյանը պահպանում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, չնայած մրցակիցների դասավորությունն այնպիսին է, որ միանգամից 7 շախմատիստ պայքարում է երկրորդ տեղի համար: Այնպես որ, վերջին տուրը […]
15:50 13.06.2019
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կիսապաշտպան Պոլ Պոգբային բաց թողնել մեկ այլ ակումբ 170 մլն եվրոյից ոչ պակաս գումարով: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի համար պայքարում ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն: Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2016 թվականին: Տրանսֆերն արժեցել է 105 […]
15:30 13.06.2019
«Ալաշկերտի» կանանց թիմն այս մրցաշրջանում կներկայացնի Հայաստանը Չեմպիոնների լիգայում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 21-ին: Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրաքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։
09:49 13.06.2019
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը Norway chess մրցաշարի 7-րդ տուրում մրցել է Չինաստանից Յանջի Յուի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Գրոսմայստերները կիսել են միավորը նաև «արմագեդոնում»: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում 9 միավորով երկրորդն է: Առաջատարը 11 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
08:27 13.06.2019
Ասիայում սկսվել են ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության նախաենթախմբային հանդիպումները: Բանն այն է, որ այստեղ ենթախմբում հայտնվելու համար էլ է պետք պայքարել: Այդ շրջանակներում Բութանի հավաքականը (186-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում) հանդիպել է Գուամի (193-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ) հավաքականի հետ: Հետաքրքիրը, սակայն, ոչ թե այս խաղն է, այլ մարզադաշտը, որտեղ անցկացվել է հանդիպումը: Բութանի մարզադաշտն […]
16:30 12.06.2019
Մադրիդի «Ռեալը» մերժել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին վարձակալելու «Նապոլիի» նախնական առաջարկը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Իտալական ակումբը ցանկություն է հայտնել կոլումբացուն վարձակալել, սակայն Արքայական ակումբում մտադիր են միայն վաճառել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 50 մլն եվրոյից ոչ պակաս: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Նապոլիի» գլխավոր մարզիչ […]
15:40 12.06.2019
Իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարվա ընթացքում վաստակել է 127 մլն դոլար և այս ցուցանիշով, ըստ Forbes-ի վարկածի, դարձել ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Նա միակ ֆուտբոլիստը չէ ամենաբարձր վարձատրվող մարզիկների աղյուսակում: Պատմության մեջ առաջին անգամ առաջին երեք տեղերը զբաղեցրել են ֆուտբոլիստները: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, […]
15:04 12.06.2019
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է հավաքականի տղաներին և ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր տղաներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը «Եվրո-2020»-ի ընտրական փուլի 4-րդ տուրում մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով առավելության է հասել […]
12:00 12.06.2019
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը sofascore.com կայքի վարկածով կազմված «Եվրո-2020»-ի ընտրական փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 32-ամյա դարպասապահը ստացել է 7.9 գնահատական: Հիշեցնենք, որ 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով առավելության է հասել Հունաստանի ընտրանու նկատմամբ: Արամ Հայրապետյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նա կատարել է 9 սեյվ. դրանցից 5-ը՝ տուգանային հրապարակի […]
09:22 12.06.2019
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և շնորհակալություն հայտնել երկրպագուներին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում ազգային թիմին աջակցելու համար։ «Հատուկ շնորհակալություն Հունաստան ժամանած մեր երկրպագուներին։ Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում»: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են մրցակցին։
08:34 12.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին արձանագրած հաղթանակներին։ «Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում […]
08:25 12.06.2019
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում կայացան 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 2:3 հաշվով առավելության հասավ Հունաստանի ընտրանու նկատմամբ: Խմբի ֆավորիտների միջև կայացած խաղում Իտալիան 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: Էդին Ջեկոն բացել է խաղի հաշիվը, ինչից հետո Լորենցո Ինսինյեն և Մարկո Վերատին հաղթանակ են պարգևել Սկուադրա Աձուրային: Ֆինլանդիայի հավաքականը […]
00:52 12.06.2019
Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթեցին մրցակցին։ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը։ Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը բարձրացավ J խմբի 3-րդ հորիզոնական։
23:56 11.06.2019
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա Արքայական ակումբից: AS պարբերականի հաղորդմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ ակումբում ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին, և թույլ կտան իրեն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից: Բացի այդ, Նավասը նաև հույս ունի, որ «Ռեալը» կվճարի պայմանագրով նախատեսված փոխհատուցումը: Արքայական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ կատարել Նավասի առաջ քաշած պայմանները […]
23:41 11.06.2019
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ խաղում է Հունաստանի ընտրանու հետ։ Առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը առջևում է 0:2 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Ալեքսանդր Կարապետյանը և Գևորգ Ղազարյանը։
23:11 11.06.2019
Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին երևանյան ընկերական խաղում հաղթանակ տոնեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Մոլդովայի Մ-21 տարեկանների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Հայաստանի ընտրանին խաղադաշտ էր դուրս եկլ հետևյալ կազմով՝ 12. Մարկ Գրիգորյան, 13. Էդգար […]
22:15 11.06.2019
Պորտուգալական «Պորտուն» հետաքրքրված է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ծառայությունով, ով վերջերս է հեռացել ՊՍԺ-ից: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Ըստ աղբյուրի` պորտուգալական ակումբը դիտարկում է Բուֆոնի թեկնածությունը` որպես Կասիլիասին փոխարինող: 41-ամյա իտալացին ազատ գործակալի կարգավիճակ ունի, և «Պորտու» կարող է տեղափոխվել անվճար: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բուֆոնի ծառայություններով հետաքրքրված են «Ատալանտան», «Բարսելոնան», «Լացիոն», […]
15:10 11.06.2019
Պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան պաշտոնապես գլխավորեց «Ռոման»: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: 46-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է երկու տարով, ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Նախորդ երեք տարիները Ֆոնսեկան գլխավորել է Դոնեցկի «Շախտյորը»: Նրա գլխավորությամբ ուկրաինական ակումբը 3-ական անգամ դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր:
14:44 11.06.2019
Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» մի խումբ ֆուտբոլիստների ծառայություններով: Ըստ Tuttosport-ի` խոսքը պաշտպան Մարսելոյի, կիսապաշտպաններ Իսկոյի, Խամես Ռոդրիգեսի և Դանի Սեբալյոսի մասին է: «Ռեալն» իր հերթին պատրաստ է բաժանվել այս ֆուտբոլիստներց, որպեսզի հավելյալ գումարներ ստանա ամռանը տրանսֆերների համար: Անցած մրցաշրջանում 30-ամյա Մարսելոն մասնակցել է Իսպանիայի առաջնության 23 խաղի, դարձել 2 գոլի և 2 գոլային […]
14:27 11.06.2019
Հունիսի 11-ին Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ կհանդիպի Հունաստանի ընտրանուն: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է մեր ընտրանու վերջնական հայտացուցակը: 1. Արսեն Բեգլարյան 2. Արթուր Միրանյան 3. Վարազդատ Հարոյան 4. Տարոն Ոսկանյան 5. Արտակ Գրիգորյան 6. Կառլեն Մկրտչյան 7. Պետրոս Ավետիսյան 9. Էդգար Բաբայան 10. Գևորգ Ղազարյան 11. Տիգրան Բարսեղյան […]
14:20 11.06.2019
ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. հունիսի 14-ը՝ ժամը 18:00-ն, համապատասխան հաստատումն ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով […]
22:20 10.06.2019
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրել է Իսլանդիայի իշխանություններին թուրք ֆուտբոլիստների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ աղբյուրի, ինչ-որ մեկը բարձրախոսի փոխարեն Թուրքիայի հավաքկանի ավագ Էմրե Բերեզօղլուին է մոտեցրել խոզանակ: Բացի այդ, թուրք ֆւտբոլիստները ենթարկվել են կրկնակի մաքսային ստուգման, ինչը տևել է մի քանի ժամ: ❗ Saygısızlık ❗ Terbiyesizlik ? Röportaj esnasında İzlandalı […]