21:50 10.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Այսօր կայանում են 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Իսկ Արմագեդոն պարտիայում Արոնյանը հաղթել է: Այսպիսով՝ գրանցվել է հաղթանակ ընդհանուր` 1․5-0․5 հաշվով: Մամեդյարով-Վաշյե-Լագրավ երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի, սակայն, ըստ կանոնակարգի, […]
21:39 10.06.2019
Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրն ամուսնացել է: 28-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը շվեդ Մադելին Դահլբերգն է: Չալըշըրը հարսանիքից լուսանկարներ է հրապարակել instagram-ի իր էջում: Посмотреть эту публикацию в Instagram Tack för en oförglömlig dag! Och tack för att du finns @madeleine_dahlberg ❤️❤️???? Публикация от André Calisir (@andrecalisir) 10 Июн […]
19:52 10.06.2019
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվեն Եվրոպական խաղերը: ՀԱՕԿ լրատվական ծառայությունը «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագծի շրջանակներում զրուցել է Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից մարմնամարզիկ Արթուր Դավթյանի հետ: «Չեմ գնում պարզապես մասնակցելու, ամեն ինչ անելու եմ մեդալ նվաճելու համար։ Մոտիվացիաս մեդալն է լինելու։ Իմ գլխավոր նպատակը հենացատկում լավ մասնակցելն է»,- ասել է Դավթյանը:
16:22 10.06.2019
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին անգամ ընդգրկվել է ATP-ի լավագույն տասնյակում: Խաչանովը հունիսի 10-ին թարմացված վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Նովակ Ջոկովիչը: ATP-ի վարկանիշային աղյուսակը. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) Ռաֆաել Նադալ (Իսպանիա) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) Դոնինիկ Տիմ (Ավստրիա) Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) Ստեֆանոս Ցիցիպիս (Հունաստան) Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) Կևին Անդերսոն (ՀԱՀ) […]
16:02 10.06.2019
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է փլեյ-օֆֆ փուլի խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել չորս ներկայացուցիչ Պորտուգալիայից, չորս ներկայացուցիչ Հոլանդիայից, երկու ֆուտբոլիստ Շվեյցարիայից և մեկ հոգի Անգլիայի հավաքականից: Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականը՝ Ջորդան Պիկֆորդ (Անգլիա), Կևին Մբապու (Շվեյցարիա), Մատեիս դե Լիգտ (Հոլանդիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Մանուել Ականջի (Շվեյցարիա), Ռաֆայել Գերեյրո (Պորտուգալիա), Ֆրենկի դե Յոնգ […]
16:00 10.06.2019
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է վերադառնալ «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Իտալական ակումբի գլխավոր խնդիրը ֆինանսական արդար խաղի կանոնների պահպանման անհրաժեշտությունն է, որպեսզի Պոգբայի հետ պայմանագիր ստորագրեն, նրանք պետք է վաճառեն մի քանի խաղացողի: Այլընտրանքային տարբերակն այն է, որ թիմի ֆուտբոլիստներից մեկը կներառվի գործարքի մեջ: Ավելի վաղ տեղեկություն էր […]
14:21 10.06.2019
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» համար Վիրջիլ վան Դեյքի և Լիոնել Մեսսիի պայքարի մասին: «Ես տեսել եմ, որ Վիրջիլը բուքմեյքերների կարծիքով ֆավորիտ է մրցանակը ստանալու համար: Բայց կարծում եմ, որ կհաղթի Մեսսին: Շատ քիչ է եղել, որ կենտրոնական պաշտպանը «Ոսկե գնդակ» ստանա: Կանավարոն 2006 թվականին հաղթեց, Աշխարհի առաջնությունում հաղթելու […]
13:50 10.06.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը: Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆրիշերն է: ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդեռլանդներ): Հանդիպումը Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա հունիսի 11-ին, խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
11:47 10.06.2019
Երեկ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել հավաքականի մեկնումից:
11:19 10.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Դինգ Լիրենի հետ: Թե՛ հիմնական, թե՛ Արմագեդոն պարտիաները ավարտվել են ոչ-ոքի: Սակայն Արմագեդոնի ժամանակ ոչ-ոքիի դեպքում հաղթանակ է շնորհվում սև խաղաքարերով հանդես եկող շախմատիստին: Այսպիսով՝ հաղթանակ է գրանցվել Արոնյանին՝ 1․5-0․5: 5-րդ տուրից […]
11:14 10.06.2019
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչ խաղում Պորտուգալիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանուն և նվաճեց մրցաշարի գավաթը: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Գոնսալու Գեդիշը, որը աչքի ընկավ 60-րդ րոպեին: Պորտուգալացիները դարձան մրցաշարի առաջին հաղթողը, որը հիմնվել է 2018 թվականին՝ ընկերական խաղերը փոխարինելու նպատակով:
10:58 10.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայ ազատ ոճային ըմբիշներն առաջնությունից վերադառնում են 4 մեդալով՝ 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե: Երեկ՝ մրցաշարի վերջին օրը, մեր հավաքականը նվաճել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել է Եվրոպայի չեմպիոն: […]
23:59 09.06.2019
Ծանոթացեք` այս չքնաղ մոդելը Կլաուդիա Ռոմանին է: Նա ստացել է ֆուտբոլային մրցավարի արտոնագիր և պետք է վարի Ա խմբի խաղերը: 36-ամյա մոդելը վերջերս է ստացել այդ արտոնագիրը: «Վազվզել դաշտում և նկատողություն անել այդքան տղայի՝ այս հնարավորությունը ես չէի կարող բաց թողնել»,- ասել է Կլաուդիան: Կլաուդիան ծնվել է Իտալիայում, բայց հասցրել է բնակվել Դանիայում, Անգլիայում […]
23:36 09.06.2019
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Թիմը հանգրվանել է «Դիվանի Կարավել» հյուրանոցում: Հունիսի 9-ին ազգային հավաքականը հանգստանալու է, իսկ հունիսի 10-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը և մեր ընտրանու […]
23:30 09.06.2019
Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է եզրափակիչ՝ Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Ֆուտբոլային տոներն Արցախում ավարտվեց՝ Հարավային Օսիան հաղթեց մրցաշարը»։
20:39 09.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ազատ ոճի մրցաշարում կայանում են եզրափակիչ գոտեմարտերը: Դրանցից մեկն արդեն ավարտվել է հայ ըմբիշի հաղթանակով: 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել Եվրոպայի չեմպիոն: Քիչ ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա Մհեր Մարկոսյանը: 86 կգ քաշայինների եզրափակչում Մհերը […]
17:47 09.06.2019
Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Աթենք չարտերային չվերթով մեկնեցին Հունաստան, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Հավաքականի կազմում Հունաստան են մեկնել 22 ֆուտբոլիստներ. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս) Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, […]
17:44 09.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։
17:00 09.06.2019
Համահայկական խաղերի բացումն այս տարի կատարվելու է Արցախում: Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր մարմնի անդամ Սեպուհ Բաղդոյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ համահայկական ամենամեծ մարզական միջոցառումն Արցախում կազմակերպելը պատահական չէ. բացումն ու առաջին երեք օրերի խաղերը Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության գաղափարը ամրապնդելու նպատակ ունեն: Նրա խոսքով` այս քայլը տուրք է Արցախի հերոսական ժողովրդին: Սեպուհ Բաղդոյանը հավելում է` սպորտն ընդամենը […]
16:28 09.06.2019
Արցախը գերազանցել է բոլոր թիմերի և կազմակերպիչների սպասելիքները: Այս մասին այսօր Conifa Artsakh-ի մեդիա կենտրոնում լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ ասել է Conifa-ի համահիմնադիր և նախագահ Պեր-Անդերս Բլինդը, տեղեկացնում է «Արցախպրես»-ը: Նա նշել է, որ ինքը միշտ էլ ներկա է եղել տարբեր երկրներում կազմակերպված Conifa ֆուտբոլային առաջնության բոլոր խաղերին և Արցախում կայացածն ամենալավ կազմակերպվածներից մեկն […]
13:08 09.06.2019
Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 8-ին կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը: Հհմնական խաղաժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, և նշանակվել է 11 մ-ոց հարվածաշար, որն ավարտվել է 4-5 հաշվով՝ հօգուտ Աբխազիայի: Ֆուտբոլային մրցապայքարում Աբխազիան զբաղեցրել է 3-րդ տեղ` արժանանալով բրոնզե մեդալի, իսկ Չամերիան՝ 4-րդ: Խաղի ավարտից հետո CONIFA-ի […]
23:28 08.06.2019
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Հայաստան-Լիխտենշտեյն» հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հավաքականը «Լիխտենշտեյն»-ի դեմ խաղում արժանի հաղթանակ տոնեց: «Առաջին խաղակեսին պլանը աշխատեց, բայց երկրորդ խաղակեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևոր էր, որ հաղթեցինք: Սա արժանի հաղթանակ էր: Ցավում եմ, որ մի քանի փորձերի ժամանակ չգրավեցի մրցակցի դարպասը, սակայն այստեղ […]
22:46 08.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Քիչ առաջ մրցապայքարը ավարտել են 70 կգ քաշային մարզիկները: Նախապես տեղեկացրել էինք, որ Արման Անդրեասյանը իրավունք է նվաճել՝ պայքարելու բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Արմանը 6-1 հաշվով հաղթել է շվեյցարացի Տոբիաս Պորտմանին և դարձել բրոնզե մեդալակիր:
22:01 08.06.2019
Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Լիխտենշտեյնի ընտրանուն։ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները 3:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Գևորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Տիգրան Բարսեղյանը։
21:47 08.06.2019
Այսօր՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Հայաստանի հավաքականը Գևորգ Ղազարյանի ու Ալեքսանդր Կարապետյանի գոլերի շնորհիվ առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Լիխտենշտեյնի ընտրանուն։ Հանդիպմանը ներկա է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
20:51 08.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ազատ ոճի մրցաշարում փայլուն են հանդես եկել հայ ըմբիշներ Հրաչյա Մարգարյանն ու Մհեր Մարկոսյանը: Քիչ առաջ ավարտված կիսաեզրափակիչ գոտեմարտերում Հրաչյան հաղթել է թուրք Համզա Ալաքային (5-2), իսկ Մհերը՝ ռուսաստանցի Սլավիկ Նանիևին (6-4): Վաղը եզրափակիչ գոտեմարտերում Հրաչյա Մարգարյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Եվտուշենկոյի հետ, իսկ Մհեր Մարկոսյանը՝ […]
19:09 08.06.2019
Հունիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Հանդիպումից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է մեկնարկային կազմը. 13. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 6. Կառլեն Մկրտչյան, 7. Պետրոս Ավետիսյան, 10. Գևորգ Ղազարյան, 11.Տիգրան Բարսեղյան, 13. Կամո Հովհաննիսյան, 18. Հենրիխ Մխիթարյա, 19. Հովհաննես Համբարձումայն, 20. Ալեքսանդր […]
17:35 08.06.2019
6-ամյա Դավիթ Թաթվաձեն մինչև 7 տարեկան դպրոցահասակ երեխաների շրջանում անցկացվող շախմատի մրցույթում դարձել է Եվրոպայի չեմպիոն` հաղթելով անընդմեջ 8 խաղում: 6-ամյա չեմպիոնի մասին լուրը հայտնել է Վրաստանի Շախմատի ֆեդերացիան` հավելելով, որ տղան Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է մրցաշարի ավարտից մեկ փուլ առաջ:
17:15 08.06.2019
Արցախում ընթացող չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում այսօր 5-րդ տեղի համար խաղում հանդիպեցին Արցախի և Պադանիայի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց Արցախի թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Արսեն Սարգսյանը և Դմիտրի Մալյական: Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 9-ին կկայանա մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կմրցեն Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականները: