TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

6-ամյա Դավիթ Թաթվաձեն դարձել է շախմատի Եվրոպայի չեմպիոն

17:35 08.06.2019

6-ամյա Դավիթ Թաթվաձեն մինչև 7 տարեկան դպրոցահասակ երեխաների շրջանում անցկացվող շախմատի մրցույթում դարձել է Եվրոպայի չեմպիոն` հաղթելով անընդմեջ 8 խաղում: 6-ամյա չեմպիոնի մասին լուրը հայտնել է Վրաստանի Շախմատի ֆեդերացիան` հավելելով, որ տղան Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է մրցաշարի ավարտից մեկ փուլ առաջ:

̰
Արցախի հավաքականը ConIFA Եվրո-2019-ում զբաղեցրեց 5-րդ տեղը

17:15 08.06.2019

Արցախում ընթացող չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում այսօր 5-րդ տեղի համար խաղում հանդիպեցին Արցախի և Պադանիայի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց Արցախի թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Արսեն Սարգսյանը և Դմիտրի Մալյական: Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 9-ին կկայանա մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կմրցեն Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականները:

̰
Լևոն Արոնյանն առայժմ 3-րդն է. Altibox Norway Chess 2019

15:43 08.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Մեկ օր ընդմիջումից հետո այսօր կկայանան չորրորդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը այսօր կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով հաղթել էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Մրցաշարային աղյուսակն առայժմ հետևյալ տեսքն ունի. 1. Մագնուս Կարլսեն –  5 միավոր 2. Դինգ […]

̰
Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի ԵԱ

14:19 08.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր  ազատ  ոճի մրցաշարում բրոնզե մեդալների համար կպայքարեն 70 կգ քաշային կարգում` Արման Անդրեասյանը, իսկ 79 կգ քաշայինների կարգում` Արման Ավագյանը: Եվս 4 հայ մարզիկներ այսօր են սկսում պայքարը՝  74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը,  86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, 125 կգ քաշային Աշոտ Ամիրխանյանը, իսկ 61 […]

̰
Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ

12:10 08.06.2019

Ֆիջիում՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը, գերծանրքաշային աղջիկների (+87 կգ) մրցապայքարում Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Արփինեն բարձրացրել է 140 կգ կշռող ծանրաձողը և այս արդյունքով դարձել փոքր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Արփինեի ցուցանիշը (101 կգ) չորրորդն էր: Երկամարտում նույնպես Արփինեն դարձել է չորրորդը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը […]

̰
Գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի չեմպիոն

11:28 08.06.2019

Ֆիջիում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ամենավերջինը մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային մարզիկները և փայլուն ելույթ է ունեցել գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը: Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ: Ի վերջո, 419 կգ (192+227) արդյունքով Վարազդատը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե […]

̰
Էդեն Ազարը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

09:30 08.06.2019

Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսիից» պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի ներկայացման արարողությունը կկայանա հունիսի 13-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։ Ազարը «Չելսիի» կազմում անցկացրել է 7 մրցաշրջան, մասնակցել 352 հանդիպման, դարձել 110 գոլի հեղինակ։ Երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել […]

̰
ԼՂ հակամարտությունը սկսեց նրանից, որ Ադրբեջանը որոշեց՝ չի կարող հանդուրժել հայերի ներկայությունը. Փաշինյան

20:39 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգում գնահատելով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չայցելելն ու այդ օրերին ստեղծված իրավիճակը, նշեց. «Ցավոք, մենք բախվեցինք ռասիստական դրսևորման հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից, ու, ցավոք, սա նորություն չէ մեզ համար: Կարծում եմ՝ հիշում եք, երբ ՌԴ քաղաքացուն՝ հայկական ազգանունով, թույլ չտվեցինք մուտք գործել Ադրբեջան, երբ նա գործով մեկնում էր Բաքու, դա արտահայտում […]

̰
Ռումինիայում Գեորգի Հաջիի որդուն բացառիկ պայմանագիր կառաջարկվի

19:44 07.06.2019

Ռումինիայում բացառիկ պայմանագիր կարող է կնքվել ակումբի և ֆուտբոլիստի միջև: Այս մասին «Թվիթերի» միկրոբլոգի իր էջում գրել է ռումինացի լրագրող Էմանուել Ռոսուն: An unique offer in the history of football. FCSB owner Becali is ready to pay 3.5m euros upfront for Ianis Hagi. All well so far. Becali will write in the player’s contract that […]

̰
Հայաստանի Մ18 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Գրանատկինի հուշամրցաշարում

17:26 07.06.2019

Սանկտ Պետերբուրգում ընթացող Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի Մ18 հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Իրանի հասակակիցներին: Առաջին կեսում գոլի հեղինակ են դարձել Ալի Սոբխանին (25-րդ րոպե) և Ախմադ Ջալալին (34-րդ րոպե): Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր ընտրանին 0:2 հաշվով պարտվել էր Արգենտինայի թիմին: Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի Մ-18 երկրորդ հավաքականի հետ։

̰
Հիմա էլ կարող եմ ես իմ փորձը փոխանցել երիտասարդներին. Էդգար Մանուչարյան

16:50 07.06.2019

«Փյունիկի» նորեկ Էդգար Մանուչարյանը վերադարձից հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին: – Էդգար, վերադարձար հարազատ ակումբ: Կիսվիր տպավորություններովդ: – Տպավորություններս շատ դրական են, որովհետև ինձ համար մեծ նշանակություն ունի վերադառնալ «Փյունիկ», որտեղից սկսել եմ ֆուտբոլային կարիերաս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովին և պարոն Սողոմոնյանին, ովքեր վստահեցին ինձ, հույսեր կապեցին ինձ […]

̰
«Արսենալ»-ը «Սամպդորիա»-ի երկու ֆուտբոլիստների համար առաջարկել է 45 մլն եվրո

16:30 07.06.2019

«Սամպդորիա»-ի միանգամից երկու ֆուտբոլիստ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է իտալական ակումբի պաշտպան Յոակիմ Անդերսենի և կիսապաշտպան Դենիս Պրաետի ծառայություններով: Ըստ աղբյուրի` «զինագործներն» արդեն երկու ֆուտբոլիստների տրանսֆերի համար «Սամպդորիա»-ին առաջարկել են 45 մլն եվրո գումար: Սակայն իտալական ակումբի նախագահ Մասսիմո […]

̰
Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս եկավ CONIFA Եվրո-2019-ի եզրափակիչ

23:15 06.06.2019

Արցախում ընթացող չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնության կիսաեզրափակչում Արևմտյան Հայաստանի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Աբխազիայի ընտրանուն և դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով, 11 մետրանոցներով 3:0 հաշվով հաղթեցին Հարություն Վարդանյանի սաները։ Եզրափակչում Արևմտյան Հայաստանի ֆուտբոլիստները կհանդիպեն Հարավային Օսիայի հավաքականին, որոնք կիսաեզրափակչում հետխաղյա 11 մետրանոց (6-5) հարվածաշարով առավելության հասան Չամերիայի ընտրանու […]

̰
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին. Altibox Norway Chess 2019

22:45 06.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է մրցաշարի միանձնյա առաջատար Շահրիյար Մամեդյարովի հետ և փայլուն հաղթանակ տարել: Ադրբեջանցին ստիպված է եղել հանձնվել 31-րդ քայլին: Արոնյանն այս հաղթանակից հետո ունի 4 միավոր և առայժմ ստանձնել է  մրցաշարի առաջատարի դերը: Տուրի մյուս պարտիաները դեռ […]

̰
ՖԻՖԱ-ի փոխնախագահը ձերբակալվել է

22:30 06.06.2019

Փարիզում ձերբակալվել է Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար և ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ահմադ Ահմադը: Այս մասին հաղորդում է ռուսական «Советский спорт» թերթը: Հաղորդվում է, որ սկզբում Ահմադին հրավիրել են հարցաքննության կոռուպցիայի հետ կապված մի քրեական գործի շրջանակներում:  Այնուհետ որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին: Ահմադը ևս մեղադրվում է կոռուպցիոն գործարքի մեջ: Ըստ նախնական տվյալների՝ կոռուպցիոն գործարքը կապված […]

̰
«Փյունիկը» ձեռք բերեց առաջին խմբի գլխավոր ռմբարկուին

22:18 06.06.2019

Ռուս հարձակողական ոճի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը համալրեց «Փյունիկի» շարքերը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ Եֆիմովի վերջին ակումբը եղել է Երևանի «Երևանը», որի կազմում Հայաստանի Առաջին լիգայի առաջնության այս խաղարկությունում դարձել է 46 գոլի հեղինակ և առաջնության լավագույն ռմբարկուն է: Եֆիմովն ավելի վաղ հանդես է եկել «Սմենայի», «Լոկոմոտիվ-2»-ի, «Նոստայի», «Խիմկիի», «Ռիգայի», «Տրոիցկի», «Արարատ-Մոսկվա […]

̰
Կարեն Խաչանովը պարտվել է Ռոլան Գարոսի 1/4 եզրափակչում

21:24 06.06.2019

ՌԴ-ը ներկայացնող 23-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը` Մեծ սաղավարտի Ռոլան Գարոս մրցաշարի 1/4 եզրափակչում զիջել է ավստրիացի Դոմինիկ Տիմին:  Խաղն ավարտվել է 2:6, 4:6, 2:6 հաշվով: Ավստրիացու մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Նովակ Զոկովիչ  (Սերբիա)-Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) զույգի հաղթողը: Շնորհիվ նրա, որ Խաչանովը հասել է մինչև 1/4  եզրափակիչ, նա հայտնվել է համաշխարհային ռեյտինգի առաջին թոփ տասնյակում: Հիշեցնենք, որ […]

̰
Conifa 2019-ի մասնակիցները ծանոթացել են Արցախի հյուրընկալությանն ու խոհանոցին

18:17 06.06.2019

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի եվրոպական խաղերը առիթ են Արցախը ճանաչելու և ընկալելու համար: Այս օրերին ֆուտբոլիստները նաև տեսարժան վայրեր են այցելել, եղել են Շուշիում ու խոստովանել, որ Արցախում իրենց լավ են զգում: Conifa 2019-ի մասնակիցներին առաջինը հյուրընկալում են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում: Ազգային նվագարանների հնչյունների ներքո հյուրերը ծանոթացել են թանգարանի ֆոնդին: Աբխազիայի հավաքականի ներկայացուցիչները տպավորված […]

̰
Էդգար Մանուչարյանը վերադարձավ «Փյունիկ»

16:25 06.06.2019

Երևանի «Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Մանուչարյանը հանդիսանում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Մանուչարյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։ «Փյունիկ»-ը բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթել Էդգար Մանուչարյանին։

̰
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը

15:03 06.06.2019

Հունիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Խաղը կսպասարկի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ: Օգնականներն են Գեորգի Տոդորովը և Իվո Կոլեևը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Իվայլո Ստոյանովը: Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Լենարտ Վեստերվոլը՝ Շվեդիայից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Սալուստիա Չատո Կիպրեսն՝ Անդորրայից: Բուլղարիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ, […]

̰
Աթլետ Լևոն Աղասյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

12:08 06.06.2019

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի մայրաքաղաք կայացած միջազգային մրցաշարում եռացատկորդ Լևոն Աղասյանը գրանցելով 16.50 մետր արդյունք զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Հաջորդ Աղասյանը կմասնակցի մի շարք մրցաշարերի, այդ թվում նաև Հայաստանի առաջնությանը:

̰
Արոնյանը պարտվել է Կարլսենին. Altibox Norway Chess 2019

11:01 06.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի՝ չնայած խաղի ընթացքում Արոնյանը որոշակի առավելություն է ունեցել: Իսկ Արմագեդոնում նորվեգացին կարողացել է հաղթանակի հասնել: Այսպիսով` գրանցվել է 0․5-1․5 հաշիվ` հօգուտ նորվեգացու: Երկու տուրից հետո Արոնյանն […]

̰
Կիսամերկ խաղադաշտ ներխուժած մոդելը կտուգանվի

00:55 06.06.2019

Ամերիկացի մոդել և դերասանուհի Քինսի Վոլանսկին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ կիսամերկ ներխուժել էր խաղադաշտ, կտուգանվի։ Ինչպես հայտնում է Marca-ն, Վոլանսկին կվճարի 15 000 եվրո, փոխանցում է «Советский спорт»-ը։ Apex Marketing Group հետազոտության տվյալների համաձայն՝ ալիքը, որի անունը գրված է եղել մոդելի լողազգեստի վրա, այդ ակցիայի շնորհիվ կարող է 3․5 մլն եվրո աշխատել։ Հիշեցնենք, […]

̰
Ոսկի, արծաթ, բրոնզ. հայ ըմբիշները մեդալներ են նվաճել

00:06 06.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց […]

̰
ՌԴ-ը ներկայացնող հայազգի ծանրորդը դարձել Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

20:14 05.06.2019

Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցապայքար են դուրս եկել մինչև 96 կգ քաշային մարզիկները: Հայաստանն այս քաշային կարգում մասնակից չուներ, այնուամենայնիվ, ազգությամբ հայ մարզիկ մրցահարթակ դուրս եկավ: Ռուսաստանը ներկայացնող Արթուր Բաբայանը կատարեց չորս արդյունավետ մոտեցում  և 346կգ (160 + 186)  վերջնարդյունքով դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Արթուրը նաև փոքր բրոնզե մեդալ նվաճեց  պոկում […]

̰
Վստահ եմ, որ ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու. նախագահը` մարզիկ Գևորգ Աֆրիկյանին

18:30 05.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին: Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքերով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել: Գևորգ Աֆրիկյանը […]

̰
Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը Հայաստանի փոխարեն սխալմամբ գրել է Ադրբեջան

17:28 05.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի  խմբի երրորդ և չորրորդ տուրերում  հունիսի 8-ին և 11-ին կհանդիպի Լիխտենշտեյնի և Հունաստանի ընտրանիներին: Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը Հայաստանի փոխարեն սխալմամբ գրել է, որ հանդիպելու են Ադրբեջանի հավաքականի հետ:

̰
Հայաստանում ևս մեկ ֆուտբոլային ակումբ կհիմնվի

17:16 05.06.2019

Եկող տարվանից Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը ևս մի նոր թիմ կմասնակցի: Հայկական ակումբների շարքը կհամալրի Աշտարակի «Արագած»-ը: Թիմի գլխավոր մարզիչը կլինի Վարազդատ Ավետիսյանը: Ակումբի մասին մանրամասն տեղեկություններ, ֆուտբոլիստների մասին ինֆորմացիա կներկայացվի առաջիկայում: Ակումբը ներկայացրել է իր տարբերանշանը:

̰
Մարկոս Պիզելլին ստացել է Հայաստանի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

16:38 05.06.2019

Հայաստանի ազգայի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելլին ստացել է Հայաստանի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Ֆուտբոլը կոլեկտիվ սպորտ է: Շատ ուրախ եմ, որ ստացա «Լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը: Սա նշանակում է, որ մի լավ բան արել եմ հավաքականում: Ինձ համար շատ մեծ պատիվ է, դրա համար ուզում եմ բոլորին ասել շնորհակալություն, ովքեր իմ անունն են նշել: Հուսով […]

̰
Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը հեռացավ Մյունխենի «Բավարիա»-ից

16:34 05.06.2019

Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հեռացավ Մյունխենի «Բավարիա»-ից: Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: Կոլումբացին 2017 թվականին վարձավճարով մյունխենյան ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից: Ըստ վարձակալության պայմանագրի` գերմանական ակումբը իրավունք ուներ անցած մրցաշրջանի վերջում գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, սակայն 27-ամյա կոլումբացին «Բավարիա»-ի ղեկավարների խնդրել է չակտիվացնել պայմանագրի այդ կետը: Խամեսը «Բավարիա»-ի կազմում […]

̰
BACK_TO_TOP