18:17 01.06.2019
Այսօր Մադրիդում կկայանա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի ընթացքում ակումբային ֆուտբոլի եվրոպական գլխավոր տիտղոսի համար կպայքարեն անգլիական երկու թիմեր` «Լիվերպուլն» և «Տոտենհեմը»: Երկու թիմերի ֆուտբոլիստներն արդեն Մադրիդում են և մասնակցել են առաջին մարզումներին: Իսկ Իսպանիայի մայրաքաղաքը ողողված է անգլիացի երկրպագուներով: Անվտանգության նկատառումներով Մադրիդի քաղաքային իշխանությունները դիմել են անգլիացի ֆուտբոլասերներին` կոչ անելով նրանց չխախտել հասարակական կարգը: […]
16:07 01.06.2019
Ցավալի լուր է ստացվել Իսպանիայից։ 35 տարեկան հասակում մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Պատճառն ավտովթարն է։ Այս մասին հաղորդում է Armsport-ը: Երեկ երեկոյան դեռևս չբացահայտված հանգամանքներում իսպանացի ֆուտբոլիստն ավտովթարի է ենթարկվել հայրենի Ուտրերա քաղաքից դուրս գալիս։ Րոպեներ առաջ Ռեյեսի նախկին թիմերից «Սևիլիայի» պաշտոնական էջը հաստատել է տեղեկությունը։ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիայի» սան էր։ 2000-2004 թվականներին […]
11:21 01.06.2019
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստները հեռացել են ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Մոհամեդ Կոնատեի (հարձակվող), Ուսման Մուհամեդի (կիսապաշտպան), Լասինա Դաոյի (հարձակվող), Սերգեյ Կոլիչևի (պաշտպան), Վյաչեսլավ Դմիտրիևի (պաշտպան) և Դենիս Դորոժկինի (հարձակվող) հետ։ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2018/19 մրցաշրջանում Երևանի «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ […]
20:53 31.05.2019
Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հունիսի 4-8-ը: Եվրո-2020-ի ընտրական խաղերին նախապատրաստվելու համար գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս) Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Վարազդատ Հարոյան, […]
18:25 31.05.2019
Մինչև 19 տարեկանների «Եվրո 2019»-ի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության, միջազգային խաղերի և վիճակահանության արդյունքների մասին։
16:57 31.05.2019
Արցախից ամեն օր դեպի արտաքին աշխարհ ազդակներ գնան Արցախի խաղաղ դեմքի մասին։ Այս խորհուրդը դեռ 1990-ականներին Արցախի խորհրդարանում որպես փորձագետ աշխատելիս տվել է Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ հիմա Արցախում ֆուտբոլային առաջնության անցկացումը հենց այդ համատեքստում կարելի է տեսնել։ ShantNews.am-ի հետ զրույցում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ինքը՝ Ալավերդյանը։ «Այսինքն` Արցախը պետք է հանդես գա, և՛ ներքին […]
16:30 31.05.2019
Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ այսօր ընդունել են չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA) առաջնությանը մասնակցելու համար Արցախ ժամանող օտարերկրյա պատվիրակություններին։ Կեսօրին այնտեղ է ժամանել Սեկեի մարզի հավաքականը, որին ողջունել են պաշտոնյաներն ու արցախցիները։ «Մտնելով Արցախի տարածք մեզ առաջինը գրավեցին սաղարթախիտ անտառներն ու լեռները: Ճանապարհին հանդիպածներիս բարևում էի: Ես նկատել եմ, որ արցախցիներն ընկերական […]
16:16 31.05.2019
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է ՀՀ ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին Ամստերդամում դանակահարելու փաստին և հայտնել, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորված Մելինե Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչև հիմա: «Տեղեկացնում ենք, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ. Դալուզյանը, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։ Դեսպանության տրամադրության […]
14:32 31.05.2019
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Bild պարբերականը: 59-ամյա մասնագետը հոսպիտալացվել է արյան շրջանառության խանգարումների պատճառով, ինչն առաջացել է մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով: Աղբյուրի հաղորդմամբ` առողջական խնդիրների պատճառով Լյովը բաց կթողնի «Եվրո 2020»-ի նախընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումները: Հունիսի 8-ին Գերմանիայի հավաքականը արտագնա խաղում […]
12:34 31.05.2019
Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը։ Այսօր կայացավ մրցաշարի վիճակահանությունը։ Թիմերը բաժանվեցին երկու խմբի։ Հայաստանի հավաքականն ընդգրվեց Ա խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականները։ Բ խմբում կխաղան Չեխիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի հավաքականները։
12:28 31.05.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հետաքրքրվել է Ամստերդամում գտնվող ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանի առողջական վիճակի մասին: «Կապվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նիդեռլանդների ողջ թագավորությունն այժմ քննարկում է մեր հայրենակցի […]
23:53 30.05.2019
BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլին՝ խոսելով այն Ադրբեջանում անցկացնելու որոշման«ոչ այնքան լավ գաղափար լինելու» մասին: Հոդվածի հեղինակը նշել է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղերը տարբեր տարիների ընթացքում անցկացվել են եվրոպական շուրջ երկու տասնյակ երկրներում, սակայն, առաջին անգամ է, որ խաղերը հյուրընկալող երկիրը երկրպագուներին դե ֆակտո թույլ չի տվել ներկա գտնվել իրենց […]
22:34 30.05.2019
Կասկածից վեր է, որ Եվրոպա լիգայի եզրափակչին լրացուցիչ և շատ մեծ ինտրիգ հաղորդեց Հենրիխ Մխիթարյանի գործոնը, ընդ որում, խնդիրը ոչ թե մարզական էր, այլ շատ խորը քաղաքական: Մխիթարյանի մասին ավելի ուշ, իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպիսին կլինեին հանդիպումը և հանդիպման շուրջ կարծիքները, եթե Մխիթարյանի հանգամանքն ընդհանրապես չլիներ, եթե նա հանդես չգար «Արսենալում»: Լոնդոնցի երկրպագուների՝ […]
20:29 30.05.2019
Հայ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը հաղթել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում: Գաբրիելը 6 պարտիայում հաղթանակ է տարել, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի: Այսպիսով նա 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Միջազգային մրցույթին մասնակցել է 19 երկրի 107 շախմատիստ:
19:39 30.05.2019
Բրիտանական «Չելսի» ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը ներկա է եղել մայիսի 29-ին Բաքվում կայացած «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը: Ինչպես հայտնում է «Советский спорт»-ը՝ նա 2018-2019 թվականների ընթացքում առաջին անգամ է ներկա գտնվել իր ակումբի խաղին: Նախկինում նման հնարավորություն չի ունեցել դեպի Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր ստանալու հարցում ունեցած խնդիրների պատճառով: Հաղորդվում է, որ հաղթանակից հետո Աբրամովիչը […]
19:20 30.05.2019
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով առավելության հասավ Երևանի «Բանանցի» նկատմամբ և հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Վարդան Մինասյանի սաներից հանդիպման միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Անտոն Կոբյալկոն։
14:50 30.05.2019
«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը 2015 թվականի դեկտեմբերի 24-ին 6 ամսով կալանավորվել է պայմանավորված խաղերի գործով: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ պայմանավորված խաղերի գործը կարճվել է, և շուտով կվերականգնեն նաև Գագիկ Սիմոնյանի մարզչական արտոնագիրը: Այս գործի հետ կապված մանրամասների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է հենց Գագիկ Սիմոնյանը: «Ուլիսի» նախկին մարզիչը պատմեց, […]
14:45 30.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը: Նախագահը ողջունել է համահայկական խաղերի անցկացումն ու ընդհանրապես համահայկական այդ միջոցառման գաղափարը, նշելով, որ խաղերի միավորող ոգին պետք է օգտագործվի նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ավելի սերտացնելու համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել խաղերի ծրագիրն ու մանրամասն տեղեկացրել նախատեսվող մրցումների […]
00:54 30.05.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում «Չելսի»-ն 4:1 հաշվով առավելության հասավ և նվաճեց գավաթը: «Արիստոկրատների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկական անգամ էլ աչքի ընկան Օլիվիե Ժիրուն և Պեդրո Ռոդրիգերսը: «Զինագործներից» պատասխան գոլը խփեց Ալեքս Իվոբին:
23:52 29.05.2019
Մայիսի 30-ին կայանալիք «Բանանց»-«Արարատ-Արմենիա» խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Կժիշտոֆ Կամիլ Յակուբիկի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ավելացնենք, որ «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կսպասարկի Արթուր Սաֆարյանը, «Լոռի ՖԱ»-«Ալաշկերտ» հանդիպումը՝ Սուրեն Բալիյանը, իսկ «Արցախ ՖԱ»-«Շիրակ» հանդիպումը՝ Աշոտ Ղալթախչյանը:
23:22 29.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ քաջալերելով իր թիմակիցներին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ: «Առա՛ջ, զինագործներ, եկեք դուրս գանք այդ դաշտ և հաղթենք այս գավաթը մեր ակումբի համար, մեր երկրպագուների և սիրելիների համար: Ես ողջ սրտով ձեզ հետ եմ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի […]
22:48 29.05.2019
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը կբարձրացներ դրոշը, եթե «Արսենալ»-ի կազմում գոլի հեղինակ դառնար Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչում: Ինչպես հայտնի է, հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներով, չի մեկնել Բաքու, որտեղ այսօր՝ մայիսի 29-ին, կայանալու է 2018-19 մրցաշրջանի՝ «Չելսի»-ի դեմ վճռորոշ հանդիպումը: Նույն պատճառով նա Ադրբեջան […]
22:35 29.05.2019
Հայտնի բրիտանացի լրագրող, մեկնաբան Պիրս Մորգանը, որը վարում է հեղինակային «Piers Morgan Tonight» հաղորդումը CNN հեռուստաալիքով, կոչ է արել Բաքու ժամանած անգլիական երկու ակումբների երկրպագուներին աջակցել Հենրիխ Մխիթարյանին: «Անհավանական է: «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու այսօր պետք է Մխիթարյանի ազգանունով վերնաշապիկ կրի և խաղի ժամանակ բացականչի նրա անունը: Թույլ չտաք այդ հակահայկական ռասիստներին հաղթել»,- գրել է Մորգանը […]
22:28 29.05.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում «Արսենալի» երկրպագուները Բաքվի փողոցներում «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգ են կատարում: Հայ ֆուտբոլիստը, որը հիմա գտնվում է Երևանում, Twitter-ի իր էջում կիսվել է տեսանյութով և գրել. «Ամբողջ սերս «Արսենալի» երկրապուգներին»։ Much love to #Arsenal fans❤️?? https://t.co/6KktfF5ttv — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) 29 мая 2019 г.
22:01 29.05.2019
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի եզրափակչում «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը կպայքարեն գավաթի համար: Թիմերի գլխավոր մարզիչները խաղից առաջ հրապարակել են թիմերի մեկնարկային կազմերը: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, Կոսիելնի, Մոնրեալ, Միտլենդ-Նայլս, Կոլաշինաց, Ջակա, Տորեյրա, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ: «Չելսի»-ի մեկնարկային կազմը. Կեպա, Ասպիլիկուետա, Քրիստենսեն, Դավիդ Լուիզ, Պալմեյրա, Կովաչիչ, Ժորժինյո, Կանտե, Պեդրո, Ժիրու, Ազար: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը […]
21:15 29.05.2019
Մոսկվայում ավարտվեց Moscow Grand Prix 2019 մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 16-ը՝ Անիշ Գիրին (2787 ), Շահրիյար Մամեդյարովը (2781 ), Յան Նեպոմնյաշչին (2773), Ալեքսանդր Գրիշչուկը (2772), Լևոն Արոնյանը (2762), Հիկարու Նակամուրան (2761), Թեյմուր Ռաջաբովը (2759), Ուեսլի Սոն (2754), Սերգեյ Կարյակինը (2752), Պյոտր Սվիդլերը (2739), Վեյ Յուն (2736), Նիկիտա Վիտյուգովը (2734), Յան Քշիշտոֆ Դուդան […]
20:20 29.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ: «Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով […]
19:00 29.05.2019
Այսօր` Երևանի ժամանակով 22:55-ին, Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում գավաթի համար կպայքարեն երկու անգլիական ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը: Երկու թիմերն էլ խաղին մոտեցել են կորուստներով: «Զինագործներ»-ի կազմից խաղին չեն մասնակցի Հենրիխ Մխիթարյանը (անվտանգության նկատառումներով չի մեկնել Բաքու), Աարոն Ռեմսին (ազդրի մկանային վնասվածք), Դենիս Սուարեսը (մկանային վնասվածք), Հեկտոր Բելյերինը (ծնկի վնասվածք), Ռոբ Հոլդինգ (ծնկի վնասվածք): Կասկածի տակ […]
18:50 29.05.2019
ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչում այսօր լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, կորոշեն մրցաշարի հաղթողին: Խաղը մեզ՝ հայերիս համար, գուցե այդքան չհետաքրքրեր, եթե այն չանցկացվեր Բաքվում և չծավալվեր Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալը: Հատկանշական է, որ այս հանդիպման և Մխիթարյանի Բաքու գնալու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս կիսաեզրափակիչ՝ «Վալենսիա»-«Արսենալ» դիմակայությունից առաջ: Կիսաեզրափակիչից հետո ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել […]
16:34 29.05.2019
«Արսենալի» երկրպագուները Բաքվում ակնհայտորեն ավելի շատ են, քան «Չելսի»-ինը: Նախօրեին «Արսենալի» երկրպագուները տարածել էին տեսահոլովակ, որտեղ երկրպագուների մեծ խումբը երգում է հետևյալ բառերով. «We’ve been to Qarabag and everywhere, Shagged brasses in Cologne, And now we’re off to Baku, To Bring Europa home!», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, Քյոլնում լվացել ենք բոլորի ուղեղները […]