16:22 05.06.2019
Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով հարուցված քրեական գործը փակվել է: Անցած ամիս Լաս Վեգասի դատարանը ծանուցում է ստացել գործի քննությունը դադարեցնելու վերաբերյալ: Սակայն չի նշվում, թե արդյո՞ք սա արվել է հայցվորի պահանջով, թե՞ երկու կողմերի համաձայնությամբ: Հիշեցնենք, որ անցած տարի ամերիկացի մոդել Կետրին Մայորգան հայտնել էր, որ Ռոնալդուն 2009 […]
16:16 05.06.2019
Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականը այսօր առավոտյան մարզում է անցկացրել: ՀՖՖ մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել թիմի մարզումից:
16:08 05.06.2019
Ուկրաինայում Անդրկարպատյան երկրամասի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում սկանդալ է տեղի ունեցել: Դուբովոյի «Կարպատներ» և «Պոլյանա» թիմերի (1:2) հանդիպումից հետո խաղադաշտ են ներխուժել մի խումբ երկրպագուներ և հարձակվել հանդիպման մրցավար Վալերի Շկուրայի վրա: Մրցավարին գցել են գետնին ու ոտքերով հարվածներ հասցրել նրան: Անդրկարպատյան երկրամասի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքերով` ծեծկռտուքը կազմակերպողների թվում է եղել նաև «Կարպատների» նախկին […]
16:00 05.06.2019
Հայաստանի Մ-18 հավաքականը Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարում առաջին խաղում 0:2 հաշվով պարտվեց Արգենտինայի հասակակիցներին: Մրցակցի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ֆրանկո Օրոսոկոն և Մատիաս Դամիան Պալասիոսը: Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Հարություն Մելքոնյան, 2. Էրիկ Փիլոյան (5. Ստյոպա Մկրտչյան, 75), 3. Արսեն Գալստյան (6. Պետրոս Մանուկյան, 64), 4. Արման Ղազարյան (ա), 20. Երջանիկ Ղուբասարյան, 7. Սերգեյ […]
15:28 05.06.2019
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների` ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում իր դիրքից: Երիտասարդ հարձակվողը հիասթափված է այն բանից, որ գլխավոր մարզիչը իրեն չի նշանակել հիմնական 11 մետրանոց իրացնող: Ֆրանսիական ակումբում 11 մետրանոցները հիմնականում իրացնում են Էդիսոն Կավանին և Նեյմարը: Մբապպեն համարում է, որ դրա […]
11:40 05.06.2019
Արցախում ընթացող ճանաչված երկրների Եվրոպայի առաջնությում կայացան խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները: Արցախի հանաքականը Մարտունիում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Աբխազիայի ընտրանու հետ և խմբում գրավելով երրորդ տեղը` դուրս մնաց ոսկե մեդալների համար պայքարից: Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց Արևմտյան Հայաստանի հավաքականը, որը վերջին տուրում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Պադանիայի ընտրանու հետ և Բ խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը: Վերջին տուրի […]
10:35 05.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Հիմնական պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Սակայն, ըստ մրցաշարի կանոնների, յուրաքանչյուր պարտիայում պետք է հաղթող որոշվի: Մրցակիցներն Արմագեդոն պարտիա են անցկացրել, որում հաղթել է Գրիշչուկը: Հաջորդ տուրում Արոնյանը մրցելու է աշխարհի չեմպիոն […]
18:11 04.06.2019
«Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Ըստ որոշ տեղեկությունների` 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 65-70 միլիոն եվրո: «Արքայական ակումբի» մամուլի ծառայության հաղորդմամբ` Յովիչի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Բունդեսլիգայի 2018/19 մրցաշրջանի 32 խաղում Յովիչը դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
15:56 04.06.2019
Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ նախ` Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ապա հյուրընկալվելով Հունաստանի հավաքականին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չի միացել […]
13:00 04.06.2019
Ֆիջիում ընթացող Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր Կարեն Ավագյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պոկում վարժությունում Կարենը նվաճել էր փոքր բրոնզե մեդալ: Ավելին անել մեր ծանրորդը չկարողացավ: Հրում վարժությունում Կարենը բարձրացրեց 186 կիլոգրամ կշռող ծանրաձողը: Հաջորդ երկու մոտեցումները 192 կգ կշռող ծանրաձողին անհաջող էին: Արդյունքում Կարենը […]
12:00 04.06.2019
Հայկական ծագմամբ ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հասել է «Roland Garros» ֆրանսիական թենիսի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Խաչանովը հաղթել է աշխարհի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտինայ Դել Պորտոյին 7:5, 6:3, 3:6, 6:3 հաշվով: «Սա է այն, ինչի համար ես աշխատում եմ, որպեսզի ապրեմ նման պահեր: Երբ դու հաղթում ես նման մրցաշարում, դու պարզապես երջանիկ […]
11:57 04.06.2019
Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը: Կարենը սանձել է 155 կգ կշռող ծանրաձողը և ճանաչվել է երրորդը: Երկու անգամ 159 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելու փորձերը եղել են անարդյունք, այլապես Կարեն Ավագյանը կարող էր փոքր ոսկե մեդալ […]
11:07 04.06.2019
Նորվեգիայում շարունակվում է Altibox Norway Chess 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի` այսօրվա դրությամբ գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դինգ Լիրենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն և Յու Յանգին: Երեկ կայացել է բլից (կայծակնային շախմատի) Altibox Norway Chess Blitz 2019 մրցաշարը, որին բավականին հաջող […]
10:41 04.06.2019
Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մինչև 81 կգ քաշայինների կարգում մրցահարթակ է դուրս եկել Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը: Մեր մարզիկը այնքան էլ հաջող ելույթ չի ունեցել: Ռաֆիկը իրացրել է միայն առաջին մոտեցումները՝ պոկում վարժությունում սանձել է 147 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությւնում բարձրացրել է 187 կգ: Այս արդյունքը բավարար չէր մրցանակային տեղեր […]
00:48 04.06.2019
Կանանց ԲԿՄԱ ակումբի դարպասապահ Էլվիրա Տոդուան իր ձեռքերի վրա է դաշտից դուրս բերել վնասվածք ստացած թիմակցուհուն` պաշտպան Քսենյա Կովալենկոյին: Դեպքը տեղի է ունեցել «Տորպեդո»-ԲԿՄԱ խաղի ժամանակ: Վնասվածքից հետո Կովալենկոն չի կարողացել միայնակ դուրս գալ խաղադաշտից: Տոդուան սկզբում փորձել է օգնել նրան, այնուհետ գրկել է նրան և վազքով դուրս բերել խաղադաշտից: Խաղն ավարտվել է Տոդուայի թիմի՝ […]
19:00 03.06.2019
Նորվեգիայում մեկնարկում է Altibox Norway Chess 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի այսօրվա դրությամբ գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դինգ Լիրենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն և Յու Յանգին: Այսօր մասնակիցները կանցկացնեն կայծակնային պարտիաներ, իսկ վաղվանից կսկսվի դասական շախմատի մրցաշարը, որը կավարտվի հունիսի 15-ին:
18:36 03.06.2019
Հունիսի 2-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպումը: Առաջին գոլը 27-րդ րոպեին խփել է Չամերիայի հավաքականը, այնուհետև 47, 48 և 72-րդ րոպեներում խփած գոլերով Աբխազիան 3։1 հաշվով հաղթանակ է տարել: Մարտունիի նորաբաց մարզադաշտը հյուրընկալել է Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հանրապետությունների ֆուտբոլային դիմակայությունը: Խաղն ավարտվել է 2։1 հաշվով` հօգուտ Հարավային Օսիայի: Միջոցառմանը […]
15:44 03.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե ինչպես և ում ուղեկցությամբ է ինքը ԱԺ գնում: «Այսօր ընդմիջմանը այսպես եմ դուրս եկել ԱԺ-ից ու այսպես էլ պատրաստվում եմ մի քիչ հետո վերադառնալ… Հ.Գ. 1 հիասքանչ փոխադրամիջոց է հատկապես նրանց համար, ովքեր գիտեն այն վարել (փորձառու են) […]
14:02 03.06.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն կազմել է անցած մրցաշրջանի Չեմպիոների լիգայի խորհրդանշական հավաքականը: Պորտուգալացին ֆուտբոլիստներին ընտրել է կիսաեզրափակչի մասնակից թիմերից: «Սկզբի համար ուզում եմ ասել, որ կսահմանափակվեմ կիսաեզրափակչի մասնակիցներով: Միանշանակ շատերն են լավ խաղացել տարբեր փուլերում, բայց կարծում եմ, որ այս որոշումն արդարացի է»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերել RT-ն: Մոուրինյոյի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ՝ […]
13:22 03.06.2019
Արցախում մեկնարկել է չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլը: Առաջին խաղում Արցախի հավաքականը Ստեփանակերտում 3:2 հաշվով առավելության հասավ Սապմիի ընտրանու նկատմամբ: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Նորիկ Մկրտչյանը, Արսեն Սարկիսյանը և Դմիտրի Մալյական: Արևմտյան Հայաստանի հավաքականը Մարտունիում կայացած խաղում 1:2 հաշվով զիջել է Հարավային Օսիայի ընտրանուն: Առաջին տուրի արդյունքները` Ա խումբ Աբխազիա-Չամերիա 3:1 Արցախ-Սապմի 3:2 […]
12:29 03.06.2019
«Լոս Անջելես Գալաքսի»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գոլի հեղինակ է դարձել ՄԼՍ-ի «Նյու Ինգլանդ Ռեվոլյուշն»-ի հետ խաղում: 37-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 84-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է շրջադարձ հարվածով: Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 12 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: ? DARE TO ZLATAN ?@Ibra_official ? pic.twitter.com/pU4zVMqXbk — LA Galaxy (@LAGalaxy) June 3, […]
11:18 03.06.2019
Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ է դուրս եկել առաջին հայ մարզիկը: Արմեն Գրիգորյանը մրցել է մինչև 73 կգ քաշայինների կարգում: Երկամարտի 309 կգ (139+170) արդյունքով Արմենը Գրիգորյանը զբաղեցրել է 6-րդ տեղը: Մեր մարզիկը կարող էր պայքարել նաև մեդալի համար, քանի որ 3-րդ տեղը զբաղեցրած թուրքմեն Մաքսադ Մերեդովին նա զիջել է ընդամենը […]
22:59 02.06.2019
Instagram սոցիալական ցանցում արգելափակվել է ամերիկացի մոդել Կինսի Վոլանսկիի էջը։ Դա այն կնոջ էջն է, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ֆուտբոլային հանդիպման ժամանակ նետվել էր խաղադաշտ ու ցուցադրել կիսամերկ մարմինը։ Այդ արարքից հետո նրա հետևորդների թիվը մի քանի ժամում բազմապատկվել էր։ Բայց դեռ մեկ օր էլ չանցած՝ սոցցանցի ղեկավարությունը սառը ջուր է լցրել նրա փառքի վրա՝ […]
20:26 02.06.2019
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտն այսօր անվանակոչվել է Հայաստանի ազգային ընտրանու ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունով։ Սպանդարյանի մարզադաշտը 1980-ականներին է կառուցվել, իսկ անցած տարվա աշնանը վերանորոգվել է կառավարության միջոցներով։ Մարզադաշտը նոր հանդերձարան, ցանկապատ ու գույք ունի։ Մարզադաշտի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2016-ին՝ այն ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել […]
16:07 02.06.2019
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ ակումբի խաղացող Նեյմարը հերքում է տարածված տեղեկությունները, թե ինքը մայիսի 15-ին Փարիզում բռնաբարել է հյուրանոցի սպասուհուն: Նա հայտարարել է, որ շատ վատ է զգում իր հասցեին նման մեղադրանքից: Նեյմարը հայտարարել է, որ հիմա ստիպված է բացահայտել իր անձնական կյանքի որոշ դրվագներ՝ իրեն արդարացնելու համար: Նա հայտարարել է, որ այն, […]
14:24 02.06.2019
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրում են Փարիզի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: Կինը, որի անունը չի հրապարակվում, դիմել է Սան Պաուլու քաղաքի ոստիկանություն՝ մեղադրելով Նեյմարին իր հանդեպ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ: Նրա խոսքերով՝ դեպքը եղել է մայիսի 15-ին:
14:08 02.06.2019
Ամերիկացի մոդել Քինսի Վոլանսկին, որ երեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին կիսամերկ դուրս թռավ խաղադաշտ, ռուս հայտնի պրանկերի ընկերուհին է: Հենց պրանկեր Վիտալի Զդորովեցկիի տեսաբլոգի մասին էր գրված աղջկա լողազգեստի վրա: Զդորովեցկին կիսամերկ աղջիկների մասնակցությամբ անցորդներին ծաղրելու տեսանյութեր է տեղադրում: 2014 թվականի Աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակչի ժամանակ խաղադաշտ դուրս թռնելուց հետո նրան արգելել են մուտք գործել […]
09:30 02.06.2019
Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկության եզրափակչում «Լիվերպուլը» 2:0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ և նվաճեց բաղձալի գավաթը։ Մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակներ դարձան Մոհամեդ Սալահը և Դիվոկ Օրիգին։ «Լիվերպուլը» այս հաղթանակով դարձավ Չեմպիոնների լիգայի 6-ակի գավաթակիր։ Այս ցուցանիշով անգլիական ակումբը զիջում է երկու ակումբի` Մադրիդի «Ռեալին» և «Միլանին»։
23:16 01.06.2019
Ստեփանակերտում այսօր տրվել է CONIFA-2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկը: Արցախի ամենամեծ մարզադաշտում ֆուտբոլասերներին իրենց ողջույնն են հղել առաջնության մասնակից 8 թիմերը: Մարզական միջոցառումն ամենամասշտաբայինն է անկախ Արցախի պատմության մեջ: Ուշագրավ է, որ մրցաշարին հեռուստատեսային հեռարձակմամբ հետևելու է 370 մլն մարդ աշխարհի տարբեր ծայրերում: CONIFA-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների […]