16:30 29.05.2019
Համացանցում տեսահոլովակ է հրապարակվել, որում երևում է, որ Բաքվում «Արսենալի» երկրպագուները լուսանկարվում են Անգլիայի դրոշով, որի վրա պատկերված է թնդանոթը՝ «Արսենալի» ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը, ինչպես նաև գրված է Essex Gooners: Ակնհայտ է, որ «Արսենալի» երկրպագուները ժամանել են Էսեքսից: Հանկարծ տղաներից մեկը գողանում է դրոշն ու փախչում: Բրիտանացիները փորձում են հասնել նրա հետևից: Դժվար է կռահել` […]
15:48 29.05.2019
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարներ Վասիլի Ուտկինը, Սերգեյ Բունտմանը և Մաքսիմ Կուրնիկովը քննարկել են մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք «Չելսի»-«Արսենալ» ակումբների հանդիպման նախաշեմին հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հայկական արմատներ ունեցող Բունտմանն իր աջակցությունն է հայտնել Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշմանը: Ռադիոմեկնաբանը նաև հայտարարել է, որ հպարտ է, որ ներառված է Ադրբեջանի […]
14:10 29.05.2019
Այսօր` Երևանի ժամանակով 22:55-ին, Եվրոպա լիգայի եզրափակիչում գավաթի համար կպայքարեն երկու անգլիական ակումբները՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը: Սա կլինի Եվրոպա լիգայի երրորդ եզրափակիչը, որտեղ կհանդիպեն նույն երկրի թիմերը: Առաջին անգամ «Պորտու»-ն 2011 թվականին Դուբլինում 1:0 հաշվով հաղթել է «Բրագա»-ին: Մեկ տարի անց Բուխարեստում «Ատլետիկո»-ն 3:0 հաշվով առավելության է հասել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ: Սա Եվրոպա լիգայի տասներորդ […]
14:03 29.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել Արցախի ֆուտբոլի հավաքականի հետ՝ թիմի մարզիչ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը հետաքրքրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնությանը Արցախի հավաքականի նախապատրաստման գործընթացով, ընդգծել, որ հանրապետությունում մեծ են մեր թիմի հաջողությունների նկատմամբ սպասելիքները և մաղթել նրանց հաղթանակներ: […]
13:17 29.05.2019
«Արսենալի» խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը Instagram-ի իր էջի «սթորիս» բաժնում, որտեղ լուսանկարները պահպանվում են 24 ժամ, հրապարակել է մի լուսանկար, որտեղ ֆուտբոլիստները ձեռք ձեռքի տված շրջան են կազմել, որը քոչարի պարն է հիշեցնում: Նկարի վրա նաև գրություն է եղել, որ քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար, այդ գրությունն այժմ բացակայում է: Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ սովորաբար […]
12:57 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը անդրադարձավ «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա ընդգծեց՝ հարցն ունի շատ պարզ պատճառ, պատասխանն ակնհայտ է: ««Ոչ ռասիզմին», սա այն փիլիսոփայական արժեքներից մեկն է, որ որդեգրել են ՈւԵՖԱ-ն ու մարզաշխարհը, բայց նմանօրինակ նվերներ մատուցելով Ադրբեջանի նման երկրին, այն է՝ Եվրոպայի լիգայի […]
11:25 29.05.2019
Լոնդոնի «Արսենալ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես և խոստացել էր, կվերադառնա մարզչական աշխատանքի։ 69-ամյա Վենգերը, ըստ ամենայնի, գլխավորելու է ճապոնական «Վիսսել Կոբե» ակումբը, որը բավականին հայտնի է նախևառաջ իր խաղացողներով: Այստեղ հանդես են գալիս Անդրես Ինիեստան, Դավիդ Վիլյան և Լուկաշ Պոդոլսկին։ Independent-ը, սակայն, հաղորդում է, որ որոշումը դեռ վերջնական չէ, Վենգերն առայժմ մտածում […]
11:07 29.05.2019
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Roland Garros հեղինակավոր մրցաշարում: Կարենը, ով մրցաշարի 10-րդ համարն է, երեք սեթում հաղթանակ է տարել գերմանացի Սեդրիկ-Մարսել Շտեբեի նկատմամբ: Խաղն ավարտվել է 6-1, 6-2, 6-4 հաշվով ու տևել 1 ժամ 37 րոպե: Երկրորդ փուլում Խաչանովը կմրցի Գրեգուր Բարեր-Մետյու Էբդեն զույգի հաղթողի հետ: 23-ամյա հայազգի թենիսիստը պրոֆեսիոնալ […]
11:04 29.05.2019
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Այն կանցկացվի հունիսի 3-9-ը, Իսպանիայում: Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականներից հետո: Մեր հավաքականն Իսպանիա կմեկնի հետևյալ կազմով՝ Հարություն Մանուկյան (57 կգ), Հրաչյա Մարգարյան (61 կգ), Գեղամ Գալստյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 […]
00:27 29.05.2019
«Եթե Ադրբեջանը տոլեռանտ երկիր է, ապա ինչու այդտեղ չի գործում հայկական եկեղեցի, չկան հայկական դպրոցներ, չկան հայկական թերթեր և առհասարակ, հայկական մշակույթ գոյություն չունի»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցադրումն է արել ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի այն հայտարարությանը, որ իրենց երկիրը բազմազգ ու տոլեռանտ երկիր է՝ ի տարբերություն Հայաստանի, […]
00:10 29.05.2019
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է Ադրբեջանի կողմից հնչեցված այն պնդումներին, որ մայիսի 29-ինԲաքվում կայանալիքԵվրոպա լիգայի եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանին անվտանգության երաշխիքներ տրամադրվել են: Նա հայտարարել է, որ Մխիթարյանի՝ խաղադաշտում հայտնվելու պահից սկսած տրիբունաներից հոգեբանական ճնշում է գործադրվելու «Արսենալ»-ի ուղղությամբ, ինչը վատ հետևանքներ կարող է ունենալ: «Բայց պատկերացրեք՝ Հենրիխ Մխիթարյանը գալիս […]
22:50 28.05.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում կպայքարի «Չելսի»-ի դեմ։ Ինչպես արդեն հայտնի է, «զինագործներ»-ը Բաքվում կխաղան առանց թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։ SHANTNEWS.am-ը կազմել է «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Չելսի»-ի հետ խաղում: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ ժամը 22:55-ին:
19:18 28.05.2019
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները Բաքվում շրջել են հայ ֆուտբոլիստի՝ 7 համարի մարզաշապիկով: Ոստիկանները, նկատելով դա, մոտենում են երկրպագուները և կանգնեցնում: Տեսանյութը հրապարակել է SNTV-ն: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի իրավապահները զեկուցում այդ մասին ինչ-որ մեկին, որից հետո թույլատրում են երկրպագուներին հեռանալ: Հիշեցնենք, որ վաղը Բաքվում Եվրոպա լիգայի գավաթը վիճարկելու են «Արսենալն» ու «Չելսին»: Մխիթարյանը […]
19:06 28.05.2019
Որքան էլ անվտանգության երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի իշխանությունը, թաքնված վտանգներ, այդուհանդերձ, մնում են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու մասին ՈւԵՖԱ-ին տված երաշխիքների մասին: Հաղորդման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել 2015 թվականին Բաքվում կայացած «Բորուսիա»-«Գաբալա» հանդիպմանը նախորդած իրադարձություններին, երբ հենց իշխանությունների կողմից սպառնալիք հնչեց հայ […]
18:15 28.05.2019
Մենք ասում ենք, որ սպորտը դուրս է քաղաքականությունից, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք փաստեր Բաքվում հայ մարզիկների և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական ճնշման մասին, ավելորդ է խոսել տոլերանտության մասին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ հիշեցնելով ՈւԵՖԱ-ի հայտարարությունն այն մասին, որ «սպորտը պետք է դուրս լինի քաղաքականությունից»: «Հիշենք, Բաքվում […]
13:58 28.05.2019
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ոչ ստանդարտ կերպով է ժամանել Բրազիլիայի հավաքականի ճամբար, որտեղ նա հրավիրվել է Ամերիկայի գավաթի նախապատրաստական հավաքին: 27-ամյա ֆուտբոլիստը երկրպագուների առջև է հայտնվել իր անձնական ուղղաթիռով, որի արժեքը, ըստ լրատվամիջոցների, կազմում է մոտ 13 մլն եվրո: Ժամանելուց հետո նա մի քանի երկրպագուների ինքնագրեր է բաժանել և ուղևորվել թիմակիցների մոտ: Մոտ օրերս բրազիլացիներն ընկերական […]
13:26 28.05.2019
«Յուվենթուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն: Իտալացի մասնագետը պատրաստվում էր մարզչական կարիերայում մեկ տարվա ընդմիջում վերցնել, սակայն «Բարսելոնա»-ում Էռնեստո Վալվերդեի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է նրան ստիպել փոխել իր ծրագրերը: Goal.com-ի տեղեկություններով` Ալեգրին պատրաստ է Վալվերդեի հրաժարականի դեպքում քննարկել «Բարսելոնա»-ն գլխավորելու տարբերակը: Կատալոնական ակումբը այս մրցաշրջանում հաղթել է միայն Իսպանիայի առաջնությունում,, […]
13:21 28.05.2019
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաջորդ մրցաշրջանում չի գլխավորի ակումբը: Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով` «Միլան»-ը կհեռացնի գլխավոր մարզչին: Որոշումը կայացվել է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի հետ հանդիպման ժամանակ: Մարզիչի հետ պայմանագիրը կխզվի փոխադարձ համաձայնությամբ: Ըստ տեղեկությունների` Գատուզոն պաշտոնանկությունից հետո կհրաժարվի իր աշխատավարձի 90 տոկոսից, որն, ըստ պայմանագրի, նախատեսված է առաջիկա […]
13:16 28.05.2019
«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակնարկել է, որ Էդեն Ազարն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսի»-ից կտեղափոխվի արքայական ակումբ: «Մենք մի քանի տարի շարունակ փորձում ենք պայմանագիր ստորագրել Էդեն Ազարի հետ: Ես հուսով եմ, որ այս տարի նա կտեղափոխվի մեր թիմ»,- ասել է Պերեսը Onda Cero-ի եթերում:
12:42 28.05.2019
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ»- «Լիվերպուլ» հանդիպման՝ ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ: ՉԼ եզրափակչի մրցավայր Մադրիդ մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքին պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին և կիսվել եզրափակչից իր ակնկալիքներով: -Պարոն Մելենդես, որքա՞ն ժամանակ է, որ համարվում եք ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ: – Արդեն շուրջ 10 տարի: […]
12:40 28.05.2019
Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ սպորտի և երիտասարդության նախարարությունը Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում կազմակերպել է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նախատեսվում է նաև դրոշներով հեծանվավազք` Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
01:07 28.05.2019
Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ և կից գրառում կատարել․ «Կարոտում ենք քեզ, եղբա՛յր»։ Посмотреть эту публикацию в Instagram Missing you bro @micki_taryan ? #WeAreTheArsenal #family Публикация от Sokratis Papastathopoulos (@sokratispapa.official) 27 Май 2019 в 6:28 PDT Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի […]
23:26 27.05.2019
Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող «Շիննիկ»-ի հայազգի հարձակվող Իշխան Գելոյանը տեղափոխվել է «Տամբով»։ Այս մասին հայտնում է Championat.com կայքը։ 26-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ, Գելոյանը պաշտպանել է «Բալտիկա»-ի, «Ենիսեյ»-ի, «Նեֆտեխիմիկ»-ի և «Լուչ»-ի գույները: ՖԱԼ-ի ավարտված մրցաշրջանում Գելոյանը 30 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
17:49 27.05.2019
Հայաստանի երիտասարդական հավաքականի հունիսի 3-ից 11-ը մարզական հավաք կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ուսումնամարզական գործընթացը կմեկնարկի Երևանում, կշարունակվի Սլովակիայում, որտեղ հունիսի 6-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կխաղա տեղի հասակակից հավաքականի հետ: Հավաքի ավարտին` հունիսի 11-ին, Երևանում կկայանա Հայաստան-Մոլդովա հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է 21 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Սևակ Ասլանյան, […]
14:18 27.05.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր անդրադարձել է «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։ Հայրապետյանը հայտարարել է, որ լիովին ու լիակատար սատարում է Մխիթարյանի որոշմանը, քանի որ Ադրբեջանի խնդիրը միայն անցյալը չէ։ Հայրապետյանի խոսքերով՝ բրիտանական մամուլում արդեն հիշատակվել են Բաքվի ու Սումգայիթի ջարդերը, […]
13:18 27.05.2019
ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ որևէ ակցիա իրականացնել` հաջակցություն Հենրիխ Մխիթարյանին: Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի` «զինագործներ»-ը քննարկել են, թե ինչպես կարող են աջակցել հայ կիսապաշտպանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով չի կարողացել թիմի հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք: Ֆուտբոլիստները ցանկացել են նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով: Սակայն ՈւԵՖԱ-ից ներքին […]
12:44 27.05.2019
Իտալիայում պատանեկան թիմերի խաղի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: «Տրեպորտի» և «Միրանեզե» թիմերի հանդիպման ամբողջ ընթացքում ֆուտբոլիստների ծնողները վիրավորել են խաղը սպասարկող կին մրցավարին: Ilgazzettino.it կայքի հաղորդմամբ` խաղի ընթացքում 14-ամյա ֆուտբոլիստը սադրանքի է դիմել: Անկյունայինի խաղարկման ժամանակ իջեցրել է կիսավարտիքը մրցավարի դիմաց և ասել. «Եկեք տեսնենք` արդյո՞ք քաջություն ունեք ինձ հեռացնելու համար»: Այս արարքի […]
12:15 27.05.2019
Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Ա սերիայի ռմբարկուների ցանկի 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Պորտուգալացին առաջնության 31 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: Ցուցակը գլխավորել է «Սամպդորիա»-ի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան` խփած 26 գոլով, երկրորդը Դուվան Զապատան է («Ատալանտա», 23 գոլ), երրորդը Կշիշտոֆ Պյոնտեկը («Միլան», 22 գոլ): Ռոնալդուն 2006 թվականից ի վեր առաջին անգամ […]
11:39 27.05.2019
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի և նժույգթափերի վարժություններում: Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե […]