16:00 27.01.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մինչև փետրվարի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում և կպատրաստվի Ալբանիայի թիմի դեմ Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի հանդիպումներին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարզական հավաքին մասնակցում են հետևյալ ֆուտզալիստները.
Դարպասապահներ՝
Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան),
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»,
Արթուր Մկրտչյան – «Երևան»,
Սուրեն Ղազարյան – «Երևան»։
Խաղացողներ՝
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան),
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան),
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան),
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան),
Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան),
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»,
Գարեգին Մաշումյան – «Երևան»,
Արթուր Պատատյան – «Երևան»,
Միհրան Դերմենջյան – «Երևան»,
Կարեն Խատուև – «Երևան»,
Աղասի Եղիազարյան – «Երևան»,
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»,
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»։
Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին Երևանում։ Հավաքականները ևս մեկ հանդիպում կանցկացնեն փետրվարի 5-ին Ալբանիայում։
Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի մեկնարկային երկու խաղում վաստակել է 4 միավոր և Ղազախստանի թիմի հետ գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբում ընդգրկված է նաև Դանիայի հավաքականը։
13:32 09.08.2025
Կասկադյորական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...
13:20 09.08.2025
Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունըՍաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...
13:12 09.08.2025
Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացուՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 7-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մի օտարերկրացու։ Նա 2025 թվականի մայիսի 11-ից հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Օտարերկրացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
13:00 09.08.2025
Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարարՄիացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...
12:50 09.08.2025
Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում էԵրկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...
12:45 09.08.2025
Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարարԳերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը։ «Հայաստանն ու Ադրբեջանը նոր էջ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար, որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների […] ...