20:49 26.05.2019
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի տաղավարում խոսել է Ադրբեջանում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի խաղին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելու թեմային։ Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ադրբեջանի իշխանություններին հաջողվում այդպիսի լայնամասշտաբ խաղերն իր երկրում անցկացնել՝ ադրբեջանագետն ասել է, որ այդ երկիրն այն սակավաթիվ երկրների թվին է դասվում, որը պատրաստ է մեծ գումարներ ծախսել՝ նման միջոցառումներ […]
20:42 26.05.2019
«Միլան» ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Այս մասին գրում է Արմենպրեսը։ Բանակցային փուլ դեռևս սկսված չէ: Նախօրեին անգիական ԶԼՄ-ները գրում էին, որ Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Մխիթարյանը չի կարողացել «Արսենալ»-ում […]
18:37 26.05.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան: 2018 դեկտեմբերից հետո սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժումներ է անցել ԱՄՆ-ում: Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ […]
19:06 25.05.2019
Ղասախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող «Թուրլըխանովի գավաթում» Արթուր Ալեքսանյանը տարել է 4 հաղթանակ և դուրս եկել եզրափակիչ: Եզրափակչում Օլիմպիական չեմպիոնը կմրցի ռուս ըմբիշի հետ: 60 կգ Արմեն Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու: 87 կգ Մաքսիմ Մանուկյանը տարել է մեկ հաղթանակ, ապա դուրս է մնացել պայքարից: 87 կգ Արթուր […]
18:56 25.05.2019
Մայիսի 25-ին՝ Արմավիրում, կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օրակարգում եղել են Վաղարշապատի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի, ՀՖՖ նոր հաստիքացուցակի հարցերը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի առաջարկը: Գործկոմը որոշել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ որպես առանձին ՓԲԸ ձևավորելու 2018 թվականի […]
17:23 25.05.2019
Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը: Այսօր «Արսենալ»-ի ֆուտբոլիստները առանց Հենրիխ Մխիթարյանի մեկնել են Ադրբեջան: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի հավաքականի ավագը հրաժարվել էր իր թիմի հետ մեկնել Բաքու: «Զինագործներ»-ի մամուլի ծառայությունը օդանավակայանից և ինքնաթիռի սրահից լուսանկարներ է հրապարակել:
17:22 25.05.2019
Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշման մասին: – Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է Բաքուն համապատասխանում Եվրոպա լիգայի հյուրընկալ քաղաքի կարգավիճակին: – Կարծում եմ, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Տվյալ պարագայում տխուր է, ցավալի, որ Հենրիխ Մխիթարյանը և առհասարակ հայ […]
17:00 25.05.2019
ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ: 45-ամյա գերմանացու նոր պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականը: Գերմանացին ՊՍԺ-ն գլխավորել է անցած տարի և անդրանիկ մրցաշրջանում փարիզյան ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:
16:20 25.05.2019
Մոնիկա Մխիթարյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը, «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է եղբոր՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշմանը: «Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակցելը, նա գիտի` ինչ է ասում»,- գրել է Մխիթարյանի քույրը: …”when Henrikh Mkhitaryan says he doesn’t feel […]
15:28 25.05.2019
«Արսենալ»-ը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չգնալու որոշումը, բայց «զինագործները» չեն կանգնեցնի նրան, եթե Մխիթարյանը որոշի այս ամառ լքել ակումբը: Այս մասին գրում է The Sun-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Էմիրություններում ընդհանուր կարծիք կա, որ 30-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում չի խաղում իր ուժերի ներածին չափով: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվում «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն Եվրոպա լիգայի […]
15:21 25.05.2019
Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբաններ Նոբել Առուստամյանը և Միխայիլ Մասակովսկին Հայաստանում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք մեկնաբանել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: Հեռուստամեկնաբանների բնորոշմամբ՝ հայ մարզիկը եվրոպական ֆուտբոլում իր ուրույն տեղն ունի և նրա չմասնակցելը կարող է ազդեցություն ունենալ «Արսենալ»-ի խաղի ընթացքի վրա: «Կարծում եմ, որ սպորտը պետք է լինի քաղաքականությունից […]
14:49 25.05.2019
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է «Արմենպրես»-ը: Հավաքականի անդամ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյան «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում թիմային հաշվարկում զբաղեցրել են առաջին տեղը: Արթուր Դավթյանը բազմամարտի մեծահասակների պայքարում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ Խաչիկյանը երիտասարդների մեջ 4-րդն է: Դավթյանը և Խաչիկյանը իրենց ուժերը կչափեն նաև առանձին […]
14:05 25.05.2019
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ թիմից: As պարբերականի տեղեկություններով՝ վատթարացել են պաշտպանի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները: Խնդիրը գումարի հետ կապված չէ: Ըստ աղբյուրի` Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ», ինչպես նաև իսպանացու ներկայացուցիչները եկամտաբեր առաջարկ են ստացել Չինաստանից: Բոլորից շատ, սակայն, 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է […]
13:08 25.05.2019
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները […]
12:55 25.05.2019
«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը»,- այս մասին CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպա լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու […]
12:34 25.05.2019
Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ արգենտինացի Լիոնել Մեսսին այսօր նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որն արդեն վեցերորդն է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։ Այս մրցանակը տրվում է եվրոպական ֆուտբոլային լրագրողների կողմից մրցաշրջանի լավագույն ռմբարկուներին։ 34 խաղի ընթացքում Մեսսին խփել է 36 գոլ, իսկ նրա մրցակիցը՝ Կիլիան Մբապեն, ընդամենը 33 գոլ է խփել։ Այս մրցանակի հաղթողի կոչում վիճարկելու տեսական հնարավորություն […]
12:29 25.05.2019
«Ադրբեջանում, այո´, կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, բայց դրանք կան նաև այլ եվրոպական երկրներում»,- Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու իրենց որոշման մասին խոսելիս այսպես է արդարացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, ջնջել են մարդու իրավունքների հատվածն ու թողել իրենց համար ցանկալի արդյունքը։ Նրանք հատկապես շեշտել են ՈւԵՖԱ-ի նախագահի այն խոսքերը, որ […]
00:53 25.05.2019
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներով Բաքվում խաղը բաց թողնելու հետ կապված շարունակում է աջակցության ու սատարման կոչեր ստանալ այլ հայտնի մարդկանցից: Օրերս Բրիտանիայի խորհրդարանում Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Թոմ Ուոթսոնը քննադատել էր ՈՒԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում կազմակերպելու համար: Աջակցության կոչով է հանդես եկել նաև «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը: «Բաքվում եզրափակիչ՝ […]
20:14 24.05.2019
Վաղը՝ մայիսի 25-ին Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կկայանա Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 6 թիմեր՝ Հայաստան (Երևան), Ռուսաստան (Մոսկվա), Լիտվայի, Վրաստանի, Ռուսաստան-2 (Բրյանսկ), Հայաստան-2 (Գյումրի)։ Գյումրիի թիմում հանդես են գալիս նաև «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ։ Երևանյան մրցաշարին առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի թիմը, որի կազմում հանդես են գալիս հայտնի մարզական […]
18:08 24.05.2019
Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս) Վարազդատ […]
16:49 24.05.2019
ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով ՀՖՖ-ին և ԱԳՆ-ին համապատասխան արձագանք հնչեցնել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունն ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու […]
01:07 24.05.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու հարցը։ «ՈւԵՖԱ-ն ասում է հետևյալը՝ ֆուտբոլը վայելելու իրավունք բոլորն ունեն՝ անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից և ինչպես ես խաղում։ Բայց մյուս շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կյանքի խաղ, քանի որ Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով […]
00:23 24.05.2019
Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները Change.org կայքում առցանց ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի։ «Արսենալի» երկրպագուները բոյկոտում են Բաքուն՝ սոցիալական ցանցերում տարածելով ##BoycottBaku հեշթեգը։ Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ավելի վաղ CNN-ի հայտնի հաղորդավար Պիրս Մորգանը Չելսիի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը։
22:39 23.05.2019
Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) կողմ է, որ բռնցքամարտը տեղ գտնի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում: Վերջնական որոշումը կընդունվի հունիսին Լոզանում, ՄՕԿ-ի նստաշրջանի ընթացքում: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՄՕԿ-ը երկարացրել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի հանդեպ սահմանված պատժամիջոցները: Բռնցքամարտի հետագան Օլիմպիական խաղերում հայտնվեց հարցականի տակ հենց Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի պատճառով, երբ պարզվեց, որ կառույցը բազմաթիվ խնդիրներ […]
17:38 23.05.2019
«Արսենալի» երկրպագուները քննադատել են ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին, որ նա չի արձագանքել ու չի աջակցել Հենրիխ Մխիթարյանի Բաքու չգնալուն: Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Եվրոպա լիգայի եզրափակիչը, քանի որ այն տեղի է ունենալու Բաքվում: Համացանցի օգտատերերն այս դեպքից հետո սկսեցին հիասթափվել Քիմ Քարդաշյանից, որը այդ […]
16:40 23.05.2019
Այսօր Կրեմլում կայացել է պետական մրցանակների հանձնման արարողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշանով պարգևատրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոյին: «Մենք զարմանալի հնարավորությունների երկիր ենք, առատաձեռն, հյուրընկալ, բաց` երկխոսության և համագործակցության համար: Մենք գնահատում ենք բարեկամությունը և երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր սատարում են այդ ավանդույթներին, նպաստում տարբեր ոլորտներում խաղաղության և գործընկերության գաղափարներին: Դրանցից մեկը, […]
15:46 23.05.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը և «Չելսի»-ն ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Եվրոպա լիգայի եզրափակիչի ավելի քան 6000 տոմս: Բրիտանական The Times-ի հաղորդմամբ` անգլիական ակումբները մտադիր են դիմել նման քայլի, քանի որ վաճառել են ընդհանուր 5.5 հազար տոմս: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ակումբներին հատկացրել էր 12000 տոմս: Նշենք, որ Բաքվի մարզադաշտը տեղավորում է 68700 հանդիսական: Ըստ աղբյուրի` տոմսերի անբավարար վաճառքի հիմնական պատճառները […]
15:12 23.05.2019
Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 40/20 չափի խաղադաշտը: Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն […]
14:40 23.05.2019
«Արսենալ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի` Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին Բաքու չմեկնելու փաստը: «Այս ամենը խայտառակություն է: Մենք հարգում ենք նրա որոշումը: Նրա համար դժվար է գնալ այնտեղ քաղաքական խնդիրների պատճառով: Սա շատ մեծ խայտառակություն է, բայց հիմա մենք ևս մեկ մոտիվացիա ունենք հաղթանակի համար: Թիմում բոլորը ցանկանում են վերադառնալ Չեմպիոնների […]
12:23 23.05.2019
Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաև «Տոկիո-2020» -ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից: «Տոկիո-2020» -ի բռնցքամարտի մրցաշարի կազմակերպմամբ կզբաղվի աշխատանքային խումբ, […]