20:40 24.01.2025
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ»:
«Առյուծը վերադարձել է»,- ասվում է երևանյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական խաղերում նա «Փյունիկում» մասնակցել է 181 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։
2016 թվականի ամռանը Հարոյանը տեղափոխվել է իրանական «Փադիդե» ակումբ, որտեղ 1 տարի հանդես գալուց հետո, կարիերան շարունակել է Եկատերինբուրգի «Ուրալում»։ Հետագայում հայ ֆուտբոլիստը խաղացել է ռուսական «Տամբովում», ղազախական «Աստանայում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։ 2021-22 թթ. Վարազդատ Հարոյանը ելույթ է ունեցել իսպանական «Կադիսում», որտեղ անցկացրած 17 խաղում խփել է 1 գոլ՝ դառնալով Իսպանիայի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը։
2021 թվականի տարեվերջին ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցմամբ՝ Վարազդատ Հարոյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Հարոյանի նախորդ թիմը՝ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթն» էր, որտեղ նա ելույթ է ունեցել 2024 թվականի փետրվարից։
Վարազդատ Հարոյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011 թվականի օգոստոսին Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 89 հանդիպում և խփել 4 գոլ։ 2021 թվականից նա հանդիսանում է մեր ընտրանու ավագը։
17:40 09.08.2025
Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհերԻսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...
17:28 09.08.2025
Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...
17:12 09.08.2025
Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄԼիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...
16:58 09.08.2025
Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
16:46 09.08.2025
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...
16:33 09.08.2025
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...