17:59 23.01.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 16-ից 23-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1502 խախտում և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխել 9 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 9 վարորդ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
18:16 19.05.2025
ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոնՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, […] ...
18:12 19.05.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ ՎլասենկոնԵրկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» […] ...
18:06 19.05.2025
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ – 2024 […] ...
17:55 19.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին […] ...
17:50 19.05.2025
Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոնԿիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […] ...