Ինչո՞ւ չի կայանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Արցախ. զրույց ԿԳՄՍ փոխնախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

Ինչո՞ւ չի կայանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Արցախ. զրույց ԿԳՄՍ փոխնախարարի հետ

19:09 26.12.2022

Հայաստանի տարածքում ավելի քան 24 հազար հուշարձան կա. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը: Այդ հուշարձանների պահպանությունը իրականացվում է ըստ առաջնահերթության.

«Այսինքն, որտեղ այդ պահին վիճակն ավելի վատ է կամ այն դեպքում, որ, օրինակ, ավելի նպատակահարմար է հիմա օգտագործել որպես տուրիստական դեստինացիա, ըստ դրա մենք արդեն ընդգրկում ենք մեր տարեկան ծրագրի մեջ և իրականացնում ենք սկզբում նախագծման աշխատանքներ, հետո բուն վերականգնման կամ ամրակայման»,-ասել է փոխնախարարը:

Հարցին, թե Արցախի օկուպացված տարածքներում ևս վանդալիզմի են ենթարկվում հայկական հուշարձանները, վանքերը, խաչքարերը, այս հարցում միակ փրկությունը արդյո՞ք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումն է Արցախ, որը կարծես թե այդպես էլ չի կայանում, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել մեր արժեքները, փոխնախարարը պատասխանել է.

«Չեմ կարող ասել միակ, բայց ամենակարևորներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, որովհետև դա այն հարթակն է, այն կազմակերպությունն է, որը համակարգում է համաշխարհային ժառանգությունը, երկու բանաձև է դատապարտող ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, բայց առաքելությունը այդպես էլ տեղի չի ունեցել դեռ, խնդիրը Ադրբեջանի դաշտում է, նրանք պահանջում են, որ հայկական կողմը չմասնակցի այդ առաքելությանը, իսկ, բնականաբար, մենք էլ չենք կարող համաձայնվել չմասնակցել, որովհետև այդ դեպքում իրականությունը կարող է շատ ուրիշ ձևով մատուցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

23:19 11.08.2025

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն տարածքային փոխանակումների վերաբերյալ համաձայնությունների։ «Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ: Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից», – ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու: Խոսելով այս ենթադրաբար հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։ «Դա լավ բան […] ...

CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

23:08 11.08.2025

CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Փենսիլվանիա նահանգի Քլեյրթոն քաղաքում գտնվող U.S. Steel գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է CBS News-ը: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ իր վարչակազմը կապի մեջ է քաղաքային պաշտոնյաների հետ։ «Փենսիլվանիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Փենսիլվանիայի նահանգային […] ...

Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

22:57 11.08.2025

Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

22:45 11.08.2025

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

Դորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

22:35 11.08.2025

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...

BACK_TO_TOP