TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Համացանցում է հայտնվել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպման տեսանյութը

18:19 06.10.2022

Փաշինյանի և Էրդողանի պաշտոնական բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։

̰
Մեսսին՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ. ՉԼ

17:56 06.10.2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի գոլը պորտուգալական «Բենֆիկայի» դարպասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույնը։ ՊՍԺ-ն հանդիպումն ավարտել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, որը գրավել էր իսպանական «Սևիլիայի» դարպասը (4:1), Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […]

̰
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:49 06.10.2022

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը

16:32 06.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խորը ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ […]

̰ ̰ ̰
Ո՞րն է ՌԴ-ի ունեցած քարտեզը. 1926-ի քարտեզով Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է

20:00 05.10.2022

2021 -ի հոկտեմբերին սահմանազատման ու սահմանագծման հարցին անդրադառնալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր՝ այստեղ առանձապես ոչ ոք պետք չէ, բացի երկու երկրներից և Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե որտեղով է անցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը: Մինչև հիմա արդյո՞ք հրապարակվել են նման քարտեզներ. հարցին «Հորիզոնի» […]

̰
Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը

19:01 05.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը։ Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Բարեփոխումները նպատակ ունեն փոխելու հասարակության ընկալումը հարկադիր կատարողների վերաբերյալ՝ նրանց դիտելով ոչ թե որպես պարզապես բռնագանձող սուբյեկտների, այլ մարդկանց խախտված իրավունքները փաստացի վերականգնող պաշտոնատար անձանց: Մանրամասները՝ տեսանյութում

̰
Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության զարգացման պետական ծրագիր. խորհրդարանական օրակարգը

22:55 04.10.2022

Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության մինչև 2030թ.-ի զարգացման պետական ծրագիր՝ խորհրդարանն այս և այլ հարցերի քննարկմամբ սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Ընդդիմադիրները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը: Պատգամավորները բավական արագ սպառել են օրակարգը: Կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել, միևնույն ժամանակ զորակոչային տարիքն ավելացնել 1 տարով` գործող 27 […]

̰
«Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի վստահելի գործընկերն է». ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն

22:26 04.10.2022

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Նա կայցելի ատոմակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար: Մինչ այդ այսօր մի քանի հանդիպումներ է ունեցել: Նիկոլ Փաշինյանը, Ռաֆայել Մարիանո Գրոսիին ողջունելով, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև […]

̰
ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն անքննելի են. Ալեն Սիմոնյան

22:19 04.10.2022

«ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անքննելի են, և ՀՀ-ում նման հարց չի կարող քննարկվել». լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միութենական պետության մաս կդառնա: Սիմոնյանը խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրից, ՀԱՊԿ-ին անդամակցելուց և գերտերությունների շահերի բախումից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նոր բաժին Քրեական ոստիկանությունում. համացանցային թմրավաճառությունը` հսկողության տակ

17:21 04.10.2022

Համացանցի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքը լուրջ խնդիր է դարձել աշխարհի բոլոր երկրների իրավապահների համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Արդեն երկար ժամանակ «տելեգրամ» հավելված ասելիս առաջին միտքն այն էր, թե խոսքը թմրավաճառության մասին է, և իրավապահների մտահոգությունը միայն «տելեգրամը» չէ: Ամիսներ առաջ Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […]

̰
Ոստիկանության պետը ծաղիկներ է խոնարհել Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին

17:06 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ […]

̰
Հայ ռազմագերիներին գնդակահարելու ադրբեջանցի զինվորների հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են. Մելանի Ջոլի

11:23 04.10.2022

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու մասին տեսանյութին, մասնավորապես գրել է. «Հայ ռազմագերիներին գնդակահարելու ադրբեջանցի զինվորների հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանում պետք է կայունություն հաստատվի»:   The reports of Azerbaijani soldiers executing Armenian prisoners of war are deeply […]

̰
Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան

21:00 03.10.2022

Այսօր հղում անելով հավաստի աղբյուրին՝ մամուլում ներկայացվեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից: Նշվում է, որ պահանջների հերթականությունն էլ պատահական չէ, և թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության. 1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: 2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: 3. Միջանցք Հայաստանի տարածքով: 4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց […]

̰
Ադրբեջանի հանցագործություններ, ԱԳՆ-ների հանդիպում և Ադրբեջանի պահանջներ. զրույց Էդմոն Մարուքյանի հետ

20:00 03.10.2022

Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման և Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ «Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ: «Միջազգային իրավունքի տեսանկյունից այն հստակ պատերազմական հանցագործություն է կոչվում, այսինքն՝ ռազմական ագրեսիայի ժամանակ ագրեսոր կողմը թույլ է տվել պատերազմական հանցագործություն, այսինքն՝ ռազմական ագրեսիան մեկ […]

̰
Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները

17:04 03.10.2022

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1854 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 109, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ 51 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը

16:49 03.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը մասնավորապես նշել է. «Ինձ համար շատ գնահատելի է, որ սա Ձեր անձնական նախաձեռնությունն է՝ այցելել Հայաստան և, իհարկե, Ձեր երկարաժամկետ փորձով կիսվել Ձեր կոլեգաների հետ: Մեր պետության համար այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության և դատական համակարգի բարեփոխումների իրականացումն […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:14 03.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Ի՞նչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար հայ ռազմագերիների գնդակահարության դեպքը 

15:54 03.10.2022

Եվրոպական դատարան կներկայացվեն ավելի քան համոզիչ ապացույցներ. «Ռազմագերիների հարցը՝ միջազգային իրավական հարթակում» թեմայով ասուլիսի ընթացքում ներկայացվել է թե ինչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար հայ ռազմագերիների գնդակահարության դեպքը, որի վերաբերյալ երեկ տեսանյութ էր տարածվել: «Տեսանյութի մասով այս պահին տարվում են աշխատանքներ: Ցավոք սրտի, տեսանյութում երևում է, որ այդ անձինք ուղղակի սպանվում են: Այս պահին միջաննկյալ միջոցով, […]

̰
Արարատ Միրզոյանը և Լիվիա Լյոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

13:25 03.10.2022

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել […]

̰
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

21:28 02.10.2022

Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է և Տոյվո Կլաարի հետ

17:25 02.10.2022

Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի […]

̰
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն

22:56 01.10.2022

ՄՆ իշխանությունները սկսում են գնահատել Ֆլորիդա նահանգում «Յան» փոթորկի հասցրած վնասը՝ ենթադրելով, որ այն կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Մենք սկսում ենք գնահատել Ֆլորիդայում ավերածությունների մասշտաբները, որոնք, հավանաբար, կարող են դառնալ երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը։ Մեր սրտերը ցավում են այն մարդկանց համար, որոնց […]

̰
Հայկական կողմը շատ հստակ դիրքորոշումներով է գնում բանակցությունների. փորձագետ

20:00 01.10.2022

Հայաստանի շուրջ անցուդարձում բավական մեծ է ակտիվությունը: Նախորդ շաբաթն էլ աչքի ընկավ մի շարք հանդիպումներով: ՀՀ -ի վրա ադրբեջանական հարձակումից հետո առաջին անգամ դեմ առ դեմ նախ տեղի ունեցավ Միրզոյան -Բայրամով, ապա նաև Արմեն Գրիգորյան- Հիքմեթ Հաջիև հանդիպումը, ընդ որում՝ Սպիտակ տանը: Ի՞նչ տեղի ունեցավ, եթե նկատի առնենք նաև, որ դրանից հետո նոր խախտումներ գրանցվեցին, […]

̰
Զասը պիտի շատ խնդրի, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ընդունի. Արամ Սարգսյան

20:07 30.09.2022

Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Հորիզոն» լրատվականում այսօր զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ: Արամ Սարգսյանը,  պատասխանելով մեր հարցերին, անդրադարձել է  կառավարության երեկվա նիստում վարչապետի հնչեցրած խոսքերին, այն մասին, որ ակնկալում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին, նաև այն տեղեկատվությանը, որ վարչապետը ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին: Վարչապետը չէր հանդիպել Զասի հետ, բայց երեկ տեղի ունեցել է […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին ու նորանշանակ գլխավոր հյուպատոսին

19:11 30.09.2022

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան: Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

17:49 30.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Բրազիլիրայում երեկույթի ժամանակ 7 կին գետնի տակ է անցել

22:48 29.09.2022

Բրազիլիայում յոթ կին գետնի տակ է անցել ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ պարելիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին։ Տուժածներին անմիջապես օգնության են եկել տղամարդիկ։ Կանանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

17:35 29.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ […]

̰
BACK_TO_TOP