TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ասում եք 34 ապօրինի շինարարություն, տպավորություն է,  որ վարչական ղեկավարները չեն աշխատում․ քաղաքապետը զարմացավ

22:19 12.09.2022

«Բացառել թերի նախագծերի մշակումը. բարեկարգվող տարածքներում պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի»․ Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական նիստին նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Շոգ ու չոր եղանակներին մոտ օրերս կփոխարինեն անձրևն ու ամպրոպը։ Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների, գրանցել խնդիրները։ Զեկուցեցին` մայրաքաղաքի հեղեղատար համակարգը գույքագրման փուլում է, վերջնական, ճշգրտված պատկերը պարզ կլինի […]

̰
Համացանցում է հայտնվել Խարկովի ՋԷԿ-ի պայթյունի տեսանյութը

19:23 12.09.2022

Տեսանյութի հեղինակը նշել է, որ պայթյունի ժամանակ քիչ էր մնում մահանար։

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահին

19:16 12.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի […]

̰
Աշտարակում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը

18:55 12.09.2022

Կառավարության ղեկավարին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր […]

̰
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ընտանիքը ստեղծել է նրա կյանքի մասին առցանց թանգարան

23:50 11.09.2022

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ընկերներն ու ընտանիքը ստեղծել են առցանց թանգարան՝ «ցուցանմուշներով»՝ նվիրված գործարարի կյանքին ու աշխատանքին։ Այս մասին հայտնում է The Verge-ը։ Այս պահին կայքը պարունակում է մի քանի արխիվացված տեսանյութեր, որոնցում Ջոբսը ելույթներ է ունենում, որոնք հետագայում հայտնի դարձան։ Օրինակ, տեսահոլովակներից մեկում Ջոբսը խոսում է 2005 թվականին Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ։ Հոլովակները թվագրված […]

̰
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ

21:18 11.09.2022

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ: Հիշեցնենք, Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակիչում […]

̰
Եղիսաբեթ II-ի մարմինը տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ

15:14 11.09.2022

Եղիսաբեթ II-ի մարմինը տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ։ Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ վերջին հրաժեշտը տալու թագուհուն։ Արարողությունը հեռարձակվում է ուղիղ եթերում։ «Թագուհին լքում է Բալմորալը: Առավոտյան ժամը 10-ից շոտլանդական որոշ քաղաքների և գյուղերի փողոցներում սգավորները շարվել են թագավորական ավտոշարասյան երթից առաջ: Բալմորալից Էդինբուրգ տանող ճանապարհը 175 մղոն է (ավելի քան 280 կմ): Երթուղու ճանապարհները […]

̰
Կարմիր Խաչի տվյալներով՝ վերջին պատերազմից հետո ՀՀ-ում անհայտ կորած է համարվում 303 անձ. վիճակագրական մանրամասներ է ներկայացրել ԿԽ ներկայացուցիչը

16:11 10.09.2022

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հորիզոնին» տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ պարբերությամբ են հանդիպում գերությունից ազատվածների հետ, նաև խոսել է անհետ կորածների մասին: Նրա խոսքերով՝ գերությունից ազատվածների պարագայում կարևոր հարցերից մեկը հասարակություն նրանց ինտեգրումն է, սակայն այս խնդիրը ավելի շատ առընչվում է համայնքներին, տեղական իշխանություններին, ընդհանուր առմամբ հասարակությանը: […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիայի Արլինգտոն զինվորական պանթեոն

15:36 10.09.2022

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

̰
Փաշինյանն ու Ռիքերը քննարկել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

12:36 10.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Վարչապետը շնորհավորել է պարոն Ռիքերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ողջունել նրա այցը տարածաշրջան: Կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է ԱՄՆ կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԽ […]

̰
Ինչպե՞ս են Ադրբեջանում պահվող գերեվարված հայերը շփվում հարազատների հետ. մանրամասնում է Կարմիր խաչի ներկայացուցիչը

11:10 10.09.2022

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հորիզոնին» տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպես են շփվում Ադրբեջանում գերեվարված հայերն իրենց հարազատների հետ, կապի ի՞նչ միջոցներ են օգտագործվում և ինչ պարբերականությամբ: «Մեր տեսակցությունների շրջանակներում յուրաքանչյուր անգամ այս հնարավորությունը տրվում է: Ընտանիքները և գերեվարված անձինք հնարավորություն են ստանում փոխանակել ընտանեկան բովանդակության լուրեր: Սա […]

̰
Հավատացած եմ՝ STARMUS-ի բերած ոգևորությունը կվերածվի գիտության ու արվեստի ակնառու նվաճումների. Վահագն Խաչատուրյան

23:20 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի փակման արարողությանը: Նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով. «Հարգելի ներկաներ, հյուրեր, Սիրելի հայրենակիցներ, Ավարտին է մոտենում STARMUS գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնը, որը նոր շունչ ու նոր ոգևորություն բերեց Հայաստանին: 5 օր […]

̰
Օրինակելի կերպար. ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը՝ Եղիսաբեթ երկրորդի մասին

22:36 09.09.2022

Օրինակելի կերպար. այսպես էր Եղիսաբեթ երկրորդ թագուհուն բնորոշել ՀՀ -ում Միացյալ թագավորության դեսպան Ջոն Գալագերը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի առիթն այդ ժամանակ թագուհու գահակալության պլատինե հոբելյանն էր: Հիշեցնենք՝ Բուքինգհեմյան պալատը երեկ՝ սեպտեմբերի 8-ին հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացել է Շոտլանդիայում 96 տարեկանում: […]

̰
Կրակել, թե՞ ոչ․ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն ինչպե՞ս են կիրառելու հատուկ միջոցները

20:18 09.09.2022

«Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին․ որքանո՞վ է այն օրինաչափ» թեմայով այսօր կազմակերպվել է քննարկում։ Բանախոսներն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրած հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

17:55 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպել ռեկտոր Դիանա Գալոյանի, դասախոսների և ուսանողների հետ: Համալսարանը հյուրընկալել է «Starmus VI» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենին, որը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։ Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Ժան Ժակ Դորդենին և ուսանողներին ասել է. […]

̰
Լոռու պարեկները ապօրինի ծառահատումների մի քանի դեպք են բացահայտել

17:37 09.09.2022

Ոստիկանությունը շարունակում է ամենօրյա պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Այս ուղղությամբ շոշափելի արդյունք են արձանագրում Լոռու մարզը սպասարկող պարեկները։ Օրերս նրանք բացահայտել են մի քանի դեպք։ Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը պարեկները Սպիտակում ստուգել են Դիլիջանի 33-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը։ Բեռնաթափքում հայտնաբերվել է շուրջ 17 խմ փայտանյութ։ Վարորդը պարեկներին է ներկայացրել Նոյեմբերյանի անտառտնտեսության կողմից տրված ժամկետանց փաստաթուղթ։ […]

̰
Գիշերային շրջայցի ընթացքում Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

17:14 09.09.2022

Գիշերային շրջայցի ընթացքում Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում

15:35 09.09.2022

Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության […]

̰
Բրիտանացիները թագուհու նման ամպ ու ծիածան են նկատել Բուքինգհեմյան պալատի վրա

14:42 09.09.2022

Մեծ Բրիտանիայի բնակիչները նկատել են Եղիսաբեթ 2-րդ թագուհուն նման ամպ և թագավորական նստավայրերի վրա կրկնակի ծիածան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Անգլիական Թելֆորդ քաղաքում բնակվող Լիան Բեթելը սոցցանցում հրապարակել է ամպի լուսանկար, որը, կարծես, թագուհին է իր ֆիրմային գլխարկով։ «Գուցե սա նշան է, կամ գուցե մենք պարզապես վերևից նշան ենք փնտրում, ով գիտի»,- գրել […]

̰
Նոր էկոպարկ ու 10 հա անտառվերականգնում, ոռոգման ցանցի անցկացում. Երևանի կանաչ ծրագրերը

11:26 09.09.2022

Երևանի բնապահպանական միջավայրի բարելավում, կանաչ զանգվածի ավելացում՝ նոր ու արդյունավետ լուծումներով: Սա քաղաքային իշխանության գլխավոր ու կարևորագույն խնդիրներից մեկն է, հայտնում է Երևնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունը կփոխարինի նաև քաղաքի չորացած ծառերը՝ նոր, արժեքավոր ու Երևանի կլիմային հարմար նոր ծառատեսակներով:

̰
Շատ եմ աշխատել, ոչինչ չեմ խնայել. ո՞րն է Հայաստանի ամենատաղանդավոր ըմբիշներից մեկի երազանքը

09:56 09.09.2022

Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությունից առաջ խոստովանել է, որ չեմպիոնությունը նվաճելն իր երազանքն է․ «Նպատակը մեկն է՝ կարողանալ լավ մասնակցել աշխարհի առաջնությանը և ոսկե մեդալով վերադառնալ։ Ոչինչ չեմ խնայել այս նախապատրաստական փուլում։ Շատ եմ ուզում հաղթել, դա իմ երազանքն է։ Ամեն ինչ անելու եմ, որ շատ լավ մասնակցեմ։ Եվրոպայի առաջնության ժամանակ թույլ տված […]

̰
Ես հավանական չեմ համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը. Տարոն Հովհաննիսյան

09:13 09.09.2022

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Հորիզոն» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մշակման վերաբերյալ տեղեկությանը: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական լրատվության, Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: «Դուք որևէ կերպ պատկերացնու՞մ եք այդ խաղաղության պայմանագիրը, […]

̰
Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է քաղաքական առևտրի նպատակով․ հարցազրույց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ

21:01 08.09.2022

«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող վերջին մի քանի օրերի իրադարձությունների վերաբերյալ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Նախ զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին կայացած բրյուսելյան հանդիպումից, որը տեղի ունեցավ Շառլ Միշելի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը քննարկվեցին գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և […]

̰
Ի՞նչ որոշումներ են կայացվել ՀՀ կառավարության այսօրվա նիստում

17:17 08.09.2022

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը հանրապետության 6 մարզերին կհատկացնի ևս 693 մլն դրամ։ Ստացած հայտերը ցույց են տվել, որ 2023թ․-ի սուբվենցիոն ծրագրերն էլ աննախադեպ ցուցանիշ են արձանագրել։ Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների շուկաների համար սահմանվելու են նոր պահանջներ։ Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը Նիկոլ Փաշինյանի՝ երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված, վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ […]

̰
Հնարավոր կլինի ավտոշուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել, այլև տեղում մաքսազերծել. կառավարությունը սահմանել է նոր չափանիշներ

12:12 08.09.2022

Կառավարության որոշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը: Հարցն այսօր քննարկվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ, այն ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք […]

̰
Տավուշցի երեխաները «Սթարմուս» միջազգային փառատոն են թնդացնում․ Հարությունյան

23:11 07.09.2022

Տավուշցի երեխաները «Սթարմուս» միջազգային փառատոն են թնդացնում: Բրավո, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Արայիկ Հարությունյանը: Ելույթը՝ ստորև։

̰
ՃԵԿ խախտումներ՝ նախատեսված Քրեական օրենսգրքով. պարզաբանում է պարեկային ծառայությունը

18:20 07.09.2022

Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովվում է ոստիկանության կողմից։ Հայտնի է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես և տրանսպորտային միջոցների շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված իրավախախտումները հիմնականում նախատեսում են վարչական պատասխանատվություն։ Այսինքն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Բայց որոշ իրավախախտումներ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, […]

̰
Արմավիրի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային գողություններ

21:30 06.09.2022

Վերջին ամիսներին ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարբերաբար ստացվում էին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ու կից համայնքներում կատարված բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ: Դրանց մի մասը միայն փորձ էր. լինում էին դեպքեր, երբ տանը մարդ էր լինում, կամ պարզապես արժեքավոր բան չէին հայտնաբերում: Իսկ դեպքերի վերլուծությունը հուշում էր, որ գողությունները նույն խմբի անդամների գործն է: Վաղարշապատի ոստիկաններին օգնության […]

̰
Նոր Նորքի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

20:30 06.09.2022

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ ստացան, ըստ որոնց՝ Վիլնյուսի փողոցի բնակիչներից մեկը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Հետագա միջոցառումներն իրականացվեցին բաժնի համայնքային ոստիկանների և պարեկների մասնակցությամբ։ Նույն օրը իրավապահները գնացին Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարակից ձորակ։ Այստեղ 40-ամյա տղամարդը հողամասից ներկայացրեց կանեփի ցողուններ, կանեփի սերմեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ […]

̰
ՔՈՓ թիմը հաղթահարել է ԻՆՍԱՐԱԳԻ-ի վերաորակավորման քննություն-վարժանքը

20:17 06.09.2022

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը 36 ժամյա վարժանք է անցկացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափորոշիչներին համապատասխան։ Խմբի աշխատանքին հետևել է ՄԱԿ-ի վերաորակավորող հանձնաժողովի պատվիրակությունը։

̰
BACK_TO_TOP