ՃԵԿ խախտումներ՝ նախատեսված Քրեական օրենսգրքով. պարզաբանում է պարեկային ծառայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+24.09 oC

ՃԵԿ խախտումներ՝ նախատեսված Քրեական օրենսգրքով. պարզաբանում է պարեկային ծառայությունը

18:20 07.09.2022

Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովվում է ոստիկանության կողմից։

Հայտնի է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես և տրանսպորտային միջոցների շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված իրավախախտումները հիմնականում նախատեսում են վարչական պատասխանատվություն։ Այսինքն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Բայց որոշ իրավախախտումներ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, նախատեսում են քրեական պատասխանատվություն։ Դրանցից է, օրինակ, վարորդական իրավունքի վկայականից զրկված, կասեցված կամ առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Ի դեպ, նման դեպքերը քիչ չեն։ 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտումներով միայն Երևանի քննչական տարածքային տարբեր ստորաբաժանումներ ուղարկված նյութերով վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի։ Իսկ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Պարզաբանում է ՊԾ իրավաբանական բաժանմունքի պետ Հարություն Իսահակյանը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է ընդհուպ մինչև կարճաժամկետ ազատազրկմամբ։ Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված կամ առանց վարորդական վկայականի վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում, կամ հրաժարվում է, կամ խուսափում սթափության վիճակի զննություն անցնելուց, տվյալ դեպքում նախատեսվում է ավելի խիստ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև ազատազրկում 2 տարի ժամկետով։ Եթե պարեկային ծառայողը իր ծառայության ընթացքում հայտնաբերում է նման վարորդի, ապա պարտավոր է արգելել տրանսպորտային միջոցի երթևեկությունը և այն տեղափոխել ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես և՝ պարեկային ծառայողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ձերբակալելու իրավախախտ վարորդին։ Բացի դրանից՝ պարեկային ծառայության կողմից արձանագրվում է իրավախախտման, այսինքն՝ հանցանքի փաստը և քրեական դատավարությամբ սահմանված, պատշաճ հաղորդման ձևով ուղարկվում է նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով»։

Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կամ, այլ կերպ ասած, ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար ևս քրեական օրենսդրությամբ նախատեսված է պատիժ։ Այդ իսկ պատճառով, եթե վարորդը համաձայն չէ պարեկի գործողությունների հետ կամ գտնում է, որ իր նկատմամբ պարեկի կողմից տեղի է ունեցել հակաօրինական որևէ գործողություն, ապա դրա լուծումը մեկն է. վարորդը կարող է բողոքարկել պարեկային ծառայողի գործողությունները օրենքով սահմանված կարգով։

«Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Հիշե՛ք, որ առանց վարորդական իրավունքի վկայականի և ոչ սթափ վիճակում, ինչպես և վարորդական իրավունքից զրկված կամ կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը հանցագործություն է, ինչի համար նախատեսված է ազատազրկում։ Ոստիկանությունն այս ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակելու է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ում

13:40 22.05.2025

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ում

Շարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...

Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

13:33 22.05.2025

Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և […] ...

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

13:24 22.05.2025

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […] ...

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

13:18 22.05.2025

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» […] ...

Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համար

13:10 22.05.2025

Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համար

Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների շարունակությունը հնարավոր է միայն գերիների փոխանակումից հետո, իր Telegram ալիքում հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մեր դիրքորոշումը հստակ է. առաջին քայլը պետք է լինի գերիների փոխանակման մասին պայմանավորվածություն՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով: Երկրորդ քայլը պետք է լինի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպման վայրը որոշելը», – […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:52 22.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, […] ...

BACK_TO_TOP