16:14 19.09.2022
Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողները բուժօգնություն են ստանում զինվորական և քաղաքացիական բուժհաստատություններում։ «Զինուժ մեդիայի» տեսանյութը:
15:29 19.09.2022
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պետական հուղարկավորության արարողությունը սկսվել է Վեսթմինսթերյան աբբայությունում, հեռարձակումը վարում է Sky News հեռուստաալիքը: Դագաղը Երևանի ժամանակով ժամը 14:00-ին տեղափոխվել է Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ ներկա պահին սկսվել է Եղիսաբեթ II-ի հոգեհանգիստը: Եկեղեցական արարողությունից հետո կհայտարարվի համազգային լռության րոպե, այն կտևի երկու րոպե: Թագուհու պետական հուղարկավորությանը ներկա են թագավորական ընտանիքի մեծ թվով […]
08:49 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի […]
21:15 17.09.2022
Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ից, ոչ այլ ինչ էր, քան ագրեսիա, լայնամասշտաբ պատերազմ: Այդ մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ այդ ագրեսիայի հիմքերը դրվել էին դեռևս 2021 թ-ի մայիսին: Հայաստանը, դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ակնկալում է ստանալ հենց այդ որակումը, որ տեղի ունեցածը ագրեսիա է: […]
13:42 17.09.2022
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Լոնդոնում 13 ժամ հերթ է կանգնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին վերջին հրաժեշտը տալու և հարգանքի տուրք մատուցելու համար, հաղորդում է Sky News-ը։ Գիշերն իր տեղը հերթում պահած Դևիդ Բեքհեմը քաղաքացիների հետ է անցկացրել ժամանակը։ Թագուհու դագաղի մոտ Բեքհեմը արտասվել է։ Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
22:11 16.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է վերջին երեք օրերին զոհված ևս 6 զինծառայողի անուն, այդպիսով, մինչ այժմ ադրբեջանական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ վերջին բախումներում ադրբեջանցի 77 զինծառայող է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մինչ նախագահ Ալիևը սոցիալական ցանցերով հայտարարում է, թե նրանք ընկել են հանուն հայրենիքի անվտանգության, ընդդիմադիրները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է […]
21:00 16.09.2022
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Այս և Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան […]
19:20 16.09.2022
«Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում. ո՞վ է լցնում այդ վակուումը»: Թեմայի շուրջ այսօր կարծիքներ են հնչեցրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: «Արդյո՞ք սա վակուում է. ես կասեի, ճիշտն ասած, սա տեղեկատվական աղմուկ է, որը փակում է այդ վակուումը: Այն մանրամասնությունները, որոնք գոնե հնարավոր է բացել այս […]
19:00 16.09.2022
Ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի տուժած համայնքներում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարել ԱԻՆ աշխատակիցները, ի՞նչ են արձանագրել, և ինչո՞ւ էր երեկ կորել փրկարարի հետ կապը: Թեմայի շուրջ ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: «Կապը նշված աշխատակցի հետ ինչ-որ պահի կտրվել է, բայց արձանագրենք, որ հիմա ԱԻՆ աշխատակիցն արդեն երեկվա դրությամբ […]
18:56 16.09.2022
Ադրբեջանական զինուժի հարձակումը եղել է 6 ուղղությամբ: Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանը մխրճվել է մինչև 7,5 կիլոմետր խորությամբ: Այս մասին ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները […]
17:17 16.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի […]
21:00 15.09.2022
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զարգացումների , միջազգային դերակատարների, ներքաղաքական ընդվզումների շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Զրուցակիցները սկզբում անդրադարձել են վարչապետի երեկվա ելույթին, որը նախ հասարակական իրարանցում առաջացրեց։ Հարցին, թե թյուրընկալո՞ւմ է եղել, թե՞ կոնկրետ ուժեր են ուղղորդել դեպի այդ թյուրընկալումը, քաղաքագետը […]
20:12 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։ Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև […]
19:21 15.09.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկրորդ քննարկումն է անցկացնում Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա։ Այս պահին տարբեր երկրների ներկայացուցիչները ելույթներ են ունենում։ Հիշեցնենք՝ թեմայի շուրջ խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները միաձայն կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի միջև […]
18:38 15.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական […]
18:30 15.09.2022
Սևանի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ հանցագործության գործիքը հայտնաբերվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:49 15.09.2022
Ադրբեջանի հարձակման հետևանքով և սահմանին տիրող հրետակոծությամբ պայմանավորված՝ այս օրերին Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր համայնքների բնակիչների տեղաշարժը եղել է միայն տվյալ մարզի ներսում։ Մարզպետարանները, համապատասխան նախարարությունների համակարգմամբ, իրենց տներից այլ համայնքներ տեղափոխված մարդկանց, ըստ կարիքի, տրամադրել են սոցիալական օգնություն։ 3 մարզում վնասվել է 192 բնակելի տուն, այդ թվում՝ 60-ն ամբողջությամբ, օժանդակ կառույցներ, մարդատար […]
17:25 15.09.2022
Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» այսօր երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումը կանցկացնի: Նախախաղային ասուլիսում Մելիքյանը հետևյալն է ասել. «Երկրում իրավիճակը շատ վատ է: Պետք է հոգեբանորեն պինդ լինել, հաղթել, ինչ-որ կերպ ուրախություն պարգևել մեր երկրին և ժողովրդին: Վերլուծել ենք մրցակցի խաղը, գիտակցում ենք, որ […]
16:37 15.09.2022
Սլովակիայի չեմպիոն, Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: «Ես այնքան էլ լավ հիշողություններ չունեմ, քանի որ երկու անգամ պարտվել եմ Երևանում, բայց հավատում եմ, որ այս անգամ հաջողությունը մեզ կուղեկցի: Մարզել եմ Հայաստանի մի քանի ներկայացուցիչների, ունեմ […]
08:29 15.09.2022
Թագավորական պահակը ուշագնաց է եղել Վեսթմինսթերյան պալատում Եղիսաբեթ II թագուհու դագաղի մոտ հերթապահության ժամանակ, հայտնում է Daily Mail-ը: Չորեքշաբթի օրը Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատում սկսվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն հրաժեշտի հանրային արարողությունը։ Այն կտևի մի քանի օր և կավարտվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 6.30-ին: Նույն օրը տեղական ժամանակով ժամը 11.00-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի կունենա Եղիսաբեթ Երկրորդի […]
19:15 14.09.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Հարգելի՛ գործընկերներ Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետների ու […]
18:52 14.09.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18:00-ի դրությամբ։ Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Ժամը 15:00-17:00-ը ընկած հատվածով Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը: Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-ներ: Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը […]
18:17 14.09.2022
Սեպտեմբերի լույս 12-ի գիշերը՝ ժամը 01։41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տվեց 58-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ ժամեր առաջ Իսակովի պողոտայում տուժել է հանցագործությունից։ Մասնավորապես, մի տղամարդ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել էր 35 հազար դրամ, Հայաստանի և օտարերկրյա քաղաքացու անձնագրերն ու բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ տարածքային քննչական […]
17:56 14.09.2022
Սեպտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1։30-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում ստացվեց «Թալին» բժշկական կենտրոնից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Թալին քաղաքի մի բնակիչ: Հիվանդանոց մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ Թալինի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալներ տեղի ունեցածի մասին, որոնք արագ ճշտվեցին: Պարզվեց, որ կեսգիշերին Ոսկեթաս համայնքի կենտրոնում ծագել էր վեճ նույն […]
14:23 14.09.2022
Ներկայացնում ենք անվտանգության կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 13.09.2022
Ինչպե՞ս են սկսվել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտոնական տեղեկությունները ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Առաջին պաշտոնական հաղորդագրությունը պաշտպանության նախարարությունը տարածեց գիշերը ժամը մեկին՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Այս […]
17:07 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի […]
16:16 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին […]
00:01 13.09.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին: Ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մեր ըմբիշի հաղթական մենամարտը և պարգևատրման արարողությունը։ Տեսանյութը՝ այստեղ։