18:56 02.07.2022
Հուլիսի 2-ին Չինաստանի հարավ-արևելքում Գուանդուն նահանգի Չաոժոու քաղաքին հարվածել է հզոր տորնադոն, որը նկարահանել են ականատեսները։ Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ուժեղ քամին պոկել տանիքները, էլեկտրահաղորդման գծերը, քանդել շենքերը։
Սա արդեն երկրորդ խոշոր տորնադոն է հարավային Չինաստանում։ Մինչ այս հունիսի 19-ին ավերիչ տորնադոն հարվածել էր Հարավային Չինաստանին։
23:15 13.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»23:15 13.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»«Ինտերն» ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»: Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2։ «Ինտերը» հաղթում էր, սակայն մրցակիցը 90-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Միլանյան թիմի մեկնարկային կամզում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 86-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին «Պանատինայկոսի» հետ։ ...
23:07 13.08.2025
Անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների բաղադրիչները ստուգվելու են․ ՏԿԵ նախարարը Շիրակի մարզում էրՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Այս մասին հայտել են ՏԿԵ նախարարությունից: ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկվել են մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախարարը նախ ծանոթացել է Անի համայնքի […] ...
22:57 13.08.2025
Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կարևոր դեր և ակտիվ մասնակցություն ունի առավել ներառական հասարակություն ձևավորելու գործում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս գործընթացը համալիր աջակցությամբ առաջ մղելու նպատակով անցկացվեց հանդիպում-քննարկում գործընկեր կազմակերպությունների հետ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև վարչության առաջնահերթությունները սոցիալական աջակցության ծրագրերի […] ...
22:46 13.08.2025
Ալոնսոն կտրականապես դեմ է արտահայտվել «Ռեալի» ֆուտբոլիստի վաճառքինՄադրիդի «Ռեալը» այս ամռանը տրանսֆերային առաջարկ է ստացել թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերի վերաբերյալ։ Ակումբը ստացել է 50 միլիոն եվրոյի առաջարկ։ Սակայն «Ռեալը» մերժել է այն, քանի որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կտրականապես դեմ է եղել տրանսֆերին։ Անցած մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային […] ...
22:34 13.08.2025
Էջմիածնի հրապարակում «ՎԱԶ 2107»-ից սկսված գազի արտահոսքը դադարեցվել է պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվՕգտոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Էջմիածին քաղաքի հրապարակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները փակել են Արմավիրի մարզի […] ...
22:22 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի բացակայության դեպքում Ռուսաստանի համար հետևանքներ կլինենՌուսաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնության չհասնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այո, դրանք կլինեն։ Հետևանքները լուրջ կլինեն», – ասել է Թրամփը՝ Վաշինգտոնում Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ համապատասխան հարցին ի պատասխան։ Ամերիկացի […] ...