15:56 13.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում միջոցառումներ են ձեռնարկվում Ջերմուկ համայնքի Կեչուտ թաղամասի «Արխաշան» կոչվող հանդամասի դաշտամիջյան հատվածում 3 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչն իր վարած «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով նշված ճանապարհով դեպի Ջերմուկ քաղաք երթևեկելիս շեղվել է ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է, վարորդն ու մեկ այլ ուղևոր մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ ավտոմեքենայի մյուս երեք ուղևորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, ինչպես նաև հիշյալ ավտոմեքենայի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
10:00 17.07.2025
ԱՄՆ-ը մտադիր է 10-15% մաքսատուրք սահմանել 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրաՄիացյալ Նահանգները նախատեսում է 10-15% ներմուծման մաքսատուրք մտցնել մոտ 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պատրաստվում ենք հայտարարել մեկ նիշ (տոկոսադրույք – ՏԱՍՍ-ի նշում) մնացած գրեթե 150 փոքր երկրների համար։ Եվ դա, հավանաբար, կկազմի 10% կամ 15%։ Մենք դեռ որոշում չենք կայացրել», – ասել է նա […] ...
09:50 17.07.2025
Մեծ Բրիտանիան և Գերմանիան կմշակեն 2000 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներՄեծ Բրիտանիան և Գերմանիան հաջորդ տասնամյակում կմշակեն նոր հրթիռներ՝ ավելի քան 2000 կմ հեռահարությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ հուլիսի 17-ին Լոնդոն կատարելիք այցից առաջ։ «Առաջնորդները մտադիր են նոր պարտավորություն ստանձնել՝ հաջորդ տասնամյակի ընթացքում զարգացնելու նոր ճշգրիտ հարվածային հնարավորություններ»։ «Արագ զարգացումը կպահպանի բրիտանական բնակչության անվտանգությունը և […] ...
09:40 17.07.2025
Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունիցԿոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ցանկանում է, որ իր երկիրը հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից։ «Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից։ Այլ ճանապարհ չկա», – ասել է նա հուլիսի 15-16-ը Բոգոտայում կայացած Գազայի հարցով արտակարգ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Պետրոն կարծում է, որ Կոլումբիան պետք է դառնա «մեկ այլ ռազմական դաշինքի» անդամ, քանի […] ...
09:30 17.07.2025
Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանըՈւկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։ Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր […] ...
09:25 17.07.2025
Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրաԹուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է […] ...
09:18 17.07.2025
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովիՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վանուհի Կարապետյանը հուլիսի 8-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքները. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այն կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի ժնևյան կառավարման կենտրոնի (DCAF) և Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործակցության շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր խթանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն […] ...