20:39 09.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և նախագահի նստավայրում ձեզ ողջունելու հնարավորության համար: Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն […]
18:14 09.06.2022
Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Պատասխանատուներն ու շինարարներն ամփոփում են կատարված աշխատանքը և նկատում՝ որակապես անվտանգ ճանապարհ ունենալու համար առաջին իսկ օրից կազմվել է հստակ ժամանակացույց, նախագծողների հաշվարկներով ու հիմնավորմամբ էլ ընտրվել ճանապարհահատվածի վերականգնման տեխնոլոգիան»: Մանրամասները՝ տեսանյութում:
16:57 09.06.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի Հարգելի՛ բարեկամներ Սիրով ողջունում եմ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Սերգեյ Լավրովին։ Այս տարվա ընթացքում պարոն Լավրովի հետ սա արդեն մեր երրորդ հանդիպումն է, […]
16:42 09.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:14 09.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, և, իհարկե, դա ենթադրում է, որ երկկողմ այցերի ինտենսիվությունն ու շփումները […]
21:43 08.06.2022
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ։ Քննարկվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող նոր փոփոխությունները, որոնք վերաբերում են համայնքային նոր միավորումներին։ Դրանք ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:12 08.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին: Հայկակ Արշամյանը ներկայացրել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի աշխատանքների ընթացքը։ Հիմնադրամի տնօրենը հայտնել է նաև, որ առաջին փուլով Շուռնուխ, Խոզնավար, Արավուս և […]
17:49 08.06.2022
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
17:37 08.06.2022
Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կանաչապատվել է նոր մոտեցմամբ ու լուծումներով, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի սրտում դեռևս 80-ական թվականներին կառուցված Մարտիրոս Սարյանի անվան պուրակը վերագտավ իր երբեմնի նշանակությունը: Սկզբում՝ բարեկարգում, հետո կանաչապատում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը լուծում տվեց տասնյակ տարիներ կուտակված խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:24 06.06.2022
Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ։ Արդյունքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան։ Այնուհետև հավաքի մասնակիցները, […]
18:52 03.06.2022
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն արդեն պատրաստ է: Հունիսի 4-ին այն կհանձնվի շահագործման: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:
12:26 03.06.2022
Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների ներդրումը կհանգեցնի տնտեսության, մատակարարման շղթաների և պարենային անվտանգության հետ կապված գլոբալ խնդիրների սրման։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Նրա խոսքով՝ նման գործողությունները հաստատում են «Վաշինգտոնի ռուսաֆոբ հիստերիան»։ «(ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը) կհանգեցնի մատակարարման շղթայում նոր խափանումների, կազդի պարենային անվտանգության վրա։ Տնտեսական «տատանումները» կարող են […]
11:39 03.06.2022
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից, կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը: Սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար: Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավել ծավալով […]
19:37 02.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի […]
17:49 02.06.2022
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունը՝ տնօրեն, բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ։ Մայիսի 30-ին պատվիրակությանն ընդունեցին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ու ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը կարևորեց ԵՄ երկրների իրավապահ կառույցների հետ ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը։ Նշեց, որ Չեխիայի […]
16:44 02.06.2022
«Ադրբեջանը բանակցությունների բովանդակությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում»,- լրագրողների հետ ունեցած ճապազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե, իբր, Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու շուրջ։ «Այն, ինչ հայկական կողմը հրապարակային հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է […]
16:26 02.06.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերն իրականացնելու նպատակով: Նախատեսվում է, մասնավորապես, միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և […]
19:50 01.06.2022
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Ավանդույթի համաձայն՝ փոքրիկների օրն անմոռանալի են դարձնում նաև ոստիկանները։ Հունիսի 1-ին մի խումբ երեխաներ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների ուղեկցությամբ այցելեցին կենդանաբանական այգի։ Տոնական օրվա կապակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց փոքրիկների համար գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել նաև ոստիկանության Մշակույթի […]