17:24 06.06.2022
Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ։ Արդյունքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան։ Այնուհետև հավաքի մասնակիցները, չենթարկվելով հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ։ Մասնավորապես, քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։ Այդ կերպ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:
Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել են։ Այդ ընթացքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածների մի մասը ստանում է ստացիոնար բուժում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակե և պլաստմասսայե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 4-ի ժամը 16-ի դրությամբ, 13 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
13:24 24.05.2025
Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են առաջիկա 25 տարիների ընթացքում միջուկային էներգիայի ներքին արտադրությունը քառապատկելուն։ «Նպաստել ԱՄՆ միջուկային էներգիայի հզորության ընդլայնմանը 2024 թվականի մոտ 100 ԳՎտ-ից 400 ԳՎտ մինչև 2050 թվականը»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրերից մեկում։ Նշվում է, որ «միջուկային էներգիան կարող է ազատել […] ...
12:53 24.05.2025
Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումըԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...
12:40 24.05.2025
ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի: ...
12:26 24.05.2025
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր ՍիյարտոնՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...
12:17 24.05.2025
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...
12:05 24.05.2025
Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետՀոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...